Jump to content

Homo Sovieticus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլավպոլիտպրոսվետ № 331 (Glavpolitprosvet 331)

Homo Sovieticus (թարգմանաբար լատիներենից՝ «Մարդ խորհրդային»), Խորհրդային Միության և Արևելյան դաշինքի այլ երկրների միջին վիճակագրական կոնֆորմիստին նկարագրող երգիծական և քննադատական եզր։ Եզրը ժողովրդականացրել է խորհրդային գրող և սոցիոլոգ Ալեքսանդր Զինովևը, որը «Homo Sovieticus» վերնագրով աշխատության հեղինակ է[1]։

Միխայիլ Գելլերը պնդում էր, որ այս եզրը ստեղծվել է 1974 թվականի «Խորհրդային մարդիկ» (ռուս.՝ «Советские люди») մենագրության մեջ, մարքսիստական հասարակական փորձի շնորհիվ մարդկության էվոլյուցիայի հաջորդ փուլը նկարագրելու համար[2]։

1981 թվականին հրատարակված, բայց 1970-ականներից մատչելի ինքնատիպ եղանակով, գրքի մեջ Զինովևը ստեղծել և առաջ է քաշել նաև հոմոսոս (ռուս.՝ гомосос) եզրը[3]։

Ըստ Տարոն Սիմոնյանի, «Խորհրդային Հայաստանի երեք սահմանադրությունները ցանկությունների և քաղաքական նկրտումների փաստաթղթեր էին, որոնք սահմանում էին կոմունիզմի կառուցման նշաձողեր՝ ձեռքի հետ անդրադառնալով պետության կառավարմանը և հոմոսովետիկուսների իրավունքներին, որոնք, բացի սոցիալական իրավունքներից, ըստ էության, միայն հռչակագրային բնույթ ունեին»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Soviet-era satirist Zinovyev dies». BBC News. 2006 թ․ մայիսի 10.
  2. Heller (Geller), Mikhail (1988). Cogs in the Wheel: The Formation of Soviet Man. Alfred A. Knopf. էջեր 27, 43, 47. ISBN 978-0394569260. «Heller quotes from a 1974 book "Sovetskye lyudi" ("Soviet People"): Soviet Union is the fatherland of a new, more advanced type of Homo sapiens - Homo sovieticus.»
  3. Harboe Knudsen, Ida (2013). New Lithuania in Old Hands: Effects and Outcomes of EUropeanization in Rural Lithuania. էջ 20. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  4. Սիմոնյան Տ.Վ. ԱՐԲԱՆԷ «... և զարթնում է լաոն» / Տ.Վ. Սիմոնյան. - Երևան.: «Հայրապետ» հրատ., 2018. Էջ 149

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]