Ջոն Ֆիլդս, Հերի Քլարք, Արիս Արքոնիթիս, Ջեննի Լիուրի, Չեն Նիման, Ադամն Ուեթս, Ադամն Դոդդ
Here We Go Again, ամերիկացի փոփ-ռոք երգչուհի Դեմի Լովատոյի երկրորդ ստուդիական ալբոմը, թողարկված 2009 թվականի հուլիսի 21-ին, Hollywood Records լեյբլով։ Ամերիկական Billboard 200 չարթում սկավառակը զբաղեցրել է երկրորդ տեղը, վաճառվելով 108 000 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում։
Դեմի Լովատոն ասել է, որ այս ալբոմը թողարկել է որպես «նոր ձայնի ստեղծում»։ Ի տարբերություն իր առաջին Don’t Forget ռոք ալբոմի, այս ալբոմն ավելի «հոգեհարազատ են Դեմի Լովատոյին»։
Թրեքների դասավորվածության վաղ տարբերակը տարբերվում է ներկայիս տարբերակից[4]։ Օրիգինալ տարբերակից հեռացված է «Everything You’re Not» երգը և երկու այլ երգեր՝ «For the Love of a Daughter» և «Shut Up & Love Me»։ Այստեղ երգերի դասավորվածությունն այլ է՝ «For the Love of a Daughter», «Shut Up & Love Me» երգերը բացակայում են, իսկ «Everything You’re Not» երգը թողարկվել է ստանդարտ տարբերակում։ Իսկ այն հարցին, թե ինչու է ջնջվել «For the Love of a Daughter» երգը, երգը Լովատոյի և իր հոր հարաբերությունների մասին է, որտեղ նա ասել է, «Ես հետ քայլ արեցի, հասկանալով, որ չէի ցանկանում խոսել այդ մասին այլ վայրերում»[5]։ Մյուս երգն անվանվել է «Love Is the Answer», որը գրել է Ջոն Մեյերը, որը նույնպես ջնջվեց ալբոմից, անհայտ պատճառներով[6]։
Ալբոմը զբաղեցրել է առաջին տեղը Billboard 200 չարթում, 108000 օրինակով վաճառվելուց հետո[7]։ Այն գլխավորել է Billboard 200 չարթը 24 շաբաթ շարունակ։ 2009 թվականի ավարտին ալբոմը Billboard' չարթերում զբաղեցրել է 109-րդ տեղը[8]։ 2010 թվականի նոյեմբերի վերջին, ԱՄՆ-ում այն վաճառվել էր ավելի քան 426 000 օրինակով[9]։