Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ
I ask you Ladies and Gentlemen
«I ask you Ladies and Gentlemen» կրքի կազմը
ՀեղինակԼևոն Սյուրմելյան
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր316
ՀրատարակիչE. P. Dutton & Company
Հրատարակման տարեթիվ1945
Թարգմանիչ հայերենՀրաչ Բուջիկանյան
Հրատարակում հայերեն1980

«Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» (անգլ.՝ I Ask You Ladies and Gentlemen), անգլալեզու ինքնակենսագրական գեղարվեստական վեպ Լևոն Սյուրմելյանի հեղինակությամբ։ Այն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1945 թ. E. P. Dutton հրատարակչության կողմից ԱՄՆՆյու Յորք քաղաքում։ Այս առաջին հրատարակության նախաբանը գրված է Վիլյամ Սարոյանի կողմից, որում Սարոյանը գիրքն անվանում է ամենագեղեցիկ և ամենահուզիչ պատմություններից մեկը, որն ինքը երբևիցե կարդացել է։

Գրքում Սյուրմելյանը պատմում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Կայսրության տարածքում գտնվող Տրաբզոնում իր անցակցրած մանկության մասին։ Այս անձնական պատմության հետ մեկտեղ, նաև նկարագրվում են 1915 թ Հայոց Ցեղասպանության իրական դեպքերը տասնամյա Զավենի աչքերով։

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1980 թվականին (թարգմանիչ՝ Հրաչ Պ. Բուջիկանյան)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գիրքը՝ ՀՀ սփյուռքի նախարարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.