Jump to content

Hyundai Asan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hyundai Asan
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1999 Խմբագրել Wikidata
McCune-Rei­schauer roma­ni­za­tionHyŏndae Asan Խմբագրել Wikidata
Revised roma­ni­za­tionHyeondae Asan Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևԲաժնետիրական ընկերություն Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՍեուլ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.hdasan.com Խմբագրել Wikidata

Hyundai Asan (կորեերեն՝ 현대아산) հարավկորեական Hyundai Group կոնգլոմերատի մի մասն է, և խոշոր ներդրող է համարվում Հյուսիսային Կորեայում։ Ընկերությունը ղեկավարում է մի շարք նախագծեր, այդ թվում՝ Կումգանգ լեռան տուրիստական շրջանի հանգստավայրը, և ճանապարհային/երկաթուղային շինարարական աշխատանքներ։ Այն նաև ներգրավված է Կեսոնի արդյունաբերական շրջան նախագծում։

Hyundai մասնատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Hyundai Group-ը նախկինում Հարավային Կորեայի ամենամեծ Chaebol-ն էր, և վերահսկվում էր մի ընտանիքի կողմից։ Այն Ասիական ֆինանսական ճգնաժամից հետո բաժանվեց երեք ենթախմբի։ Չունգ Մոնգ Հունը կառավարման համար պայքարում էր իր ավագ եղբոր՝ Չունգ Մոնգ Կուի հետ, ով գլխավորում է Hyundai Group-ի մեկ այլ մասը՝ ավտոարտադրող Hyundai Motor Company-ն։

Մեղադրանքներ կոռուպցիայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hyundai Asan-ը մեղադրվում է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի նախագահության օրոք Հյուսիսային Կորեա 100 միլիոն դոլար անօրինական փոխանցմանը նպաստելու մեջ։ Գումարը ենթադրաբար օգտագործվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլին համոզելու համար մասնակցել 2000 թվականի միջկորեական գագաթնաժողովին։ Hyundai Asan-ը Հյուսիսային Կորեայում արդյունաբերական պարկ, միջսահմանային ճանապարհներ և երկաթուղային գծեր է կառուցել։ Քաղաքական դժվարությունների պատճառով նախագծերի ձգձգումը լուրջ ֆինանսական ճնշում է գործադրել ընկերության վրա։ Hyundai Asan-ի ղեկավար Չունգ Մոնգ Հունին կոռուպցիայի և յուրացման մեղադրանք է առաջադրվել։ Չունգին դատել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը մանիպուլյացիայի ենթարկելու մեղադրանքով՝ գաղտնի փոխանցումները թաքցնելու և ավելի քան տասներկու միլիոն դոլար ընկերության միջոցները կաշառք տալու համար։ 2003 թվականի օգոստոսի 4-ին նա ինքնասպան է եղել՝ ցած նետվելով իր 12-րդ հարկի գրասենյակից[1]։

Kaesong արդյունաբերական պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների սկզբին Հյուսիսային Կորեան համաձայնագիր է կնքել հարավկորեական Hyundai Asan ընկերության հետ՝ Kaesong արդյունաբերական պարկի կառուցման համար, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանի մոտ[2]։ Այս Արդյունաբերական պարկի միջոցով 124 ընկերություններ օգտվեցին Հյուսիսային Կորեայի ավելի քան 54,000 ցածր գնով աշխատուժից, ովքեր աշխատում էին պատրաստելով ցածրորակ ապրանքներ, ինչպիսիք են՝ կոշիկներ, հագուստ և ժամացույցներ։ Kaesong արդյունաբերական պարկը գործել է մինչև 2016 թվականի փետրվար[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brooke, James (2003 թ․ օգոստոսի 4). «Indicted Hyundai Executive Plunges to Death in Seoul». The New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  2. 2,0 2,1 An Oasis of Capitalism, Newsweek, 19 September 2005. Retrieved at the Internet Archive on 19 January 2008
  3. «What is the Kaesong Industrial Complex?». BBC News. 2016 թ․ փետրվարի 10.