Imfact

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Imfact
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2016
Կայքimfact.net

Imfact (կորեերեն՝ 임팩트), հարավկորեական բոյ բենդ, ստեղծված Star Empire Entertainment-ի կողմից 2016 թվականին։ Նրանց առաջին Lollipop սինգլը թողարկվել է 2016 թվականի հունվարի 27-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Star Empire Entertainment-ը Սանգին նկատել է երբ նա ընդամենը երեք տարեկան էր[1]։

Մինչ առաջնաելույթը, Ջի Անը աշխատում էր, որպես B1A4 և Juniel խմբերի պահեստային պարող։ Ջե Ափը զբաղվել է թեկվոնդոյով և նույնիսկ եղել է ազգային հավաքականի անդամ, երբ սովորում էր ավագ դպրոցում։ Մինչ Star Empire Entertainment-ում վերապատրաստվելը Թե Հոն վերապատրաստվել է մի քանի այլ գործակալություններում, որոնցից են՝ MBK Entertainment-ը և Happy Face Entertainment-ը[2]։

2016 թվական․ Առաջնաելույթ Lollipop և Revolt ալբոմներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Imfact-ը թողարկել է իր առաջին սինգլների Lollipop ալբոմը 2016 թվականի հունվարի 27-ին։ Ալբոմը բաղկացած է չորս երգերից, միավորված Lollipop անվանումով, և այն ստեղծվել է խմբի անդամների կողմից[3]։ Խումբը բեմում պաշտոնապես առաջնաելույթ է ունեցել հունվարի 28-ին M Countdown հեռուստահաղորդման ժամանակ[4]։ Imfact-ը իր առաջին երկրպագուների հետ հանդիպումը կազմակերպել է հունիսի 19-ին[5]։ Օգոստոսի 13-ին նրանք, որպեսզի նշեն իրենց 200-րդ օրը առաջնաելույթից հետո, Naver V App ծրագրի միջոցով ուղիղ եթերում հայտնել են իրենց երկրպագուների ակումբի անբվանումը՝ IF[6]։

Հոկտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Imfact-ը պատրաստվում է վերադառնալ նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթին[7]։ Հոկտեմբերի 31-ին Imfact-ը թողարկել է իր սպասվող վերադարձի թրիլերը և պաստառային նկարները։ Նրանց երկրորդ ալբոմը կոչվել է՝ Revolt և թողարկվել է նոյեմբերի 11-ին[8]։ Նոյեմբերի 11-ին նրանք վերադարձել են Revolt ալբոմով, որի գլխավոր երգը կոչվում էր՝ "F,S,G Feel so Good"[9]։

2017 թվական․ IMFACTORY[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 9-ին Star Empire-ը ավելի մանրամասն է ներկայացրել խմբի 2017 թվականի «IMFACTORY» ծրագրի մասին, որը սկսվել է հունվարի 7-ին կայացած միջոցառումից։ Այդ ծրագիրը բաղկացած է լինելու ամենամսյա թողարկումներից, երկրպագուների մինի հանդիպումներից, ինչպես նաև մինի համերգներից։ «IMFACTORY» անվանը համապատասխան, խումբը ծրագրում է ստեղծել «անկեղծ և հիացնող երաժշտություն»։

Միջոցառման ժամանակ, խումբը ներկայացրել է իր առաջին ամենամսյա թողարկման անվանումը՝ “You’re Not Here”։ «Այդ երգը,ստեղծվեկ է, երբ մենք դեռ վերապատրաստվողներ էինք, և մենք կարծում ենք, որ այն ցույց կտա IMFACT-ի մյուս կողմը» բացել են նրանք։

“You’re Not Here” թողարկվել է հունվար ամսին[10]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Ջի Ան (이지안)
  • Պակ Ջե Ափ (박제업)
  • Կիմ Թե Հո (김태호)
  • Լի Սանգ (이상)
  • Նա Ունգ Ջե (나웅재)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Հորիզոնականներ չարթերում Վաճառք
KOR
[11]
Lollipop
  • Թողարկվել է՝ 27 հունվարի 2016 թվական
  • Լեյբլ՝ Star Empire Entertainment, KT Music
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
6
Revolt
  • Թողարկվել է՝ 11 նոյեմբերի 2016 թվական
  • Լեյբլ՝ Star Empire Entertainment, KT Music
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
13
"—" denotes releases that did not chart or were not released in that region.

Գովազդային սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Հորիզոնականներ չարթերում Վաճառք Ալբոմ
KOR
[11]
Lollipop 2016
  • KOR: 20,928+
Lollipop
F,S,G (Feel So Good) 105
  • KOR: 23,015+
Revolt
You're Not Here 2017
  • KOR: —
Ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IMFACT's Leesang was discovered by Star Empire when he was three years old?». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. «New boy group IMFACT poses for 'International bnt'». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  3. «New group Imfact releases tracklist show off their talents on debut tracklist». Allkpop. 2016 թ․ հունվարի 17.
  4. «iKON win #1 + performances from January 28th 'M! Countdown'!». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. «IMFACT to hold their first fan meeting!». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  6. «IMFACT Announces Fan Club Name On 200th Day Since Debut». Soompi. 2016 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  7. «IMFACT to make a comeback in November?». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  8. «Update: IMFACT Dials Up The Smolder In New Group Teaser For Comeback». Soompi. 2016 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  9. «IMFACT Makes Fiery Comeback With "Feel So Good" MV». Soompi. 2016 թ․ նոյեմբերի 20.
  10. «IMFACT To Release New Songs Monthly For Their 2017 Project». Soompi. 2017 թ․ հունվարի 10.
  11. 11,0 11,1 «Gaon Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «2016년 01월 (First half of 2016) Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «2016년 012월 (Second half of 2016) Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]