Միայնակ բադիկը (Թոմ և Ջերի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Just Duckyից)
Միայնակ բադիկը
Ջերին փորձում է բադիկին լողալ սովորեցնել
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՍցենարիստՅոզեֆ Բարբարա
Ուիլյամ Հաննա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն6 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1953

«Just Ducky» (հայերեն՝ Միայնակ բադիկը), «Թոմ և Ջերի» անիմացիոն մուլտֆիլմի 77-րդ սերիան[1]։ Համարվում է առանձին կարճամետրաժ մուլտֆիլմ։

Էպիզոդը թողարկվել է 1951 թվականին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Metro-Goldwyn-Mayer» ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվից դուրս են գալիս մայր բադիկի 6 նորածին ձագուկները և գնում մոր հետևից դեպի գետը։ Ձագերից մեկը՝ կրտսերը, ուշանում է և նկատելով, որ իր բոլոր եղբայրները ու քույրերը գնում են դեպի գետը, նա ևս շտապում է մոր հետևից։ Սակայն նա մտնելով ջրի մեջ նկատում է, որ չի կարող պահել հավասարակշռությունը ջրի վրա՝ իր եղբայրների պես։

Նա դուրս է գալիս ջրից ամբողջովին թրջված։ Նա բղավելով կանչում է իր մորը, սակայն նրա մայրը և եղբայրները արդեն հեռվում էին։ Փոքրիկ բադիկի լացի ձայնը լսում է Ջերին և շտապում է տեսնելու փոքրիկ բադիկի խռովության պատճառը։ Թոմը իմանում է բադիկի հետ պատահածի մասին և փորձում է նրան լողալ սովորեցնել։ Բադիկը լողալու փորձեր է կատարում, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Փոքր-ինչ բարկացած Ջերին գնում է իր տուն՝ լողալու միջոցներ բերելու համար։

Բադիկը մտածում է, թե Ջերին ևս իրեն լքել է և մտածելով հեռանում է։ Նա գնում է, և իր ոտքով ընկնում Թոմ կատվի ապուրի մեջ։ Նա օգնություն է խնդրում, սակայն Թոմը նրան համեմում է և պատրաստվում է ուտել։

Ջերին տեսնելով այդ սարսափելի դեպքը փայտով կոտրում է Թոմի ատամները և փրկում բադիկին։ Թոմը ընկնում է Ջերիի հետևից։ Մկնիկը մտնում է գետի մեջ և ցողով օդ շնչում։ Ցողը մնում է ջրից դուրս։ Թոմը գալիս է և փորձում է փչել ցողը։ Ջերին դառնում է կլոր գնդակ և ապա նույն կերպ է վարվում նաև Ջերին։

Նույն կերպարանքն է ընդունում նաև Թոմ կատուն։ Փոքրիկ բալիկը մոտենում է Թոմին և ասեղով ծակում նրա գլուխը։ Թոմը կրկին բռնում է բադիկին, իսկ Ջերին քարով կոտրում է կատվին։ Մնում է միայն Թոմի ուրվագիծը։

Դեպքերը այնպես են դասավորվում, որ Թոմը ընկնում է խորը գետի մեջ։ Բադիկը տեսնում է, որ կատուն խեղդվում է և օգնության է կանչում Ջերիին։ Ջերին չի կարողանում գալ օգնության, քանի որ բանտարկվել էր տարայի մեջ՝ կատվի կողմից։ Բադիկը շտապ ցատկում է ջրից մեջ և լողալով փրկու կատվին։

Գետի ափի մոտ նրան է դիմավորում ազատված Ջերին։ Դրանից հետո Ջերին փորձում է բուժել ցրտահարված կատվին և նրանք երկուսով ականատես են լինում մայր բադի և իր բադիկների լողին։ Նրանց շարքում էր նաև փոքրիկ բադիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tom and Jerry S1950E31: Just Ducky». SideReel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.