Լատենտ աուտոիմուն դիաբետ չափահասների մոտ
Լատենտ աուտոիմուն դիաբետ չափահասների մոտ | |
---|---|
Կապույտ շրջան, որպես շաքարային դիաբետի սինվոլ | |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա և Իմունոլոգիա |
Latent autoimmune diabetes in adults Վիքիպահեստում |
Դանդաղ հարաճող իմուն ասոցացված դիաբետ կամ լատենտ աուտոիմուն դիաբետ չափահասների մոտ (LADA-դիաբետ), դիաբետի տեսակ է, որը բնորոշվում է և՛ տիպ 1 (Տ1ՇԴ), և՛ տիպ 2 (Տ2ՇԴ) դիաբետին նմանվող կլինիկական նշաններով[1][2], և երբեմն կոչվում է 1,5 դիաբետ[3]։ Այն ինչպես տիպ 1 դիաբետը, աուտոիմուն դիաբետի տեսակներից է, բայց LADA-դիաբետով հիվանդներն հաճախ ունենում են տիպ 2 դիաբետին բնորոշ ինսուլինառեզիզտենտականություն և որոշ ռիսկի գործոններ[1]։ Հետազոտությունները ցույց են տաիս, որ LADA-դիաբետտով հիվանդներին ունեն ինսուլին արտադրող բջիջների հանդեպ որոշակի հակամարմիններ, ինչի արդյունքում ինսուլին արտադրող բջիջները դադարում են ինսուլին արտադրել, բայց ավելի դանդաղ, քան տիպ 1 շաքարային դիաբետի դեքում[1][4]։ Քանի որ շատ անձանց մոտ հիվանդությունն արտահայտվում է կյանքի ավելի ուշ փուլերում, հաճախ սխալմամբ ախտորոշվում է, որպես տիպ 2 շաքարային դիաբետ[5]։
LADA-դիաբետը կիսում է տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի գենետիկական ռիսկի գործոնները, բայց գենետիկորեն տարբերվում է այս երկու դիաբետի ձևերից[2][6][7][8][9]։ LADA-դիաբետով հիվանդների շրջանում նկատվել է ինսուլինառեզիստենտականության և աուտոիմունիտետի տարբեր աստիճանների գենետիկական և ֆենոտիպային հետերոգենություն[4][10]։ Ներկայիս գիտելիքներով, LADA-դիաբետը կարող ենք նկարագրել, որպես տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի հիբրիդ տարբերակ, որն ունի գենետիկական և ֆենոտիպորեն նմանություն երկուսի հետ էլ, բայց ինքնին կարող է տարբերվել աուտոիմունիտոտի և ինսուինառեզիստենտականության աստիճանով։
LADA-ի հայեցակարգն առաջին անգամ ներդրվել է 1993[11], թվականին, թեև Շաքարային դիաբետի ախտորոշման և դասակարգման փորձագիտական կոմիտեն մինչ օրս տերմինը չի ընդունում, փոխարենը այն ներառում է տիպ 1 շաքարային դիաբետի ստանդարտ սահմանման ներքո[12]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատենտ աուտոիմուն շաքարային դիաբետի ախտանիշները նման են այլ դիաբետի ձևերի ժամանակ առաջացող ախտանիշներին՝ շատախմություն (պոլիդիպսիա, անհագ ծարավի զգացում), շատամիզություն (պոլիուրիա), հաճախամիզություն և հաճախ մշուշոտ տեսողություն[13]։ Ի համեմատ անչափահասների մոտ հանդիխող տիպ 1 շաքարային դիաբետի, այս դեպքում ախտանիշներն ի հայտ են գալիս ավելի դանդաղ, առնվազն վեց ամսվա ընթացքում[14]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղցած վիճակում արյան մեջ գլյուկոզի պարունակությունը ≥ 7.0 մմոլ/լ (126մգ/դլ), կիրառվում է, որպես ընդհանուր շաքարային դիաբետի ախտորոշման չափանիշ[15]։ Չնայած չկան LADA-դիաբետի ախտորոշման հստակ ուզեցույցներ, այնուամենայնիվ, գործող չափորոշիչներից է այն, որ հիվանդությունը պետք է զարգանա չափահաս տարիքում, ախտորոշումից առնվազն 6 ամիս չունենա ինսուլիոթերապիայի կարիք և արյան մեջ պետք է առկա լինեն հակամարմիններ[1][2][4]։
Ճշգրիտ ախտորոշման համար պետք է արյան մեջ որոշել գլյուտամինաթթվի դեկարբօքսիլազի (GADA) հանդեպ, ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջների (ICA) հանդեպ, ինսուլինի (IA-2) հանդեպ և ցինկ փոխադրիչի (ZnT8) հանդեպ հակամարմինների առկայությունը[16]։
LADA-դիաբետով անձինք ունեն C-պեպտիդի միջին կամ ցածր մակարդակ հիվանդության հարաճմանը զուգընթաց։ Տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդները՝ ինսուլինի գերարտադրությամբ պայմանավորված, առավել խաճախ ունենում են C-պեպտիդի բարձի մակարդակ[17]։
Հակամարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլյուտամինաթթվի դեկարբօքսիլազի (GADA) հանդեպ, ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջների (ICA) հանդեպ, ինսուլինի (IA-2) հանդեպ և ցինկ փոխադրիչի (ZnT8) հանդեպ հակամարմինները բոլորն էլ ասոցացված են LADA-դիաբետի հետ։ Գլյուտամինաթթվի դեկարբօքսիլազի (GADA) հանդեպ հակամարմինները սովորաբար հայտնաբերվում են տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում։
Կղզյակային բջիջների կոմպլեմենտ կապող (ICA) աուտոհակամարմինների առկայությունը նաև օգնում է տարբերակիչ ախտորոշում անցկացնել LADA-դիաբետի և տիպ 2 շաքարային դիաբետի միջև։ LADA-դիաբետով հիվանդները հաճախ են ICA դրական, այնինչ տիպ 2 դիաբետով հիվանդները՝ հազվադեպ[17]։
Սովորաբար, LADA-դիաբետով հիվանդների մոտ առկա են լինում գլյուտամինաթթվի դեկարբօքսիլազի (GADA) հանդեպ հակամարմիններ, մինչդեռ տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում այդ հակամարմիններն ավելի հաճախ նկատվում են մեծահասակների, քան երեխաների շրջանում[17][18]։
Բացի տիպ 1 շաքարային դիաբետի վաղ ախտորոշման համար օգտակար լինելուց, հակա-GAD հակամարմինների որոշուը օգնում է նաև LADA-ի և տիպ 2 շաքարային դիաբետի տարբերակիչ ախտորոշման համար[17][19][20]։ Այն կարող է օգտագործվել նաև գեստացիոն դիաբետի տարբերակիչ ախտորոշման, տիպի 1 դիաբետով հիվանդի ընտանիքի անդամների մոտ ռիսկի անմիջական կանխատեսման, ինչպես նաև տիպ 1 շաքարային դիաբետի կլինիկական հարաճման կանխատեսման համար։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ չկան հակամարմինների որոշման սկրինինգային հետազոտություններ, կա ռիսկ, որ LADA-դիաբետով հիվանդները կարող են ախտորոշվել, որպես տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող հիվանդներ, ինչն էլ դժվարեցնում է LADA-դիաբետի տարածվածության գնահատումը[2]։ Համաշխարհային մասշտաբով հաշվարկվում է, որ մեծահասակների մոտ 8,5%-ն ունի շաքարային դիաբետի որևէ ձև[15] և հաշվարկվում է, որ LADA-դիաբետը կազմում է մեծահասակների շաքարային դիաբետի բոլոր դեպքերի մոտ 3-12%-ը[21]։
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]LADA-դիաբետի և դրա առաջացման պատճառների վերաբերյալ սահմանափակ հետազոտություններ կան[2][21]։ Ինչպես տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում, LADA-ի առաջացման ռիսկը կախված է ինչպես գենետիկ, այնպես էլ շրջակա միջավայրային գործոններից[15][21]։ LADA-դիաբետի դեպքում գենետիկ ռիսկի գործոնները նման են տիպ 1 շաքարային դիաբետի ռիսկի գործոններին, այսինքն՝ կախված է HLA համալիրից, սակայն LADA-դիաբետի առաջացման համար հայտնաբերվել են նաև տիպ 2 շաքարային դիաբետի հետ կապված գենետիկ տարբերակներ[21]։ LADA-դիաբետն ունի մի շարք կենսակերպ կախյալ ռիսկի գործոններ, որոնք ընդհանուր են տիպ 2 շաքարային դիաբետի հետ։ Դրանցից են՝ ճարպակալումը, ֆիզիկապես ակտիվ չլինելը, ծխելը և քաղցր ըմպելիքների օգտագործումը, որոնք բոլորն էլ կապված են ինսուլինառեզիսիտենտականության հետ[21]։ Մի քանի ուսումնասիրություննր ցույց են տվել, որ ճարպակալումը մեծացնում է LADA-դիաբետի առաջացման ռիսկը, իսկ մեկ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ ռիսկը հատկապես բարձր է, եթե ընտանիքում կա շաքարային դիաբետ ունեցող ազգական[21][22][23]։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես ազդում է LADA-դիաբետի առաջացման ռիսկի վրա, ավելի քիչ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է ռիսկը[21]։ Մի Շվեդական հետազոտությունն էլ ցույց է տվել, որ ցածր քաշով ծնվելը, բացի տիպ 1 շաքարային դիաբետի ռիսկը մեծացնելուց, մեծացնում է LADA-դիաբետի առաջացման ռիսկը[24]։ Չնայած ապացուցվել է, որ ծխելը մեծացնում է տիպ 2 շաքարային դիաբետի առաջացման վտանգը, իսկ սուրճի օգտագործումը նվազեցնում է այն, բայց այս երկուսի և LADA-դիաբետի առաջացման վտանգի միջև հավաստի տվյալներ դեռ չկան[21]։ Այնուամենայնիվ, նույն բնակչության վրա կատարված երկու ուսումնասիրությունների արդյունքները, կարծես, ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը մեծացնում է LADA-դիաբետի առաջացման ռիսկը[25][26]։ LADA-դիաբետի առաջացման ռիսկը մեծացնող մթերքներից են՝ քաղցրացված ըմպելիքները և վերամշակված կարմիր միսը[27][28][29], իսկ յուղոտ ձկան օգտագործումն ունի հակառակ ազդեցություն[30]։
Վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, ինչն էլ նշանակում է, որ այն բուժել հնարավոր չէ, բայց համապատասխան բուժման դեպքում շաքարային դիաբետի ախտանիշներն ու բարդությունները կարելի է հասցնել նվազագույնի։ Շաքարային դիաբետը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացման, որն իր հերթին կարող է հանգեցնել սրտի, արյունատար անոթների, երիկամների, աչքերի և նյարդերի վնասման[15]։ LADA-դիաբետի վարման մասին կան սակավաթիվ ուսումնասիրություններ, ինչն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հիվանդության դասակարգման և ախտորոշման դժվարություններով։ Սովորաբար, LADA-դիաբետով հիվանդները ախտորոշվելուց անմիջապես հետո ինսուլիով բուժման կարիք չունեն, քանի որ սեփական ինսուլինի արտադրությունը նվազում է ավելի դանդաղ, քան տիպ 1 շաքարային դիաբետի ժամանակ, բայց ժամանակի ընթացքում ինսուլիաբուժման կարիք այնուամենայնիվ առաջանում է[1][4]։ LADA-դիաբետով բոլոր հիվանդների մոտ 80%-ը, որոնք սկզբում սխալմամբ ախտորոշվել են, որպես տիպ 2 շաքարային դիաբետ ունեցողներ (ունեն հակա-GAD հակամարմիններ), 3-15 տարվա ընթացքում դառնում են ինսուլին-կախյալ (ըստ LADA-դիաբետի մասին տարբեր աղբյուրների)[31]։
Տիպ 1 շաքարային դիաբետի/ LADA-դիաբետի բուժումը էկզոգեն ինսուլինի ներմուծումն է, որն իջեցնում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը, կանխում ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների հետագա վնասումը, դիաբետի բարդությունների հավանականությունը և կանխում է դիաբետիկ կետոացիդոզի արդյունքում առաջացող մահվան հավանականությունը։ Չնայած սկզբում կարող է թվալ, որ LADA-դիաբետը արձագանքում է տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ արվող բուժմանը (կենսակերպի փոփոխություն և դեղամիջոցներ), այնինչ այն չի կանգնեցնում կամ դանդաղեցնում բետա բջիջների վնասումն ու ոչնչացումը, և LADA-դիաբետով հիվանդներն ի վերջո դառնում են ինսուլինից կախյալ[32]։ LADA-դիաբետով հիվանդներն ունեն ինսուլինառեզիստենտականություն, որը նման է տիպ 1 շաքարային դիաբետի երկարատև ընթացքին։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ LADA-դիաբետ ունեցող մարդիկ ավելի քիչ են ռեզիստետնտ ինսուլինի հանդեպ՝ համեմատած տիպ 2 շաքարային դիաբոտ ունեցողների, սակայն այլ հետազոտություններ չեն գտել որևէ տարբերություն[33]։
2011 թվականին կատարված Cochrane-ի համակարգային վերլուծությունը ցույց է տվել, որ սուլֆանիլմիզաթթվի ածանցյալներով բուժումը չի բարելավել գլյուկոզի մակարդակն առավել, քան ինսուլինը բուժման 3, նունիսկ 12 ամիսների ընթացքում[34]։ Այդ նույն վերլուծությունը նունյիսկ ապացույցներ գտավ, որ սուլֆոնիլմիզաթթվի ածանցյալներով բուժումը կարող է հանգեցնել ավելի վաղ ինսուլինով բուժման անհրաժեշտության, ընդ որում դեպքերի 30%-ում ինսուլինաթերապիա պահանջվում է 2 տարի հետո[34]։ Երբ ուսումնասիրությունների արդյունքում քաղցած վիճակում որոշել են C-պեպտիդը, ոչ մի միջամտություն դրա քանակության վրա չի ազդել[34]։ 12 ամիս հսկողության արդյունքում վիտամին ստացող հիվանդների խմբում՝ Վիտամին D-ն ինսուլինի հետ միասին հանգեցրել է քաղցած C-պեպտիդի կայուն մակարդակի պահպանման, մինչդեռ միայն ինսուլին ստացող հիվանդների խմբում նկատվել է C-պեպտիդի քանակության նվազում[34]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած տիպ 1 շաքարային դիաբետը 1970-ականներից ի վեր ճանաչվել է որպես աուտոիմուն հիվանդություն[35], լատենտ աուտոիմուն շաքարային դիաբետի գաղափարը ի հայտ է եկել միայն 1993 թվականին, երբ այն օգտագործվել է մեծահասակների մոտ 1-ին տիպի դանդաղ հարաճող աուտոիմուն շաքարային դիաբետը նկարագրելու համար[36]։ Սրան հետևեց այն հայեցակարգը, որ հակա-GAD աուտոհակամարմինները բնորոշ են ոչ թե տիպ 2, այլ տիպ 1 շաքարային դիաբետին[37]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Carlsson, Sofia (2019). «Etiology and Pathogenesis of Latent Autoimmune Diabetes in Adults (LADA) Compared to Type 2 Diabetes». Frontiers in Physiology (անգլերեն). 10: 320. doi:10.3389/fphys.2019.00320. ISSN 1664-042X. PMC 6444059. PMID 30971952.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mishra, Rajashree; Hodge, Kenyaita M.; Cousminer, Diana L.; Leslie, Richard D.; Grant, Struan F. A. (2018 թ․ սեպտեմբերի 1). «A Global Perspective of Latent Autoimmune Diabetes in Adults». Trends in Endocrinology & Metabolism (անգլերեն). 29 (9): 638–650. doi:10.1016/j.tem.2018.07.001. ISSN 1043-2760. PMID 30041834. S2CID 51715011.
- ↑ «Latent autoimmune diabetes in adults (LADA): What is it?». Mayo Clinic. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Buzzetti, Raffaella; Zampetti, Simona; Maddaloni, Ernesto (November 2017). «Adult-onset autoimmune diabetes: current knowledge and implications for management». Nature Reviews Endocrinology (անգլերեն). 13 (11): 674–686. doi:10.1038/nrendo.2017.99. ISSN 1759-5037. PMID 28885622. S2CID 3339346.
- ↑ «Latent autoimmune diabetes in adults (LADA): What is it?». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Andersen, Mette K.; Lundgren, Virve; Turunen, Joni A.; Forsblom, Carol; Isomaa, Bo; Groop, Per-Henrik; Groop, Leif; Tuomi, Tiinamaija (2010 թ․ սեպտեմբերի 1). «Latent Autoimmune Diabetes in Adults Differs Genetically From Classical Type 1 Diabetes Diagnosed After the Age of 35 Years». Diabetes Care (անգլերեն). 33 (9): 2062–2064. doi:10.2337/dc09-2188. ISSN 0149-5992. PMC 2928363. PMID 20805278.
- ↑ Andersen, Mette K.; Sterner, Maria; Forsén, Tom; Käräjämäki, Annemari; Rolandsson, Olov; Forsblom, Carol; Groop, Per-Henrik; Lahti, Kaj; Nilsson, Peter M.; Groop, Leif; Tuomi, Tiinamaija (2014 թ․ սեպտեմբերի 1). «Type 2 diabetes susceptibility gene variants predispose to adult-onset autoimmune diabetes». Diabetologia (անգլերեն). 57 (9): 1859–1868. doi:10.1007/s00125-014-3287-8. ISSN 1432-0428. PMID 24906951. S2CID 10477815.
- ↑ Cervin, Camilla; Lyssenko, Valeriya; Bakhtadze, Ekaterine; Lindholm, Eero; Nilsson, Peter; Tuomi, Tiinamaija; Cilio, Corrado M.; Groop, Leif (2008 թ․ մայիսի 1). «Genetic Similarities Between Latent Autoimmune Diabetes in Adults, Type 1 Diabetes, and Type 2 Diabetes». Diabetes (անգլերեն). 57 (5): 1433–1437. doi:10.2337/db07-0299. ISSN 0012-1797. PMID 18310307.
- ↑ Cousminer, Diana L.; Ahlqvist, Emma; Mishra, Rajashree; Andersen, Mette K.; Chesi, Alessandra; Hawa, Mohammad I.; Davis, Asa; Hodge, Kenyaita M.; Bradfield, Jonathan P.; Zhou, Kaixin; Guy, Vanessa C. (2018 թ․ նոյեմբերի 1). «First Genome-Wide Association Study of Latent Autoimmune Diabetes in Adults Reveals Novel Insights Linking Immune and Metabolic Diabetes». Diabetes Care (անգլերեն). 41 (11): 2396–2403. doi:10.2337/dc18-1032. ISSN 0149-5992. PMC 6196829. PMID 30254083.
- ↑ Pettersen, Elin; Skorpen, Frank; Kvaløy, Kirsti; Midthjell, Kristian; Grill, Valdemar (2010 թ․ հունվարի 1). «Genetic Heterogeneity in Latent Autoimmune Diabetes Is Linked to Various Degrees of Autoimmune Activity: Results From the Nord-Trøndelag Health Study». Diabetes (անգլերեն). 59 (1): 302–310. doi:10.2337/db09-0923. ISSN 0012-1797. PMC 2797937. PMID 19833889.
- ↑ Vandewalle C.L.; Decraene, T.; Schuit, F.C.; De Leeuw, I.H.; Pipeleers, D.G.; F.K. Gorus (November 1993). «Insulin autoantibodies and high titre islet cell antibodies are preferentially associated with the HLA DQA1*0301-DQB1*0302 haplotype at clinical type 1 (insulin-dependent) diabetes mellitus before age 10 years, but not at onset between age 10 and 40 years». Diabetologia. 36 (11): 1155–62. doi:10.1007/bf00401060. PMID 8270130. S2CID 20735601.
- ↑ American Diabetes, Association (January 2007). «Diagnosis and classification of diabetes mellitus». Diabetes Care. 30 (Suppl 1): S42–7. doi:10.2337/dc07-S042. PMID 17192378.
- ↑ Flynn, Choi, էջ 286
- ↑ Eisenbarth, 2010, էջ 316
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 World Health Organization. (2016). Global Report on Diabetes. Geneva: World Health Organization.
- ↑ Landin-Olsson, Mona (April 2002). «Latent autoimmune diabetes in adults». Annals of the New York Academy of Sciences. 958 (1): 112–116. Bibcode:2002NYASA.958..112L. doi:10.1111/j.1749-6632.2002.tb02953.x. PMID 12021090. S2CID 6804673. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Pipi, Elena; Marietta Market; Alexandra Tsirogianni (2014 թ․ օգոստոսի 15). «Distinct clinical and laboratory characteristics of latent autoimmune diabetes in adults in relation to type 1 and type 2 diabetes mellitus». World Journal of Diabetes. 5 (4): 505–10. doi:10.4239/wjd.v5.i4.505. PMC 4127585. PMID 25126396.
- ↑ Khardori, Romesh (2016 թ․ սեպտեմբերի 30). Griffing, George T. (ed.). «Diabetes Mellitus, Type 1: A Review». eMedicine.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Latent Autoimmune Diabetes in Adults; David Leslie, Cristina Valerie DiabetesVoice.org; 2003
- ↑ Unnikrishnan AG, Singh SK, Sanjeevi CB (December 2004). «Prevalence of GAD65 antibodies in lean subjects with type 2 diabetes». Annals of the New York Academy of Sciences. 1037 (1): 118–21. Bibcode:2004NYASA1037..118U. doi:10.1196/annals.1337.018. PMID 15699503. S2CID 2179462.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 Carlsson, Sofia (2019). «Environmental (Lifestyle) Risk Factors for LADA». Current Diabetes Reviews. 15 (3): 178–187. doi:10.2174/1573399814666180716150253. PMID 30009710. S2CID 51627950.
- ↑ Hjort, Rebecka; Ahlqvist, Emma; Carlsson, Per-Ola; Grill, Valdemar; Groop, Leif; Martinell, Mats; Rasouli, Bahareh; Rosengren, Anders; Tuomi, Tiinamaija; Åsvold, Bjørn Olav; Carlsson, Sofia (2018 թ․ հունիսի 1). «Overweight, obesity and the risk of LADA: results from a Swedish case–control study and the Norwegian HUNT Study». Diabetologia (անգլերեն). 61 (6): 1333–1343. doi:10.1007/s00125-018-4596-0. ISSN 1432-0428. PMC 6448998. PMID 29589073.
- ↑ Hjort, Rebecka; Löfvenborg, Josefin E.; Ahlqvist, Emma; Alfredsson, Lars; Andersson, Tomas; Grill, Valdemar; Groop, Leif; Sørgjerd, Elin P.; Tuomi, Tiinamaija; Åsvold, Bjørn Olav; Carlsson, Sofia (2019). «Interaction Between Overweight and Genotypes of HLA, TCF7L2, and FTO in Relation to the Risk of Latent Autoimmune Diabetes in Adults and Type 2 Diabetes». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 104 (10): 4815–4826. doi:10.1210/jc.2019-00183. PMC 6735731. PMID 31125083. S2CID 163166086.
- ↑ Hjort, Rebecka; Alfredsson, Lars; Carlsson, Per-Ola; Groop, Leif; Martinell, Mats; Storm, Petter; Tuomi, Tiinamaija; Carlsson, Sofia (2015 թ․ նոյեմբերի 1). «Low birthweight is associated with an increased risk of LADA and type 2 diabetes: results from a Swedish case–control study». Diabetologia (անգլերեն). 58 (11): 2525–2532. doi:10.1007/s00125-015-3711-8. ISSN 1432-0428. PMID 26208603.
- ↑ Löfvenborg, J. E.; Andersson, T.; Carlsson, P.-O.; Dorkhan, M.; Groop, L.; Martinell, M.; Rasouli, B.; Storm, P.; Tuomi, T.; Carlsson, S. (2014). «Coffee consumption and the risk of latent autoimmune diabetes in adults—results from a Swedish case–control study». Diabetic Medicine (անգլերեն). 31 (7): 799–805. doi:10.1111/dme.12469. ISSN 1464-5491. PMID 24750356. S2CID 2394699.
- ↑ Rasouli, B.; Ahlqvist, E.; Alfredsson, L.; Andersson, T.; Carlsson, P. -O.; Groop, L.; Löfvenborg, J. E.; Martinell, M.; Rosengren, A.; Tuomi, T.; Wolk, A. (2018 թ․ սեպտեմբերի 1). «Coffee consumption, genetic susceptibility and risk of latent autoimmune diabetes in adults: A population-based case-control study». Diabetes & Metabolism (անգլերեն). 44 (4): 354–360. doi:10.1016/j.diabet.2018.05.002. hdl:10138/305740. ISSN 1262-3636. PMID 29861145. S2CID 44144330.
- ↑ Löfvenborg, Josefin E.; Ahlqvist, Emma; Alfredsson, Lars; Andersson, Tomas; Dorkhan, Mozhgan; Groop, Leif; Tuomi, Tiinamaija; Wolk, Alicja; Carlsson, Sofia (2020 թ․ փետրվարի 1). «Genotypes of HLA, TCF7L2, and FTO as potential modifiers of the association between sweetened beverage consumption and risk of LADA and type 2 diabetes». European Journal of Nutrition (անգլերեն). 59 (1): 127–135. doi:10.1007/s00394-019-01893-x. ISSN 1436-6215. PMC 7000500. PMID 30656477.
- ↑ Löfvenborg, Josefin E.; Ahlqvist, Emma; Alfredsson, Lars; Andersson, Tomas; Groop, Leif; Tuomi, Tiinamaija; Wolk, Alicja; Carlsson, Sofia (2020 թ․ մայիսի 22). «Consumption of red meat, genetic susceptibility, and risk of LADA and type 2 diabetes». European Journal of Nutrition (անգլերեն). 60 (2): 769–779. doi:10.1007/s00394-020-02285-2. ISSN 1436-6215. PMC 7900036. PMID 32444887.
- ↑ Löfvenborg, Josefin E.; Andersson, Tomas; Carlsson, Per-Ola; Dorkhan, Mozhgan; Groop, Leif; Martinell, Mats; Tuomi, Tiinamaija; Wolk, Alicja; Carlsson, Sofia (2016 թ․ դեկտեմբերի 1). «Sweetened beverage intake and risk of latent autoimmune diabetes in adults (LADA) and type 2 diabetes». European Journal of Endocrinology (ամերիկյան անգլերեն). 175 (6): 605–614. doi:10.1530/EJE-16-0376. ISSN 0804-4643. PMID 27926472.
- ↑ Löfvenborg, J. E.; Andersson, T.; Carlsson, P.-O.; Dorkhan, M.; Groop, L.; Martinell, M.; Tuomi, T.; Wolk, A.; Carlsson, S. (October 2014). «Fatty fish consumption and risk of latent autoimmune diabetes in adults». Nutrition & Diabetes (անգլերեն). 4 (10): e139. doi:10.1038/nutd.2014.36. ISSN 2044-4052. PMC 4216999. PMID 25329601.
- ↑ Eisenbarth, George. «Prediction of Type I Diabetes». University of Colorado, Denver. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
- ↑ Castro, M. Regina. «Latent autoimmune diabetes». Mayo Clinic. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Nguyen, Than; Tara L. Muzyk (2009 թ․ հոկտեմբերի 15). «LADA: A Little Known Type of Diabetes». Pharmacy Times. October 2009. 75 (10). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 Brophy, Sinead; Davies, Helen; Mannan, Sopna; Brunt, Huw; Williams, Rhys (2011 թ․ սեպտեմբերի 7). «Interventions for latent autoimmune diabetes (LADA) in adults». Cochrane Database of Systematic Reviews. 2011 (9): CD006165. doi:10.1002/14651858.cd006165.pub3. ISSN 1465-1858. PMC 6486159. PMID 21901702.
- ↑ Bottazzo, GF; Florin-Christensen, A; Doniach, D (1974 թ․ նոյեմբերի 30). «Islet-cell antibodies in diabetes mellitus with autoimmune polyendocrine deficiencies». Lancet. 2 (7892): 1279–83. doi:10.1016/s0140-6736(74)90140-8. PMID 4139522.
- ↑ Tuomi T, Groop LC, Zimmet PZ, Rowley MJ, Knowles W, Mackay IR (February 1993). «Antibodies to glutamic acid decarboxylase reveal latent autoimmune diabetes mellitus in adults with a non-insulin-dependent onset of disease». Diabetes. 42 (2): 359–62. doi:10.2337/diab.42.2.359. PMID 8425674.
- ↑ Hagopian, W A; Karlsen, A E; Gottsäter, A; Landin-olsson, M; Grubin, C E; Sundkvist, G; Petersen, J S; Boel, E; Dyrberg, T; Lernmark, A (January 1993). «Quantitative assay using recombinant human islet glutamic acid decarboxylase (GAD65) shows that 64K autoantibody positivity at onset predicts diabetes type Hagopian, W A; Karlsen, A E; Gottsäter, A; Landin-olsson, M; Grubin, C E; Sundkvist, G; Petersen, J S; Boel, E; Dyrberg, T; Lernmark, A». The Journal of Clinical Investigation. 91 (1): 368–74. doi:10.1172/JCI116195. PMC 330036. PMID 8423232.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eisenbarth, George S., ed. (2010). Immunoendocrinology: Scientific and Clinical Aspects. Contemporary Endocrinology. Humana Press. ISBN 978-1-603-27477-7.
- Flynn, John A.; Michael J. Choi; L. Dwight Wooster, eds. (2013). Oxford American Handbook of Clinical Medicine. Oxford American Handbooks in Medicine. Oxford University Press. ISBN 978-0-195-18849-3.
- Munden, Julie, ed. (2006). Diabetes Mellitus: A Guide to Patient Care. Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-58255-732-8.
- Haskins, Jacqueline. Kickass Healthy LADA: How to Thrive with Latent Autoimmune Diabetes in Adults. Hachette Go (2023). ISBN 9780306830730.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատենտ աուտոիմուն դիաբետ չափահասների մոտ» հոդվածին։ |
|