Liamoo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Liamoo
Ծնվել էսեպտեմբերի 10, 1997(1997-09-10)[1] (26 տարեկան)
Essunga, Essunga Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա[1]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
 Liamoo Վիքիպահեստում

Լիամ Կակաթիան Թոմասեն (սեպտեմբերի 10, 1997(1997-09-10)[1], Essunga, Essunga Municipality, Սկարաբորգ, Շվեդիա[1]), հայտնի որպես Liamoo, շվեդ երգիչ։ 2016 թվականին հաղթել է շվեդական Idol մրցույթի տասներկուերորդ եթերաշրջանում և թողարկել իր «Playing with Fire» սինգլը[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակաթիան Թոմասենը արմատները գալիս են Շվեդիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Ֆիլիպիններից[3]։ Լիամը բարձրաձայնել է դպրոցում բռնության ենթարկվելու և միջնակարգ դպրոցի առաջին կուրսում ուսումը թողնելու մասին[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2018: Idol և առաջին սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Կակաթիան Թոմասսենը մասնակցել է շվեդական Idol-ի տասներկուերորդ եթերաշրջանին։ Որակավորման շաբաթվա ընթացքում մասնակցել է չորրորդ լսումներին՝ կատարելով «Sure Thing» երգը, սակայն չի կարողացել որակավորվել եզրափակիչի, բայց անցել է երկրորդ հնարավորությունով։ Դուրս է եկել եզրափակիչ՝ Ռեբեկա Կառլսոնի և Չարլի Գրյոնվալի հետ միասին։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթել է մրցույթում։ Idol-ին հաղթելուց հետո Կակաթիան Թոմասսենը թողարկել է իր «Playing with Fire» սինգլը։ Երգը զբաղեցրել է 6-րդ տեղը շվեդական սինգլների չարթում։

2018-ներկա։ Մելոդիֆեստիվալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Liamoo-ն Մելոդիֆեստիվալեն 2024-ում:

Liamoo-ն մասնակցել է Մելոդիֆեստիվալեն 2018-ին «Last Breath» երգով և եզրափակիչում զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը։ Նաև մասնակցել է Մելոդիֆեստիվալեն 2019-ին Հաննա Ֆերմի հետ դուետով՝ «Hold You» երգով, նրանք զբաղեցրել են երրորդ հորիզոնական[5]։ Իսկ Մելոդիֆեստիվալեն 2022-ին մասնակցել է «Bluffin» երգով, որտեղ եզրափակիչում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականըը։ 2024 թվականին կրկին մասնակցելու է Մելոդիֆեստիվալենին «Dragon» երգով[6]։ Եղել է առաջինը երկրորդ կիսաեզրափակչում որը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 10-ին՝ ուղղակիորեն որակավորվելով եզրափակիչ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Լավագույն

դիրք

Վկայական Ալբոմ
SWE

[7]

«Playing with Fire» 2016 6 Ոչ ալբոմային
«Burn» 2017
«It Ain't Easy»
«Last Breath» 2018 9
  • GLF: Պլատինե[9]
Մելոդիֆեստիվալեն 2018
«Journey» Ոչ ալբոմային
«Hold You»

(Հաննա Ֆերմի հետ)

2019 2

[10]

Մելոդիֆեստիվալեն 2019
Guld, svett & tårar

(Կլարա Համմարստրյոմի հետ)

2022 Sveriges Officiella OS-låt Peking 2022
«Bluffin» 8

[11]

Մելոդիֆեստիվալեն 2022
«Dragon» 2024 Մելոդիֆեստիվալեն 2024

Չարթավորված այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Լավագույն

դիրք

SWE

[7]

«Beautiful Silence» 2016 42

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. «Här är Idol-vinnaren 2016 - se vinnarlåten igen - Idol - tv4.se». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Idol-Liam om sitt okända ursprung: "Många som frågar"». Hänt.se (շվեդերեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  4. «"Idol"-Liam om uppväxten: "Var ensam i skolan"». Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  5. Van Ee, Dennis. «John Lundvik wins Melodifestivalen 2019 by a landslide». ESCdaily. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  6. «The 30 artists competing in Sweden's Melodifestivalen 2024». Eurovision.tv. European Broadcasting Union (EBU). 2023 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Peak chart positions for singles in Sweden:
  8. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista» (Enter "Liam Cacatian Thomassen" into the search box and press "Sök" to see the search results.) (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista» (Enter "Liamoo" into the search box and press "Sök" to see the search results.) (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  11. «Veckolista Singlar, vecka 11». Sverigetopplistan. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Liamoo» հոդվածին։