Intermiles
InterMiles, 2019 թվականի ապրիլին գործունեությունը դադարեցրած Jet Airways (Jet Privilege Private Limited, (JPPL)) ավիաընկերության հաճախ թռչող ուղևորների համար ծրագիր[1][2]։ Ավիաընկերության բաժնետոմսերի 50,1%-ը պատկանում են Etihad Airways-ին, որը Etihad Aviation Group-ի մաս է[3]։ InterMiles-ն անկախ ընկերությունը, որը զբաղվում է հավատարմության և պարգևատրումների ծրագրերով, հիմնադրվել է 2014 թվականին։ Ծրագիրն ունի շուրջ 10 միլիոն անդամ[4]։
InterMiles-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս օգտատերերին առցանց ամրագրումներ կատարել թռիչքների և հյուրանոցների համար իր հավելվածի ու կայքի միջոցով և ստանալ պարգևատրումներ կուտակելիս և InterMiles-ից օգտվելիս[5][6]։ Ավելի ուշ InterMiles-ն ավելացրել է գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս գնումներ կատարել, ճաշել, վառելիք լիցքավորել, ինչպես նաև ներմուծել է համատեղ վարկային քարտեր Հնդկաստանում[7][8][9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ստեղծվել է Jet Privilege Private Limited (JPPL) ընկերությունը՝ քարտեր թողարկելու և պարգևավճարային տոմսեր շնորհելու համար[10]։
InterMiles-ը (նախկինում հայտնի էր որպես JetPrivilege) հիմնադրվել է 2014 թվականին որպես անկախ կազմակերպություն՝ Etihad Aviation Group-ի մաս, որը ձևավորվել է միայն մեկ նպատակով՝ ապահովել հավատարմության և պարգևատրումների InterMiles ծրագրի առաջխաղացումը, զարգացումն ու աճը[11]։
Ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Etihad Airways-ը 150 միլիոն դոլարով գնել է ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը։ Jet Airways-ին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 49,9%-ը[3]։
Գովազդային արշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին տեղի ունեցած ռեբրենդինգից հետո InterMiles-ը թողարկել է իր առաջին հեռուստատեսային գովազդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jet Privilege's frequent flyer programme to be now known as InterMiles». Business Line (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Jet Airways' frequent flier programme JetPrivilege is now InterMiles. The benefits and riders, explained». CNBC TV18 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «InterMiles gains traction in consumer tech segment». Business Line (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Jet gone, Jet Privilege is InterMiles now». The Times of India (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «In a chat with Anil Singhvi, EaseMyTrip's Prashant Pitti explains about new pact with Just Dial». Zee Business (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Edelweiss Partners With InterMiles To Introduce Free Cancellation Travel Insurance». Travel Trends Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Now earn miles when paying your rent». Financial Express (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «InterMiles HDFC Bank Platinum Credit Card». HDFC Bank (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Intermiles Voyage Visa Credit Card». IndusInd Bank (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Jet Airways defers plans to sell stake in Jet Privilege». Mint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Jet Privilege unveils new brand identity 'InterMiles'». The Economic Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.