Jaquet Droz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jaquet Droz
Տեսակhorology?
Հիմնադրված1738
Գլխադասային գրասենյակԼե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա
Վերադաս կազմակերպությունThe Swatch Group?
ՀիմնադիրPierre Jaquet-Droz?
Կայքjaquet-droz.com

«Jaquet Droz» (Ժակե Դրո), շվեյցարական «լյուքս» դասի ժամացույցների հին ապրանքանիշ։ Նրա հիմնադիրը՝ Պիեռ Ժակե-Դրոզը, աշխարհահռչակ է դարձել՝ ստեղծելով ներքին ժամացույցներ և ավտոմատներ, ոչ էլեկտրական սարքեր, որոնք ընդօրինակել են մարդկանց և կենդանիների՝ անդրոիդների շարժումներն ու ձայները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Ժակե-Դրոզ (1721-1790)

Պիեռ Ժակե-Դրոզ, ժամագործության արվեստի հայտնի ռահվիրան, ծնվել է 1721 թվականին, Շվեյցարիայի Լա Շո դը Ֆոն քաղաքում։ Եղել երգող թռչուններով և շատրվաններով անիմացիոն ժամացույցների, երաժշտական ժամացույցների հմուտ ստեղծող, ինչպես նաև ավտոմատ մեխանիզմների՝ ավտոմատոնների ստեղծման վարպետ։

1738 թվականին Պիեռ Ժակե-Դրոզը բացել է իր առաջին մանուֆակտուրան Լա Շո-դե-Ֆոնում, իսկ վիթխարի հաջողություններից հետո, բացել է ևս երկու մանուֆակտուրաներ Լոնդոնում (1774) և Ժնևում (1784), որտեղ նա հրավիրել է իր ժամանակի ամենահմուտ արհեստավորներին։ Այսպիսով, նա հիմք է դրել ամենահեղինակավոր առևտրական ապրանքանիշերից մեկին[1]։

Նրա ամենահայտնի ավտոմատոններից են` գրող տղան, երգեհոն նվագող աղջիկը և նկարող տղան։ Իր ստեղծագործական հաջողությունների շնորհիվ Պիեռ Ժակե-Դրոզը ներկայացված է եղել Եվրոպայի (այդ թվում՝ Ռուսաստանի) և Չինաստանի թագավորական պալատներում։ Ընդ որում, ավտոմատոնների ստեղծումը ժամացույցների վաճառքը ընդլայնելու համար նշանավոր մարդկանց ուշադրությունը գրավելու միջոց է եղել։

19-րդ դարի սկզբի պատերազմի ժամանակ լոնդոնյան մանուֆակտուրայի հետ կապը խզվել է և Jaquet Droz-ի հաճախորդների մեծ մասը արտագաղթել են, սպանվել, կա՛մ սննկացել և ապրանքանիշի ժողովրդականությունը սկսել է նվազել։ 1989 թվականին ապրանքանիշը վերակենդանացել է Investcomp-ի կողմից, որին այդ ժամանակ պատկանել է Breguet ապրանքանիշը։ 2000 թվականին Jaquet Droz-ը ձեռք է բերվել Swatch Group-ի կողմից[2]։

Ավտոմատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ

Ավտոմատոններն իրավամբ համարվում են աշխարհի առաջին ռոբոտները, ուստի դրանք պատրաստվել են հմտորեն։ Որտեղ էլ դրանք ցուցադրվել են, միշտ սենսացիա են առաջացրել։ Այսօր ավտոմատոններ կարելի է տեսնել Նեյշատելի պատմության և արվեստի թանգարանում (Շվեյցարիա)։

Երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը, դա երգեհոն նվագող աղջիկն է, որը բաղկացած է 2500 մասերից։ Երաժշտությունը նմանակում չէ, այն չի ձայնագրված և չի նվագարկվում երաժշտական արկղիկով, տիկնիկն իրականում մատներով դիպչում է հատուկ պատվերով պատրաստված 24 խողովակ ունեցող գործիքի ստեղներին։ Տիկնիկը նույնիսկ «շնչում է» (կարելի է տեսնել, թե ինչպես է շարժվում կուրծքը) և ինչ-որ շարժումներ անում, ինչպես իսկական երաժիշտը, և նրա աչքերը հետևում են, թե ուր են շարժվում մատները։ Աղջիկը կարող է նվագել հինգ մեղեդի, որոնք գրել է Պիեռ Ժակե-Դրոզի որդին՝ Անրի-Լուի Ժակե-Դրոզը։

Նկարիչ

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը 1773 թվականին ստեղծված և 2000 մասերից բաղկացած ավտոմատոն է։ Նա կարող է նկարել երեք նկար՝ Լյուդովիկոս XV-ի և նրա շան դիմանկարը՝ «Mon toutou» մակագրությամբ (ֆրանս․ իմ շնիկը), թագավորական զույգը՝ Մարիա Անտուանետան և Լյուդովիկոս XVI-ը, ինչպես նաև տեսարան Կուպիդոնի կողմից, որը վարում է թիթեռնիկներ լծած կառքը։

Մեխանիզմը բաղկացած է տեսախցիկների համակարգից, որոնք վերահսկում են ձեռքի շարժումը երկու հարթություններում, ինչպես նաև պատասխանատու են մատիտը բարձրացնելու համար։ Բացի այդ, ավտոմատոնը շարժվում է աթոռի վրա և պարբերաբար փչում փոշին մատիտի վրայից։

Գեղագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղագիրը

Գեղագիրն ամենաբարդ ավտոմատոնն է, որի պատրաստումն ավարտվել է 1772 թվականին և բաղկացած է 6000 մասերից։ Օգտագործելով նկարող տղայի մեխանիզմի նմանակը այն կարող է գրել 40 տառից բաղկացած տեքստ։ Տեքստը կոդավորված էր անիվի վրա և տառերն ընտրվում էին հաջորդաբար մեկը մյուսի հետևից։ Տղան օգտագործում էր սագի փետուրից գրիչ, որը պարբերաբար թաթախում էր թանաքի մեջ՝ միաժամանակ թափահարելով գրիչը՝ բծերը կանխելու համար։ Ավտոմատոնի աչքերը հետևում էին տեքստին և նրա գլուխը շրջվում էր դեպի թանաքամանը, երբ գրիչը թաթախում էր դրա մեջ։

Այսօր Montres Jaquet Droz ընկերությունում կարելի է պատվիրել մինչև 80 սմ բարձրությամբ ավտոմատոն գեղագիր։ Խաղալիքի պատրաստումը տևում է մեկ տարուց մի փոքր պակաս՝ կախված նրանից, թե հաճախորդը ինչպիսի դեմք, իրան, զգեստ, ինչպես նաև ինչպիսի դիմահարդարում և սանրվածք է ցանկանում տեսնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История компании на сайте Swatch Group». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  2. История марки на сайте www.dailywatch.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]