Lifan
Lifan | |
---|---|
Տեսակ | մոտոցիկլետների արտադրող և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1992 |
Հիմնադիր | Yin Mingshan? |
Վայր | Չունցին, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Տնօրեն | Ին Մինշեն |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Արտադրանք | Lifan X60, Lifan 320, Lifan 520 |
Աշխատողների թիվ | 13 653 մարդ (2010)[1] |
Դուստր ընկերություններ | Lifan Motors?, Livan Automotive? և Lifan Motorcycle? |
Կայք | lifan.com |
Բորսա | 601777 |
Lifan vehicles Վիքիպահեստում |
Lifan (չինարեն՝ 力帆 «Սլանալ բոլոր առագաստներով»)՝ խոշոր չինական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացած է մարդատար ավտոմեքենաների արտադրության մեջ։
Շտաբ-գրասենյակը գտնվում է Չունցին քաղաքում։ Ընկերությունը հովանավորում է Չունցին Լիֆան ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չինաստանի Սուպերգավաթում։
Ի սկզբանե ընկերությունը կոչվում էր "Chongqing Hongda Auto Fittings Research Centre"-ը, հիմնադրվել է Ին Մինշենի (չինարեն՝ Yin Mingshan) կողմից 1992 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտանում էր մոտոցիկլների վերանորոգման մեջ։ Lifan-ը արդեն դարձել էր մոտոցիկլ արտադրող մեծագույն ընկերություն, երբ նրանք սկսել են թողարկել ավտոբուսներ 2003 թվականին։
Դառնալով վերջին տասնմեկ տարիների ընթացքում մեծությամբ հինգերորդ ընկերությունը, 1997 թվականին ընկերությունը վերանվանվեց «Lifan Industry Group»:
2005 թվականին ընկերությունը սկսել է թողարկել ավտոմեքենաներ։ Առաջին թողարկումները եղել են մինիվեն LF6361-ը և պիկապ 1010-ը։ 2005 թվականի դեկտեմբերին մեկնարկել է Lifan 520/520i-ի արտադրությունը բրազիլիական Tritec շարժիչով։ Ներկայումս Lifan-ի մոդելային շարքը բաղկացած է փոքրածավալ 320-ից, կոմպակտ սեդանի և խետչբեկ 520/520i-ից, փոքր սեդան 620-ից և կոմպակտ քրոսովեր X60-ից։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմեքենաներ՝ Lifan 320 (անունը — Lifan Smily), Lifan 520 (Lifan Breez), Lifan 530 (Lifan Celliya), Lifan 620/630/650 (Lifan Solano/Солано NEW/Solano II), Lifan 720 (Lifan Cebrium), Lifan X50, Lifan X60
- Բեռնատարեր
- Մոտոցիկլտներ
- Շարժիչներ
Lifan-ը ՌԴ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտին «Դերվեյս» ավտոգործարանում գործարկվել է Lifan ավտոմեքենաների արտադրությունը[2]։ 2014 թվականին ձեռնարկությունում արտադրվել է այս բրենդի 24,8 հազար ավտոմեքենա։ 2015 թվականին կտրուկ անկման պատճառով հայտարարվել է վաճառքների կրճատման մասին 40-60 %-ով, մինչև 10-15 հազար միավոր, և 2015 թվականին նախատեսված Lifan 820-ի արդադրության հետաձգման մասին։ 2015 թվականի առաջին կիսամյակում «Դերվեյսում» թողարկվել է ընդամենը 5 հազար մեքենաներ[3]։
2015 թվականի հուլիսի 16-ին Լիպեցկում Lifan-ը նախատեսում էր սկսել սեփական ավտոգործարանի շինարարությունը, որը նախատեսվում էր գործարկել 2017 թվականի ամռանը սակայն ինչ-ինչ պայմաններով այն կասեցվեց։ Նոր գործարանը նախատեսվում է բացվել ապրիլին Ստավրոպոլում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20111028200458/http://www.lifanmotors.net/abouts.html
- ↑ «Завод «Дервейс» начал выпуск китайских автомобилей «Lifan»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 3,0 3,1 Яна Циноева. Derways не успел за партнерами // Коммерсантъ, № 119 (5629), 08 июля 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկերության պաշտոնական կայքը Արխիվացված 2011-08-08 Wayback Machine(անգլ.)
|