Jump to content

Kindle Banking Systems

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kindle Banking Systems, բանկային լուծումների ընկերություն է, որը 1979 թվականին պատվերով մշակել է բանկային համակարգեր Իռլանդական Ansbacher Bank առևտրային բանկի համար։ Նրա հիմնական արտադրանքը մոդուլային բանկային համակարգն էր, որը հայտնի էր որպես Bankmaster[1]: Սկզբնապես համակարգը աշխատում էր ICL սարքերի պլատֆորմի վրա, ICL բրիտանական համակարգիչ արտադրողի հետ համագործակցությունը օգնեց Kindle-ին ստեղծել զգալի հաճախորդների բազա Ասիայում և Աֆրիկայում[2]։

Kindle-ը համարվում է նշանավոր ընկերություն, առաջին իռլանդական բարձր տեխնոլոգիական ընկերությունն էր, որը հասավ իր ոլորտում համաշխարհային առաջատարի կարգավիճակի[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kindle Bankmaster-ի հիմնական արտադրանքը մոդուլային բանկային համակարգն էր, որը հիմնված էր System25 Assembler-ի վրա,այն մեկնարկեց սկսվեց 1979 թվականին որպես իռլանդական Ansbacher Bank առևտրային բանկում պատվերով բանկային համակարգեր ստեղծելու նախագիծ։

Ընկերությունն ի սկզբանե կոչվում էր MA Systems, Այնուհետև Triple A Systems, նախքան վերջնականապես հաստատվելը Kindle բանկային համակարգերի վրա։ Bankmaster-ի մշակման շարժիչ ուժը Կիան Կինսելան էր։ Բժշկական գիտությունների դոկտոր և հիմնադիր Թոնի Կիլդաֆի գլխավորությամբ ընկերությունը տպավորիչ արդյունքներ է գրանցել վաճառքի ոլորտում և ամուր հարաբերություններ հաստատել հաճախորդների հետ Մեծ Բրիտանիայում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։

1987 թվականին, ըստ RBS Market Report-ի, աշխարհում կար 170 կայք, որոնք օգտագործում էին Bankmaster-ը։ Bankmaster-ի ամենամեծ օգտագործողը Standard Chartered Bank-ն էր, ընկերությունը համատեղ ձեռնարկություն է ստեղծել Kindle-ի հետ ՝ հատուկ իր սեփական հավելվածներին աջակցելու համար։ Հնդկաստանի պետական բանկը ներդրել է Branchpower պլատֆորմը Հնդկաստանի 2000 մասնաճյուղերում։ Համակարգը հնարավորություն տվեց մասնաճյուղերին աշխատել առկա ռեժիմում, ինչը այն հանրաճանաչ դարձրեց թույլ կապի ենթակառուցվածք ունեցող երկրների մանրածախ բանկերի շրջանում։ Անգլիայի Բանկը և ութ այլ կենտրոնական բանկեր (հիմնականում Աֆրիկայում) օգտագործել են Bankmaster-ի գանձապետական մոդուլները։

1991 թվականին Kindle-ը գնվեց մրցակից ACT ընկերության կողմից և վերանվանվեց ACT Kindle: Հետագայում ՝ 1995 թվականին, ACT-ը ձեռք է բերվել Misys ընկերության կողմից։ Kindle ապրանքանիշը պահպանվել է մինչև 2001 թվականը, որից հետո ներառվել Է Misys ապրանքանիշի կազմում։ 1990-ականների վերջին Bankmaster-ի վաճառքը նվազեց.չնայած այն հանգամանքին, որ Bankmaster-ի լուծումների հավաքածուն համարվում էր ֆունկցիոնալ հարուստ, հիմնական տեխնոլոգիանները հնացան։

1994-2000 թվականներին ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել նոր սերնդի մանրածախ բանկային համակարգի մշակման գործում, որը կոչվում է Bankmaster-RS: Այն մշակվել է Կոլումբիայի Coomeva Բանկի հետ համատեղ։ Bankmaster-RS-ն ամեն ինչ արեց, որպեսզի ապահովի պլանավորված ֆունկցիոնալությունը և երբեք չի ստացել այնքան լայն տարածում, որքան իր նախորդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kindle upgrades Bankmaster package». Finextra Research (անգլերեն). 2000 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «IBS Publications Retail Banking Systems Market Report, 2010». IBS Intelligence. 2010. (չաշխատող հղում)
  3. Stephen Walsh (2002 թ․ ապրիլի 3). «Impact of the Internet on Selected Relationships Between International Banking Systems Solution Providers and Retail Financial Institutions, 1996-2001». University of Limerick.