IPhone 12 Pro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
iPhone 12 Pro
iPhone 12 Pro Max
Ոսկեգույն iPhone 12 Pro
Կարգախոս«Նորույթ»
ԱրտադրողFoxconn և Pegatron (Էփլ-ի հետ պայմանագրով)
Էկրան12 Pro՝ 6.1 in (150 mm), 2532×1170 պիքսել։ 460 ppi
12 Pro Max՝ 6.7 in (170 mm), 2778×1284 պիքսել։ 458 ppi
Բոլոր մոդելները՝ Super Retina XDR, Haptic Touch, լայն գունային ծածկույթ (DCI-P3), true tone տեխնոլոգիայի հետ , 800  կդ/մ² առավելագույն լուսավորություն (ստանդարտ),1200 կդ/մ² առավելագույն լուսավորություն (HDR ձևաչափով բովանդակություն դիտելիս), օլեոֆոբիկ ծածկույթով։
Օպերացիոն
համակարգ
iOS 14
Օպերատիվ
հիշողություն
6 ԳԲ[1]
Հիշողության
քարտ
128, 256, 512 ԳԲ
ՑանցերGSM, CDMA2000, EV-DO, HSPA+, LTE, LTE Advanced, 5G
ՍերիաiPhone
ՆախորդiPhone 11Pro/iPhone 11 Pro Max

iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max, «Apple» ընկերության սմարթֆոնները։ Աշխատում են Apple A14 Bionic պրոցեսորով և iOS 14 օպերացիոն համակարգով։ Ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին բազային iPhone 12-ի և iPhone 12 mini-ի հետ համատեղ։ Այս մոդելները հաջորդում են iPhone 11 Pro-ին և iPhone 11 Pro Max-ին։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 12 Pro-ի և iPhone 12 Pro Max-ի կորպուսներն ունեն հարթ եզրեր՝ դիզայնի տարր, որը կարելի է տեսնել ընկերության նախորդ սմարթֆոններում՝ սկսած iPhone 4-ից մինչև iPhone 5s-ի և iPhone SE 1-ին սերունդը։ Սմարթֆոնները ներկայացվել են չորս գույնով՝ արծաթագույն, գրաֆիտային, ոսկեգույն, ինչպես նաև նոր՝ «խաղաղօվկանոսյան կապույտ»[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 12 Pro-ն և iPhone 12 Pro Max-ը համալրված են Super Retina XDR-ի OLED էկրաններով՝ համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով, ինչպես նաև Apple A14 Bionic-ի առաջադեմ պրոցեսորով։ Էկրանները պատված են Corning-ի հետ համատեղ արտադրված նոր դիմացկուն Ceramic Shield ապակիով[2]։

Տեսախցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնները համալրված են երեք մոդուլից բաղկացած տեսախցիկների համակարգով՝ լայնանկյուն, ուլտրալայնանկյուն և քառապատիկ օպտիկական խոշորացմամբ։ Կա նաև օպտիկական պատկերի կայունացում։ Կարևոր նորամուծություն Է դարձել LiDAR-ը, որը թույլ է տալիս իրականացնել օբյեկտների 3D սքանավորում և արդյունավետորեն իրականացնել լրացված իրականության տեխնոլոգիաները։

Պրոցեսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է Apple A14 Bionic տասնվեցերորդ պրոցեսորը՝ պատրաստված 5 նմ տեխնոլոգիայով։

Կոմպլեկտավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպլեկտից հանվել են EarPods ականջակալները և հոսանքի ադապտերները, նրանց փոխարեն iPhone-ին կցված է USB-C/Lightning մալուխը արագ լիցքավորման համար։ Apple-ը պնդում է, որ դա արվել է ածխածնի արտանետումների կրճատման նպատակով[3]։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե iPhone 12 Pro-ն և iPhone 12 Pro Max-ն աշխատում են iOS 14-ով, որը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին[4]։

Անլար կապի արագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային ցանցի տեսակ/անլար տեխնոլոգիա Դաս Հաճախականություններ, որոնցով աշխատում է ցանցը Downlink-ի (Mbps) առավելագույն արագություն Uplink-ի (Mbps) առավելագույն արագություն Արդիականություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ Տեխնոլոգիան հնացած է
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ Տեխնոլոգիան հնացած է
UMTS 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ Տեխնոլոգիան արդիական է
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 14.4 5.7 Տեխնոլոգիան արդիական է
HSPA+ 3G (3.75G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 21 5.7 Տեխնոլոգիան արդիական է
DC-HSDPA 3G (3.95G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 84 5.7 Տեխնոլոգիան արդիական է
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 3.1 1.8 Տեխնոլոգիան արդիական է
CDMA EV-DO Rev. B 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 4.9 2.4 Տեխնոլոգիան արդիական է
LTE 4G (4.0G) 800, 1900, 2600 ՄՀց 1200 1200 Տեխնոլոգիան արդիական է
5G 5G (5.0G) 26 -28 ԳՀց 4000 200 Տեխնոլոգիան արդիական է
Wi-Fi 802.11 a/b/g/n/ac/ax 2,4 ԳՀց և 5 ԳՀց 1320 1320 Տեխնոլոգիան արդիական է
Bluetooth 5.0 802.15.4 2,4 ԳՀց 1.0 1.0 Տեխնոլոգիան արդիական է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iPhone 12 Pro Models Have 6GB of RAM, iPhone 12 and 12 Mini Remain at 4GB». MacRumors. 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 «iPhone 12 Pro и iPhone 12 Pro Max – Спецификации – Apple» (ռուսերեն). Apple (Россия).
  3. «iPhone 12 Pro и iPhone 12 Pro Max – Apple» (ռուսերեն). Apple (Россия).
  4. «iOS 14 – Apple» (ռուսերեն). Apple (Россия).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPhone 12 Pro» հոդվածին։
  • iPhone Էփլի պաշտոնական կայքում(ռուս.)