Kanal 7, թուրքական մասնավոր ազգային հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1994 թվականի հունիսի 27-ին, օատկանում է «Hayat Görsel Yayıncılık A.Ş.» ընկերությանը։ Հեռուստաալիքի ազդանշանները անալոգային ցանցերով հասանելի են Թուրքիայի ողջ տարածքով, նաև տարածվում է կաբելային և թվային ցանցերով։ 2004 թվականից հեռարձակվում է հեռուստաալիքի արբանյակային «Kanal 7 Avrupa» տարբերակը, որը «Թյուրքսաթ» արբանյակից հասանելի է Եվրոպական երկրներում։ Հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահն է Զեքերիա Քարամանը[1]։