Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ I ask you Ladies and Gentlemen | |
---|---|
«I ask you Ladies and Gentlemen» կրքի կազմը | |
Հեղինակ | Լևոն Սյուրմելյան |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 316 |
Հրատարակիչ | E. P. Dutton & Company |
Հրատարակման տարեթիվ | 1945 |
Թարգմանիչ հայերեն | Հրաչ Բուջիկանյան |
Հրատարակում հայերեն | 1980 |
«Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» (անգլ.՝ I Ask You Ladies and Gentlemen), անգլալեզու ինքնակենսագրական գեղարվեստական վեպ Լևոն Սյուրմելյանի հեղինակությամբ։ Այն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1945 թ. E. P. Dutton հրատարակչության կողմից ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Այս առաջին հրատարակության նախաբանը գրված է Վիլյամ Սարոյանի կողմից, որում Սարոյանը գիրքն անվանում է ամենագեղեցիկ և ամենահուզիչ պատմություններից մեկը, որն ինքը երբևիցե կարդացել է։
Գրքում Սյուրմելյանը պատմում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Կայսրության տարածքում գտնվող Տրաբզոնում իր անցակցրած մանկության մասին։ Այս անձնական պատմության հետ մեկտեղ, նաև նկարագրվում են 1915 թ Հայոց Ցեղասպանության իրական դեպքերը տասնամյա Զավենի աչքերով։
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1980 թվականին (թարգմանիչ՝ Հրաչ Պ. Բուջիկանյան)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գիրքը՝ ՀՀ սփյուռքի նախարարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.