Ladies' Code

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ladies' Code
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն레이디스 코드
ԵրկիրՀարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս-փոփ
Գործունեություն2013 - ներկա
ԼեյբլPolaris Entertainment
Անդամներ
Էշլի
Սո Ջունգ
Զունի
Նախկին անդամներ
Լիսե († 03/09/14)
Ընբի († 07/09/14)
 Ladies' Code Վիքիպահեստում

Ladies' Code (հանգըլ՝ 레이디스 코드), հարավկորեական կանանց խումբ, որը հովանավորում է «Polaris Entertainment»-ը և կազմվել է 2013 թվականին։ Խմբի բնօրինակ կազմի մեջ էին մտնում Էշլին՝ լիդերը և մյուս անդամները՝ Սո Ջունգը, Զունին, Լիսեն և Ընբին։ Նրանք իրենց առաջնաելույթը արել են «Code#01» մինի և ալբոմով և դրա գլխավոր երգով՝ «Bad Girl», որոնք թողարկվել են 2013 թվականի մարտի 3-ին։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին խմբի անդամները ենթարկվեցին ավտովթարի, ինչի արդյունքում մահացան Լիսեն և Ընբին[1][2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնաելույթը խմբի անդամները ունեին որոշակի փորձ շոուբիզնեսում աշխատելու համար։

Լիսեն մասնակցել է «Միսս Կորեա 2009»-ին, որպես Ճապոնիայի ներկայացուցիչ (նրա քույրը՝ Կվոն Լիեն մասնակցել է «Միսս Կորեա 2007»-ին)[3][4] և հաղթել է «Korean Abroad Award» մրցանակը[5]։ Նա ձեռք է բերել հանրաճանաչություն, մասնակցելով «Star Audition: The Great Birth» տաղանդների շոուին, հայտնվելով թոփ-12-ում[6]։ 2011 թվականին նա այդ շոուի իր մրցակցի՝ Դեյվիդ Օի հետ մասնակցել է «We Got Married» հաղորդմանը, որպես նրա զույգ[7] : Լիսեն պայմանագիր կնքեց «KeyEast» գործակալության հետ, 2013 թվականին գործակալությունը փոխելուց առաջ[8]։

Սո Ջունգ եղել է ֆինալիստ «The Voice of Korea» հաղորդման առաջին եթերաշրջանում և հայտնվել է թոփ-8-ում[9]։ Ընբին «SBS 8 News»-ի հաղորդավար՝ Կիմ Սունգ Ջունի օրենքով քույրն էր[10]։ Էշլին մինչ առաջնաելույթը քեյ փոփ պարերի քավըրներ էր անում և վիդեոները ներբեռնում Յութուբ, «ashleych0i» կեղծանունով[11]։

2012–13: «Bad Girl» և «Pretty Pretty»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 24-ին Ladies' Code խումբը Կորեայի համալսարանում կազմակաերպված ելույթի ժամանակ

2012 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր դեբյուտային ալբոմը։ 2013 թվականի փետրվարի 30-ին Սո Ջունգը հաստատեց, որ միանալու է «Polaris Entertainment»-ի նոր կանացի խմբին և նրանք առաջնաելույթ կունենան հաջորդ ամիս[12][13]։ Գովազդենրը սկսեցին 2013 թվականի փետրվարի 25-ին Լիսեի թիզեր հոլովակով, 26-ին՝ Սո Ջունգի, 27-ին՝ Ընբի, 28-ին՝ Զունիի, իսկ մարտի 1-ին՝ Էշլիի հետ բոլորով համատեղ[14][15]։ Մարտի 3-ին թողարկվեց երգի թիզեր տեսահոլովակը[16]։

Նրանց «Code#01» մինի ալբոմը «Bad Girl» երգով թողարկվել է 2013 թվականի մարտի 7-ին[17]։ Թողարկամ հաջորդ օրը, զբաղեցրել է լավ դիրքեր «Bugs», «Soribada», «Mnet» և «Daum» չարտերում, իսկ «Gaon Digital Chart»-ում 34րդ տեղը[18][19]։ 2013 թվականի ապրիլի 21-ին խումբը ելույթ ունեցավ «M! Countdown» հաղորդմանը, նույն օրը ելույթ ունեցան նաև «Inkigayo» հաղորդմանը[17][20]։

Օգոստոսի 6-ին նրանք թողարկեցին իրենց «Hate You» թվային սինգլը, որը նրանց թողարկելիք երկրորդ մինի ալբոմի մեջ էր մտնելու։ Նրանք պլանավորել էին իրենց վերադարձը 2013 թվականի հուլիսի 25-ին, բայց Զունին ոտքի վնասվածք ստացավ և դրա պատճառով հետաձգվեց մինչև օգոստոս[21][22]։ Երգի թողարկումից հետո երգը գրավում է առաջին տեղը «Bugs» չարտում։

Երգը հայտնվել է չորդ այլ չարտերի թոփ-10-ում[23]։

Օգոստոսի 21-ին նրանք հայտարարեցին, որ նրանք կվերադառնան սեպտեմբերի 3-ին «Code#02» երկրորդ մի ալբոմով և «Pretty Pretty» երգով[24]։

2014–2015: «So Wonderful», «Kiss Kiss» և մահաբեր ավտովթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ladies' Code կատարում է "So Wonderful" երգը M! Countdown հաղորդմանը, 2014 թվականի մարտին

2014 թվականի փետրվարի 4-ին «Polaris Entertainment»-ը հայտարարեց, որ խումբը շուտով կվերադառնա «So Wonderful» թվային սինգլով[25]։ Թիզեր հոլովակը հրապարակվել է փետրվարի 6-ին։ Հաջորդ թիզերը հայտնվել է դրա հաջորդ օրը, իսկ երրորդ թիզերը փետրվարի 10-ին[26]։ Երգի պրոդյուսերությամբ զբաղվել է Super Changddai-ը, ով նրանց հետ եղել է սկսած առաջնաելույթից[25]։ Երգը իր տեսահոլովակով թողարկվել է փետրվարի 13-ին, այդ նույն օրը ելույթ են ունեցել «M! Countdown»-ում[27]։

2014 թվականի հուլիսի 31-ին խումբը հրապարակեց «Kiss Kiss» երգի թիզեր լուսանկարներ, իսկ դրա հաջորդ օրը ներկայացրեցին թիզեր տեսահոլովակը[28]։ Օգոստոսի 5-ին թողարկված երկրորդ թիզեր հոլովակում ներկայացվեց բոլոր անդամների համբույրի տեսարանները, ինչպես «Գորտ արքայազնը» հեքիաթում[29]։ Օգոստոսի 6-ին ներկայացվեց ամբողջական տեսահոլովակը, իսկ սինգլը թողարկվեց օգոստոսի 7--ին, դրա հետ մեկտեղ թողարկվեց նաև CD տարբերակը[30][31]։ Հաջորդ օրը նրանք ելույթ ունեցան «KBS» հեռուստալիքի «Music Bank» հաղորդմանը[32]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Էշլին հայտարարեց, որ նրանք աշխատում են նոր ալբոմի վրա, բայց այն լինելու էր լիամետրաժ թե մինի ալբոմ, դրա մասին ոչինչ չխոսվեց[33]։

Սեպտեմբերի 3-ին, կորեական ժամանակով ժամը 1:30, համերգներից հետո վերադառնալով Սեուլ, խմբի անդամները ենթարկվեցին ուժեղ ավտովթարի[34][35][36]։ Խմբի մենեջերը՝ պարոն Պակը շտապելով էր վարում 137 կմ/ժ (85 մղ/ժ) 30 կմ (19մղ) տարածքի վրա, որտեղ արագությունը նշանակված էր մինչև 100 կմ/ժ (62 մղ/ժ)։ Անձրևային եղանակ էր, ճանապարհը թաղ էր, այդ պատճառով պարոն Պակը չկարողանալով ավտոմեքենայի վերահսկողությունը պահել և ենթարկվեցին վթարի[37][38]։

Ընբին մահացավ մինչ Սունգբինի բժշկական կենտրոն հասնելը, վեց տուժածները տարվել էին տարբեր հիվանդանոցներ[39][40]։ Սո Ջունգը և Լիսեն, ովքեր ամենածանր վնասվածքներն էին ստացել, տարվել էին Սուվոնի քաղաքի Կորեայի կաթոլիկ համալսարանի Սուրբ Վինսենտի հիվանդանոց և գրանցել շատ ծանր վնասվածք ունեցող հիվանդների շարքին։ Լիսեին հետո տեղափոխել են Աջու համալսարանի հիվանդանոց, որտեղ չորս օր անց՝ սեպտեմբերի 7-ին մահացել է 10:10 (Կորեայի ժամանակով)[41][42][43]։ Սո Ջունգի կարգավիճակը կարգավորվեց[44][45]։ Էշլին, Զունին, Պակը և մեկ ստիլիստ ստացել էին մանր վնասվածքներ[40][46]։ Էշլին և Զունին հոկտեմբերի 29-ին դուրս գրվեցին հիվանդանոցից և իրենց տանը գտնվում էին անկողնային ռեժիմի մեջ էին, մինչ այդ Սո Ջունգին տեղափոխեցին իր հարազատ քաղաքի՝ Վուջոնգի հիվանդանոց[47][48]։ Նոյեմբերի 12-ին նրանք վերադարձան Սեուլի իրենց հանրակացարանը, իսկ Սո Ջունգը շարունակում էր բուժում ստանալ[49]։

Հետազոտությունները պարզել էին, որ վթարի պատճառը արագ վարելն էր և ֆուրգոնի հետևի անիվը արագության պատճառով դուրս է թռել[50]։ Տեղեկացվում է, որ անվտանգության բարձիկները բացվել են հարվածի պահին, երբ ֆուրգոնը մի քանի անգամ պտտվել է մինչ պաշտպանիչ պատին հասնելը։ Բժիշկը, ով վթարից հետո այնտեղ է եղել ասել է, չի հիշում, որ ամրագոտիները արձակել է, երբ փորձել է օգնություն ցույց տալ[51]։

Ընբիի և Լիսեի մահից հետո, խումբը հայտարարեց, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը, եթե բարձր տեղերը զբաղեցնեն չարտերում, այդպիսով ֆաները սկսեցին հայտարարություններ տարածել սոցիալական կայքերում, որպեսզի լսեն «I'm Fine Thank You» երգը, դրանով նրանք իրականացրեցին Ընբիի երազանքը՝ գրավեցին առաջին տեղը չարտերում։ Երգը ներկայումս էլ գտնվում է թոփ շարքում «Melon», «Bugs», «Genie», «Monkey3», և «Olleh» չարտերում[52][53], զբաղեցրել է երրորդ տեղը «Gaon Singles Chart»-ում[54]։

2014 թվականի նոյեմբերի 12-ին Պակը ձերբակալվեց, որպես ճակատագրական վթարի պատասխանատու։ 2015 թվականի հունվարի 15-ի դատի համաձայն նրան ազատազրկեցին մեկ տարի և երկու ամիս, նա ազատ արձակվեց[55][56][57]։ Մարտի 25-ին նա բողոք ներկայացրեց, որ նրա պատժաժամկետը քչացնեն[58]։ Ապրիլի 8-ին նա անհայտ գումարի չափով համաձայնության եկավ Լիսեի և Ընբիի ընտանիքների հետ[59]։ Ապրիլի 15-ին նրան ազատ արձակեցին, բայց երկու տարի պետք է մնա ոստիկանության վերահսկողության ներքո։ Նա նաև պետք է 160 ժամ հանրային ծառայություններով զբաղվեր և 40 ժամ հաճախել օրինապահ վարորդական դասերի[60]։

Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Էշլին, Զունին և Սո Ջունգը շարունակելու են իրենց գործունեությունը և պարապում են դրա համար, բայց շարունակում էին բուժում ստանալ[61][62]։

Մայիսի 28-ին «Polaris» ընկերությունը հայտարարեց, որ օգոստոսի 22-ին Տոկիոում նրանք պետք է տան "I'm Fine, Thank You: RiSe & EunB Memorial Concert" համերգը, այն նվիրված էր լինելու Լիսեի հիշատակին, ով ցանկանում էր, որ խումբը համերգ տա իր հարազատ քաղաքում։ Համերգին մասնակցել էին նաև նրանց լեյբլի կոլեգաները, ներառյալ Կիմ Բում-սուն, Յանգ Դոնգ-գեն և R«umble Fish»-ը, Զունին, Էշլին և Սո Ջունգը կատարել էին «I'll Smile Even If It Hurts» երգը, որը ավտովթարից հետո առաջին ձայնագրած երգն էր։ Սո Ջունգը հուզված էր և չկարողացավ շարունակել ելույթը[63][64]։ Սեպտեմբերի 3-ին Սո Ջունգը և իր կոլեգաները՝ KԿիմ Բում-սուն, IVY-ը, Յանգ Դոնգ-գենը, Հան Հի-ջունը, «Rumble Fish»-ը և Սան Վուն ներկայացրեցին I«'m Fine, Thank You» եչգի քավեր տարբերակը, որը նվիրված էր Լիսեի և Ընբիի հիշատակին։ Նրանց լեյբլի ներկայացուցիչը հայտարարեց, որ երգից ստացած ամբողջ գումարը նվիրաբերելու են բարեգործական ընկերություններին[65][66]։ Խումբը հայտարարեց, որ «I'll Smile Even If It Hurts» երգը նվիրված էր Լիսեի մահվան մեկ ամյակին[67]։

2016-ներկա։ Վերադարձ, որպես եռյակ։[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 23-ին խումբը հայտարարեց, որ վերադառնալու է գարնանը, դա նրանց առաջին վերադարձն էր ավտովթարից հետո և առաջին վերադարձը, որպես եռյակ։ «Polaris Entertainment»-ը նշել է, որ խմբում նոր անդամներ չեն լինելու[68]։ Փետրվարի 15-ին խումբը սկսեց հրապարակել իրենց «Myst3ry» ալբոմի առաջին սինգլի թիզեր հոլովակները[69]։ Փետրվարի 24-ին թողարկվեց ալբոմը և «Galaxy» սինգլը[70]։ Թողարկման նույն օրը անդամները որոշեցին առաջ շարժվել առանց Ընբիի և Լիսեի, երկրպագուներին դարձնելով իրենց գլխավոր լծակը առաջ շարժվելու համար։ Էշլին այդ ամենը բացատրեց այսպես. «Դեռևս դժվար է ընդունել, որ նրանք այլևս մեր հետ չեն և մենք դժվար իրավիճակի մեջ էինք ընկել՝ վերադառնա՞լ բեմ, թե՞ ոչ։ (...) Երբ մենք ամեն ինչ կորցրել էինք, երկրապագուները մեզ աջակցեցին։ Դա օգնեց մեզ պայքարել և վերադառնալ բեմ»։ Այդ ժամանակ Զունին մեկնաբանեց. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի լրացնենք Ընբիի և Լիսեի բացակայությունը»[71][72]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Լրիվ անուն Ծննդյան ամսաթիվ Դիրքը խմբում
Հայերեն Հանգըլ Ռոմանիզացիա Հանգըլ
Էշլի 애슐리 Choi Bit Na/Ashley Choi 최빛나 հոկտեմբերի 9, 1991 (32 տարեկան) Լիդեր, վոկալիստ, պարուհի[73][74]
Սո Ջունգ 소정 Lee So Jung 이소정 սեպտեմբերի 3, 1993 (30 տարեկան) Գլխավոր վոկալիստ[73][74]
Զունի 주니 Kim Joo Mi 김주미 դեկտեմբերի 8, 1994 (29 տարեկան) Սուբ-վոկալիստ, գլխավոր ռեփփեր, մակնե[73][74]
Լիսե 리세 Kwon Ri Sae 권리세 օգոստոսի 16, 1991 (32 տարեկան) Սուբ-վոկալիստ, խմբի դեմք, գլխավոր պարուհի[73][74]
Ընբի 은비 Go Eun Bi 고은비 հոկտեմբերի 23, 1992 (31 տարեկան) ռեփփեր, վոկալիստ[73][74]

Սկավառագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Code#01 Bad Girl (2013)
  • Code#02 Pretty Pretty (2013)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2013 The Reality of Ladies' Code

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալիք Անվանում Մասնակից(ներ) Էպիզոդ(ներ) Ծանոթագրություններ
2011 MBC We Got Married Լիսե 11-24 3րդ հեռուստաշրջան
2012 Mnet The Voice of Korea Սո Ջունգ 1 հեռուստաշրջան Սեմի-ֆինալիստ
2013 SBS 1000 Song Challenge Սո Ջունգ, Լիսե 243, 244
Running Ma Լիսե 149 Լի Կվանգ Սուի թիմ
KBS Mamma Mia Լիսե 9 Չեղարկվեց և վերջին էպիզոդը թողարկվեց 2014 թվականի մարտի 19-ին
SBS 1000 Song Challenge Սո Ջունգ, Ընբի 255, 263, 264
2014 KBS2 Let's Go! Dream Team 2 Լիսե 233 Dream Girls Competition[75]
246 Water War Special[76]
MBC Idol School Ladies' Code 7[77]

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MelOn Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Մասնակից Արդյունք
2013 Newcomer Award[78] Ladies' Code Առաջադրված
2014 MBC Music Star Award Ladies' Code Հաղթանակ

Mnet Asian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Մասնակից Արդյունք
2013 Best New Female Artist[79] Ladies' Code Առաջադրված

Gaon Chart K-Pop Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Մասնակից Արդյունք
2013 New Artist of the Year[80] Ladies' Code Հաղթանակ

Seoul International Youth Film Festival[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Մասնակից Արդյունք
2014 Best OST by a Female Artist[81] "Make Me Go Crazy" Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 레이디스코드 권리세, 위급 수술 끝…9시간 잘 버텼다. tf.co.kr (Korean). The Fact. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 레이디스코드 권리세 사망, 향년 23세 (Korean). Newsen. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 권리세 미스코리아 시절 “미코진 옆에서도 빛나” (Korean). The Korea Herald. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 가족 곁에서 숨 거둔 미소천사 권리세, “비보에 목메어 눈물만…”. donga.com (Korean). Dong-a. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Kim Ju-Ri Wins Miss Korea 2009». Korean Beacon. 2009 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  6. 데이비드오 - 권리세 우결 출연 확정. Hankyung.com (Korean). The Korea Economic Daily. 2011 թ․ հունիսի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Lee, Kyung-nam (2011 թ․ սեպտեմբերի 6). «Kwon Ri Sae-David Oh Couple To Leave ′We Got Married′». CJ E&M enewsWorld. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Ho, Stewart (2011 թ․ հունվարի 11). «'The Great Birth's Kwon Ri Sae Moves From Key East to Polaris Entertainment». CJ E&M enewsWorld. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. Gil, Hye-seong (2013 թ․ մարտի 7). 권리세·이소정 新걸그룹 "실력파 평가가 목표"(인터뷰) (Korean). Star News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «'레이디스 코드' 은비, SBS 김성준 앵커와 무슨사이?» (Korean). Star Daily News. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. https://www.youtube.com/ashleych0i
  12. '보코 출신' 이소정, 권리세 걸그룹 합류 "3월 전격데뷔" (Korean). TV Daily. 2013 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Choi, Eun-hwa (2013 թ․ փետրվարի 20). «′Voice of Korea′s′ Lee So Jung to Join ′The Great Birth′s′ Kwon Ri Sae′s Group». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. '레이디스코드' 권리세, 티저영상 속 순백의 팜므파탈 매력(동영상). thestar.chosun.com (Korean). The Chosun Ilbo. 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Hwang, Won-jun (2013 թ․ փետրվարի 26). 걸그룹이 화염방사기까지...레이디스 코드 '소정' 티저 공개 (Korean). Asia Economics. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 권리세 걸그룹 레이디스코드 청초한 악녀 변신 티저공개 (Korean). Newsen. 2013 թ․ մարտի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 Hong, Grace (2013 թ․ մարտի 7). «[Video] Ladies Code Debuts as Bad Girls in New MV». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  18. 초특급 신인걸그룹 레이디스코드, 이하이와 맞대결한 음원 성적 보니. sports.chosun.com (Korean). The Chosun Ilbo. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «2013년 14주차 Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. 걸그룹 레이디스 코드 '나쁜여자' 굿바이 무대 가져. hankyung.com (Korean). The Korea Economic Daily. 2013 թ․ ապրիլի 22. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Yi, Geum-jun (2013 թ․ հուլիսի 9). 레이디스코드 주니, 연습 중 '앗!'… 무릎 부상으로 컴백 '무기한 연기' (Korean). Asia Economics. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Smith, Corynn (2013 թ․ օգոստոսի 6). «Ladies Code Goes Horror for Pre-Release "Hate You"». MTV K. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  23. Oh, Se-hoon (2013 թ․ օգոստոսի 7). 레이디스 코드, ‘헤이츄’로 데뷔 후 첫 음원 1위 등극 (Korean). Donga. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Lee, Kim-jun (2013 թ․ օգոստոսի 21). 레이디스 코드, 통통 튀는 매력 입었다… '예뻐예뻐'로 9月 컴백 (Korean). Asia Economics. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. 25,0 25,1 Lee, Jeong-hyeok (2014 թ․ փետրվարի 4). «지난해 최고의 신인 레이디스 코드, 2월 13일 'So Wonderful'로 전격 컴백». Sports Chosun (Korean). Chosun.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Kim, Ji-won (2014 թ․ փետրվարի 6). 레이디스코드 리세, 전신 비닐 티저..도발적 포즈+우월 각선미 (Korean). Wow TV. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Hong, Grace Danbi (2014 թ․ փետրվարի 13). «[Video] Ladies' Code Transform into Dolls in 'So Wonderful' MV». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  28. Kim, Erika (2014 թ․ հուլիսի 31). «Ladies Code Puts on Flower Shades in New Teaser Image for ′Kiss Kiss′». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  29. Cho, Seong-hun (2014 թ․ օգոստոսի 5). «레이디스 코드, 'KISS KISS' 두 번째 티저 공개». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «레이디스 코드, 오늘 정오 새 싱글앨범 'KISS KISS' 전격 발매» (կորեերեն). The Star. 2014 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  31. «Kiss Kiss – Single». iTunes. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  32. Hong, Grace Danbi (2014 թ․ օգոստոսի 7). «[Video] Ladies Code Members Fight Over One Man's Lips in 'Kiss Kiss' MV». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  33. https://www.youtube.com/watch?v=EY4FvWSt19Q
  34. «Ladies' Code member EunB dies in the car accident». The Korea Times. 2014 թ․ սեպտեմբերի 2. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  35. «LADIES′ CODE′s EunB Passes Away in Tragic Car Accident with Kwon Rise and Sojung in Critical Condition [Archive]». Yahoo! Philippines. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  36. Ock, Hyun-ju (2014 թ․ սեպտեմբերի 14). «Final performance of ill-fated Ladies' Code to be revealed on TV». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  37. '레이디스 코드' 은비, 교통사고로 숨져 (Korean). YTN News. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. 레이디스코드 측 "차량 뒷바퀴 빠져 사고, 권리세 중태"(전문포함) (Korean). Newsen. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. '교통사고' 레이디스 코드, 고은비 사망, 이소정 권리세 중상 (Korean). 10 Asia. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. 40,0 40,1 «Ladies' Code Involved in Fatal Car Accident: EunB Dead, Two Members Severely Injured». Billboard. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  41. 이, 승록. 레이디스코드 권리세, 7일 오전 끝내 세상 떠났다 (կորեերեն). MyDaily. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  42. «LADIES′ CODE RiSe Passes Away at the Age of 23». MWave (MNet). 2014 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  43. «[BREAKING] Ladies' Code's RiSe passes away». allkpop. 2014 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  44. 리세, 7시간째 세차례 걸쳐 대수술.."아직 진행 중" (Korean). Osen. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «레이디스코드 권리세, 위급 수술 끝…9시간 잘 버텼다». The Fact. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  46. «'교통사고' 레이디스 코드, 고은비 사망, 이소정 권리세 중상». 10 Asia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  47. 레이디스코드 측 "소정 애슐리 주니 건강호전, 심적 안정 필요". Newsen (Korean). Nate. 2014 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. 레이디스코드 소정·애슐리·주니, 가족들 곁으로…안정 취하는 중. Star News (Korean). 2014 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. 레이디스코드 측 "소정 애슐리 주니 건강호전, 심적 안정 필요". TVReport (Korean). Naver. 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «국과수 "레이디스코드 사고 차량 결함 없어"». biz.heraldcorp.com. The Korea Herald. 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  51. 레이디스코드 사고 목격자, "흔들리는 차량 피해 방호벽 박아" (Korean). MyDaily. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. Ock, Hyun-ju (2014 թ․ սեպտեմբերի 4). «Ladies' Code RiSe still unconscious». The Korean Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  53. Hong, Grace Danbi (2014 թ․ սեպտեմբերի 4). «Netizens Make EunB's Dreams Come True by Making LADIES' CODE Song No. 1 on Music Charts». CJ E&M enewsWorld. MWave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  54. «2014년 37주차 Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. ‘권리세·고은비 사망’ 레이디스 코드 매니저, 구속 기소. biz.heraldcorp.com. The Korea Herald. 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  56. Bae, Jae-ryun (2014 թ․ դեկտեմբերի 9). «Prosecution Demands Two and a Half Years in Prison for Ladies' Code's Manager». Newsen. Jung, Yeawon. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  57. 교통사망사고 낸 레이디스코드 매니저 금고 1년2월형 [Traffic fatalities — Ladies' Code manager sentenced to 1 year 2 months] (Korean). Yonhap. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Ladies' Code manager appeals prison sentence». The Korea Times US. The Korea Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  59. Yoon, Seong-yeol. «[단독]레이디스코드 운전자, 은비·리세 유족과 합의..눈물사과». Star News. Star News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  60. Ryu, Su-hyeon (2015 թ․ ապրիլի 15). «레이디스코드 매니저 항소심서 집행유예로 석방». Yonhap News. Yonhapnews. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  61. «Ladies' Code move back in together & begin training». SBS PopAsia. SBS. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  62. Yoon, Seong-yeol. «[단독][단독] 교통사고 후 8개월..재기 꿈꾸는 레이디스 코드». Star News. Star News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  63. Hwang, Hye-jin. «레이디스코드 측 "8월22일 일본서 故리세 은비 추모공연, 수익금 전액기부"». Newsen. Newsen. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  64. Lee, Jung-hyun. «[단독]레이디스코드, 사고 1년 만에 신곡 '아파도 웃을래' 녹음. 22일 추모 공연서 첫 공개 예정». Sports Chosun. Sports Chosun. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  65. Moon, Wan-sik. «[리세·은비 1주기]레이디스코드, 안타까운 사고..그후1년». Star News. StarNews. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  66. Kim, Jung-hyun. «레이디스코드 1주기 추모 음원 'I'm Fine Thank You' 공개». Hankyung StarN. The StarN News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  67. Ahn, Sung-mi (2015 թ․ օգոստոսի 30). «Ladies' Code to release tribute songs». The Kpop Herald. Herald Corporation. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  68. «Ladies' Code in comeback after deadly crash». koreatimes.co.kr. 2016 թ․ հունվարի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  69. Son, Ji-hyoung (2016 թ․ փետրվարի 16). «Ladies' Code weathers loss of members, set to drop single». The Kpop Herald. Herald Corporation. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  70. «레이디스 코드, 새 앨범 '미스터리' 공개…빈자리 충원 없이 컴백». Ilgan Sports. DramaHouse & J Content Hub Co.,Ltd. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  71. Kim, Jae-heun (2016 թ․ փետրվարի 26). «Ladies' Code returns as trio after fatal car accident». The Korea Times US. The Korea Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  72. Jeong, Byung-ki (2016 թ․ փետրվարի 25). «Ladies' Code returning after tragic accident». Korea JoongAng Daily. JoongAng Media Network. JoongAng Ilbo. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  73. 73,0 73,1 73,2 73,3 73,4 «Profile». Ladiescode.com (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 Kim, Wong-yeom (2013 թ․ մարտի 18). 레이디스 코드 “걸그룹 홍수? 실력으로 뚫을거에요”. donga.com (Korean). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «Let's Go! Dream Team II - 출발드림팀 II : Dream Girls Competition». YouTube. KBS World TV. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  76. «Let's Go! Dream Team II - 출발드림팀 II : Water War Special». YouTube. KBS World TV. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  77. «'Idol School' to Broadcast LADIES' CODE's Appearance». CJ E&M enewsWorld. Mwave. 2014 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  78. Choi, Chris (2013 թ․ նոյեմբերի 14). «2013 Melon Music Awards: The Big Winners». MTV K. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  79. Hwang, Hye-jin (2013 թ․ նոյեմբերի 22). «크레용팝, 이하이 제치고 'MAMA' 여자신인상 수상». Newsen. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  80. Jo, Jeong-won (2014 թ․ փետրվարի 12). «[가온K팝어워드]방탄소년단-레이디스코드 신인상 수상». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  81. «L, D.O, Baro, Jaejoong, Dasom, Jiyeon, Suzy and More Compete in "The 16th Seoul International Youth Film Festival"». Korean Updates. 2014 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ladies' Code» հոդվածին։