Jump to content

Lotte World Tower

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Lotte World Tower
롯데월드타워
Տեղագրություն Սեուլ, Հարավային Կորեա Հարավային Կորեա
Կառուցման ժամանակ 2009-2016
Բարձրություն
Ծայրաձող 555 մ[1]
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 123 վերգետնյա, 6 ստորգետնյա
Կառուցող Kohn Pedersen Fox

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Lotte World Tower, 123 հարկանի երկնաքեր, որը ներկայումս գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Lotte World ժամանցային համալիրում։ Հիմնաքարի տեղադրության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականին, սակայն շինարարությունը կանգնեցվել է բարձրության սահմանափակման պատճառով, դա պայմանավորված է եղել մոտակայքում գտնվող օդանավակայանի պատճառով։ Սահմանափակումը հանվել է 2009 թվականին և 2010 թվականի փետրվարից շինարարությունը վերսկսել են[2]։ Նախագծի համաձայն շենքի բարձրությունը կազմում է 555 մետր, որը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր շինություններից մեկը։ Կառույցի շինարարության սեփականատեր և գլխավոր կապալառու համարվում է Lotte[3] խումբը։

Շինհրապարակի պատրաստումը 2011 թվականի հոկտեմբեր

Շենքը իրենից ներկայացնում է ուղիղ կոն, որը միջին մասերից դուրս է ցցված։ Արտաքին հարդարումը- լուսավոր ապակիներ, որոնք հիշեցնում են Կորեայի ավանդական կերամիկան[4]։ Շենքը տեղակայված է Հանգան գետի ափին, առաջինից վեցերորդ հարկերը զբաղեցնում են խանութները, յոթերորդից մինչև վաթսուներորդը-գրասենյակներ, վաթսունմեկից մինչև ութսունհինգը-բնակարաններ, ութսունվեցից մինչև հարյուր տասնինը-հյուրանոցներ։ 120-ից մինչև 123 հարկերը ազատ կլինեն, այնտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր դիտման վայրերից մեկը[3]։

Շենքի ճարտարապետության նախագիծը կատարվել է Kohn Pedersen Fox ընկերության կողմից Ջեյմս ֆոն Կլեմպերի գլխավորությամբ։ Նախագիծը համաձայնվել և հաստատվել է 2009 թվականի մարտին[5], յոթ ամիս անց սկսել են գրունտային աշխատանքները[3]։ Սակայն նախագծի սկզբնական փուլում ենթադրվում էր, որ շենքը կառուցվում է ամերիկյան Skidmore, Owings and Merrill[6] ընկերության համար։

2016 թվականի մարտի 27-ին տեղի է ունեցել առաջին դեպքը՝ թալանը։ Երբ աշտարակը դեռ կառուցվում էր երկու ռուս լուսանկարիչներ բարձրացել էին կռունկի վերին մասը և վիդեոն նկարահանել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lotte Super Tower». Emporis. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 21 октября 2011-ին.
  2. «잡다한 이야기 창고: 세계는 지금 초고층 빌딩 홀릭중». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ArchitectureWeek — News — People and Places — 2009.1028». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  4. «KPF Pen 555m Tall Korean Tower — Article #2338». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. «Lotte Gets Go-Ahead for Construction of Skyscraper». koreatimes.co.kr. 25 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25 марта 2009-ին.
  6. «Lotte World Tower To Become Seouls Tallest». Skyscrapernews.com. 2007 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 22 декабря 2008-ին.
  7. on the roofs (2016 թ․ ապրիլի 10). «Lotte World Tower (555 meters)». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lotte World Tower» հոդվածին։