Introversion Software

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Introversion Software
Տեսակտեսախաղեր մշակող և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2001
ՎայրWalton-on-Thames, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքintroversion.co.uk

Introversion Software, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 2001 թվականին Կրիս Դելեյի, Մարկ Մորրիսի և Թոմաս Արունդելի կողմից, որոնք միմյանց հետ ծանոթացել են Լոնդոնի կայսերական քոլեջում։

Նրանց առաջին նախագիծը եղել է Uplink-ը, որի հիմնական մասը մշակվել է Կրիսի կողմից, իսկ Թոմասը և Մարկը զբաղվել են մարկենթինգով։ Սկզբանակն փոքր բյուջենով, ստուդիան կարողացավ գնել միայն CD-R սկավառակներ և քարթրիջներ պրինտերների համար։ Առաջին օրինակները ձայնագրվել են ձեռքով։ Փոքր բյուջեով խաղերը ստուդիային բերում էին լավ շահույթ, սակայն ընկերություն միշտ խնդիրներ էր ունենում հրատարակչությունների հետ։ Strategy First-ը դադարեցին վճարել Uplink վաճառքից առաջացած գումարները։

Introversion գտնվելով սնանկացման վտանգի տակ, պայմանագիր կնքեց Valve-ի հետ և ներկայացրեց Steam-ը, որպես խաղերի տարածման հարթակ։ Valve-ը ընդունեց առաջարկը, և 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Darwinia դարձավ հասանելի ավելի լայն խաղային լսարանի։ Steam-ի միջոցով վաճառված խաղերի շահույթը թույլ տվեց ընկերությանը, լուծել ֆինանսական խնդիրները և պատրաստվել հաջորդ խաղի՝ DEFCON մշակմանը։ 2006 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ ընկերությունը սկսեց խաղի նախնական վաճառքը, ծախսեց վերջին 1500 ֆունտ սթերլինգը։ Ի ուրախություն ընկերությանը, խաղը վաճառվեց ավելի լավ քան սպասում էին մշակողները[2]։

2008 թվականի սեպտեմբերի 19-ին թողարկվեց Darwinia բազմախաղացող տարբերակը՝ Multiwinia։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ Subversion-ը, սակայն խաղի մշակումը կասեցվել է 2011 թվականին[3]։ 2012 թվականին Introversion Software-ը մեկնարկում է Prison Architect խաղի նախնական վաճառքը, որը արժանացավ բարձ գնահատականների, ինչպես խաղացողների, այնպես էլ քննադատների կողմից[4]։ Prison Architect խաղի ամբողջական տարբերակը թողարկվեց 2015 թվականին։ Ընդհանուր հաշվով վաճառվել է ավելի քան 2 միլլիոն օրինակ[5][6]։ Ընկերության հաջորդ խաղը՝ Scanner Sombre, թողարկվեց 2017 թվականին։ Մշակողների խոսքերով խաղը ձախողված էր[7]։ 2019 թվականի հունվարին Paradox Interactive-ը հայտարարեց, Prison Architect-ի գնման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Hyman, Paul (март 2007). «State of the Industry: Digital Distribution». Game Developer Magazine. CMP Group. էջ 14.
  3. Jim Rossignol (2011 թ․ նոյեմբերի 8). «Introversion Explain Subversion's Fate». Rock, Paper, Shotgun (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Prison Architect». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «Version 2.0 released». Steam (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Jason Wilson (2019 թ․ հունվարի 8). «Paradox Interactive acquires Prison Architect from Introversion Games». VentureBeat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. Robert Purchese. «Prison Architect dev Introversion reflects upon Scanner Sombre, which "bombed in a big way"». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]