Highway Don’t Care

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Highway Don’t Care»
Թիմ Մաքգրոյի և Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Two Lanes of Freedom» ալբոմից
Թողարկված25 մարտի, 2013[1]
ՖորմատCD-սինգլ
Ժանրքանթրի
ԵրգահանMark Irwin?, The Warren Brothers? և Josh Kear?
Տևողություն4:39
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերByron Gallimore, Tim McGraw
 «Highway Don’t Care»
Թիմ Մաքգրո ժամանակագրություն
One of Those Nights (2013) Highway Don’t Care (2013) Southern Girl (2013)
Թեյլոր Սվիֆթ ժամանակագրություն
22 (2013) Highway Don’t Care (2013) Red (2013)

«Highway Don’t Care», ամերիկյան քանթրի կատարողներ Թիմ Մաքգրոի և Թեյլոր Սվիֆթի երգը կիթառահար Քիթ Ուրբանի մասնակցությամբ[2]։ Թողարկվել է Մաքգրոյի Two Lanes of Freedom (2013) ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են՝ Mark Irwin, Josh Kear, Brad Warren և Brett Warren[3], իսկ Թիմ Մաքգրոյի հետ համապրոդյուսեր է եղել Byron Gallimore-ը։ Թիմ Մաքգրոն ու Թեյլոր Սվիֆթն առանձին-առանձին են ձայնագրել իրենց հատվածները սինգլի համար[4], բայց նրանք երեք անգամ միասին կատարել են երգը որպես եռյակ, ներառյալ ACM Awards 2013-ի մրցանակաբաշխության ժամանակ[5][6]։ Երգն ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, ներառյալ American Country Awards, Country Music Association Awards, BMI Country Awards և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Highway Don’t Care» երգը 2013 թվականի փետրվարի 23-ին նշել է նորամուտը Billboard Hot Country Songs ամերիկյան քանթրի հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում և Billboard Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթի 43-րդ հորիզոնականում[7]։ Ամերիկյան Billboard Hot 100 մուլտիֆորմատ հիթ-շքերթում երգը նորամուտը կատարել է 59-րդ հորիզոնականում, կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթում՝ 23-րդ, իսկ Billboard Country Digital Songs թվային քանթրի հիթ-շքերթում՝ 1-ին հորիզոնականում՝ ունենալով 86,000 օրինակի ներբեռնում փետրվարի 13-ից սկսած շաբաթվա ընթացքում[8]։

Երգը ստացել է American Country Awards երեք մրցանակ Տարվա երգ (Songwriters Award), Տարվա համագործակցային երգ (անգլ.՝ Collaborative Single of the Year) և Տարվա համագործակցային տեսահոլովակ (անգլ.՝ Collaborative Video of the Year) անվանակարգերում[9], BMI Country Awards երկու մրցանակ կատեգորիաներում Publisher of the Year և Country Awards Top 50 Songs (2014) անվանակարգերում[10], առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի լավագույն քանթրի կատարման համար զույգով կամ խմբով (2014), ներկայացվել է Academy of Country Music Awards մրցանակի Տարվա տեսահոլովակ անվանակարգում (2013), CMT Music Awards մրցանակի Տարվա համագործակցային տեսահոլովակ և Տարվա տեսահոլովակ (2014) անվանակարգերում[11], Country Music Association Awards մրցանակի երեք անվանակարգերից հաղթել է երկուսում՝ Տարվա երաժշտական տեսահոլովակ և Տարվա երաժշտական իրադարձություն (անգլ.՝ Musical Event of the Year, երրորդ անվանակարգը՝ Տարվա սինգլ, 2013)[12]:

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2013 American Country Awards Տարվա համագործակցային սինգլ Հաղթանակ [13]
Տարվա համագործակցային տեսահոլովակ Հաղթանակ
Տարվա երգ (Songwriters Award) Հաղթանակ
Country Music Association Awards Տարվա երաժշտական իրադարձություն Հաղթանակ [14]
[15]
Տարվա երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ
Տարվա սինգլ Առաջադրված
2014 Academy of Country Music Awards Տարվա տեսահոլովակ Հաղթանակ [16]
Տարվա սինգլ ձայնագրություն Առաջադրված
Vocal Event of the Year Առաջադրված
BMI Awards Publisher of the Year Հաղթանակ [17]
Country Awards Top 50 Songs Հաղթանակ
CMT Music Awards Տարվա համագործակցային տեսահոլովակ Առաջադրված [18]
Տարվա տեսահոլովակ Առաջադրված
iHeartRadio Music Awards Տարվա քանթրի երգ Առաջադրված [19]
Grammy Awards Լավագույն քանթրի կատարում զույգով/խմբով Առաջադրված [20]
CMC Music Awards Տարվա միջազգային տեսահոլովակ Հաղթանակ [21]

Հիթ-շքերթներ և հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (ARIA)[22] 73
Կանադա Canadian Hot 100[23] 21
Կանադա Canada Country (Billboard)[24] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[25] 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[26] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Country Airplay (Billboard)[27] 1

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Կանադա Canadian Hot 100[28] 81
Կաղապար:США US Billboard Hot 100[29] 77
Կաղապար:США US Country Airplay (Billboard)[30] 32
Կաղապար:США US Hot Country Songs (Billboard)[31] 6

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA)[32] 2× Platinum 2,300,000[33]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «R&R :: Going For Adds :: Country». Radio & Records. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  2. Wyland, Sarah (2013 թ․ մարտի 12). «Tim McGraw Collaborates with Taylor Swift & Keith Urban on New Single». Great American Country. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  3. Conaway, Alanna (2013 թ․ փետրվարի 13). «Story Behind The Song: The Warren Brothers Discuss Tim McGraw and Taylor Swift's "Highway Don't Care"». Roughstock. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  4. Stromblad, Cory (2013 թ․ փետրվարի 8). «Tim McGraw Spills on Recording 'Highway Don't Care' 'With' Taylor Swift, Keith Urban». Taste of Country. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  5. Tim McGraw (with Taylor Swift & Keith Urban) — «Highway Don’t Care» (ACM Awards 2013). youtube.com
  6. Bonaguro, Alison (2013 թ․ հունվարի 25). «News : OFFSTAGE: Tim McGraw Wanted to Make Taylor Swift Duet an Event». CMT. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  7. Morris, Edward (2013 թ․ փետրվարի 16). «Tim McGraw's Two Lanes of Freedom Is Week's No. 1 Country Album». Country Music Television. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  8. Bjorke, Matt (2013 թ․ փետրվարի 13). «Country Chart News - The Top 30 Digital Singles: The Week of February 13, 2012: Tim McGraw & Taylor Swift #1; Lady Antebellum #2». Roughstock. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  9. «American Country Awards: See the winners here!». CNN. 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  10. «Vince Gill Recognized as BMI Icon at the 2014 BMI Country Awards». Broadcast Music, Inc. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  11. «Miranda Lambert Leads 2014 CMT Music Awards Nominations». Nash Country Weekly. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  12. 2013 CMA Awards Winners — Full List. — November 6, 2013
  13. «American Country Awards: See the winners here!». CNN. 2013 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  14. «CMA World — International Awards — CMA World». Country Music Association Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  15. «Taylor to be presented with CMA's Pinnacle Award!». Taylor Swift. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  16. «2014 ACM Awards: Nominees & Winners». Nash Country Weekly. 2014 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  17. «Vince Gill Recognized as BMI Icon at the 2014 BMI Country Awards». Broadcast Music, Inc. 2014 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  18. «Miranda Lambert Leads 2014 CMT Music Awards Nominations». Nash Country Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  19. Blake, Emily (2014 թ․ մարտի 26). «Rihanna, Justin Timberlake Lead iHeartRadio Nominees: See The Full List». MTV. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  20. «Grammys 2014: The complete list of nominees and winners». Los Angeles Times. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  21. «Morgan Evans Is Fans' Choice in CMC Country Music Awards». Daily Mercury. News Corp Australia. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  22. http://pandora.nla.gov.au/pan/23790/20130219-1428/Issue1199.pdf
  23. Tim McGraw Album & Song Chart History Canadian Hot 100 for Tim McGraw.
  24. Tim McGraw Album & Song Chart History Billboard Canada Country for Tim McGraw.
  25. Tim McGraw Album & Song Chart History Billboard Hot 100 for Tim McGraw.
  26. Tim McGraw Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Tim McGraw.
  27. Tim McGraw Album & Song Chart History Billboard Country Airplay for Tim McGraw.
  28. «Best of 2013: Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  29. «Best of 2013: Hot 100 Songs». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  30. «Best of 2013: Country Airplay». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. «Best of 2013: Hot Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  32. «American single certifications – Tim McGraw – Highway Don%27t Care». Recording Industry Association of America. Վերցված է May 9, 2013-ին.
  33. Trust, Gary (2017 թ․ նոյեմբերի 26). «Ask Billboard: Taylor Swift's Career Album & Song Sales». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]