Happy Anywhere

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Happy Anywhere»
սինգլը
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
ԺանրՔանթրի
ԼեյբլWarner Music Group
ՊրոդյուսերScott Hendricks?

«Happy Anywhere» (անգլ. թարգմանաբար՝ «Երջանիկ ցանկացած վայրում»), ամերիկացի քանթրի երգիչ Բլեյք Շելթոնի չորրորդ սինգլը նրա տասներկուերորդ ստուդիական «Body Language» ալբոմից, որը ձայնագրվել է նրա կնոջ և երգչուհի Գվեն Ստեֆանիի մասնակցությամբ։ Սինգլի պրոդյուսերն է Սքոթ Հենդրիքսը, երգի հեղինակներն են Ռոս Կուպերմանը, Ջոշ Օսբորնը և Մաթ Ջենկինսը։ «Happy Anywhere» դարձել է Բլեյք Շելթոնի և Գվեն Ստեֆանիի հետ համատեղ ձայնագրություններից չորրորդ («Go Ahead and Break My Heart», «You Make It Feel Like Christmas» և «Nobody but You»)։ Ալբոմի լիդս-սինգլը թողարկվել է 2020 թվականի հուլիսի 24-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելթոնը երգը առաջին անգամ ներկայացրել է 2020 թվականի հուլիսի 20-ին՝ պաշտոնական կոմյունիկեում[1]։ Նույն օրը Ինստագրամի իր պաշտոնական էջում ներկայացրել է սինգլի շապիկը[2]։ Նա նաև հաստատել է Ստեֆանիի ներգրավվածությունը երգում և հայտարարել, որ այն ոգեշնչված է COVID-19 համաճարակի իրադարձություններից[3]։ Երգը գրել են Ռոս Կուպերմանը, Ջոշ Օսբորնը և Մեթ Ջենկինսը[4][5]։

Երգը թողարկվել է երաժշտական խանութների համար թվային ներբեռնման և հոսքի համար 2020 թվականի հուլիսի 24-ին Warner Records-ի միջոցով[6]։ Սա Շելթոնի և Ստեֆանիի չորրորդ համագործակցությունն է՝ «Go Ahead and Break My Heart» (2016), «You Make It Feel Like Christmas» (2017) և «Nobody but You»[5]։ ԱՄՆ-ում այն հայտնվել է քանթրի ռադիոյում հաջորդ օրը հեռարձակելու համար[7]։ 2020 թվականի սեպտեմբերին Շելթոնի պաշտոնական կայքը հայտարարել է մրցույթ, որտեղ երկրպագուները կարող էին վերբեռնել իրենց լուսանկարները՝ «Նկարագրելով այն մարդուն, որը ձեզ երջանկացնում է ցանկացած վայրում»։ Այնուհետև պատմությունները տեղադրվել են կայքի աշխարհի քարտեզի վրա[8]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Happy Anywhere»-ին ուղեկցող երաժշտական տեսահոլովակը թողարկվել է Շելթոնի ՅուԹյուբ ալիքում 2020 թվականի հուլիսի 24-ին[9]։ Տեսահոլովակը նկարահանել է Թոդ Ստեֆանին՝ Գվենի կրտսեր եղբայրը, որը «COVID-19» համաճարակի ժամանակ հյուրընկալվել է Օկլահոմայում գտնվող Շելթոնի առանձնատանը[10]։

Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 20-ին հայտարարվել է, որ Շելթոնը և Ստեֆանին կկատարեն «Happy Anywhere»-ը ուղիղ եթերում՝ ԱՄՆ «Today» հեռուստածրագրի էպիզոդի ժամանակ։ Ելույթը հեռարձակել է «City Music Series»-ի գովազդային համերգաշարի շրջանակներում 2020 թվականի ամռանը[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Շելթոնը և Ստեֆանին ելույթ են ունեցել «The Voice»-ի 19-րդ եթերաշրջանի եզրափակչի պրեմիերային։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 7-ից «Happy Anywhere» սինգլը առաջին շաբաթվա ընթացքում ընդգրկվել է «Billboard Hot 100» հիթ-շքերթի 56-րդ հորիզոնականում[11]։ Որպես համագործակցային աշխատանք՝ այն Շելթոնի և Ստեֆանիի համար դարձել է «Hot 100»-ում նրանց բարձրագույն նվաճումը՝ «Go Ahead and Break My Heart»-ից հետո (որը մեկնարկել էր 2016 թվականին 70-րդ հորիզոնականում) և «Nobody but You»-ից հետո (որը մեկնարկել է 2019 թվականին 79-րդ հորիզոնականում)[12][13]։ Մեկ շաբաթ անց «Happy Anywhere»-ը «Billboard Hot 100» հիթ-շքերթի 89-րդ հորիզոնականից հայտնվել է 33-րդ հորիզոնականում[14]։ ԱՄՆ-ում առաջին շաբաթվա ընթացքում թրեքը վաճառվել է 27,000 թվային օրինակի կամ ընդամենը 60,000 թրեքին համարժեք միավորի քանակով[15]։ Սինգլը նաև ստեղծել է 4,5 միլիոն հոսք, որը նման է «Nobody but You»-ի նախնական ազդեցությանը ԱՄՆ-ում իր առաջին շաբաթվա ընթացքում[15][16]։ Դա հանգեցրել է նրան, որ երգը հայտնվել է «Country Streaming Songs» հիթ-շքերթում, որտեղ այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[17]։ Այնուհետև երգը ընդգրկվել է ԱՄՆ-ի «Billboard»-ի մի քանի թվային չարթերում։ Այն «Country Digital Song Sales»-ում մեկնարկել է առաջին հորիզոնականում՝ դուետի համար դառնալով նրանց երկրորդ չարթոփերը «Nobody but You»-ից հետո[18]։ Այն հասել է երկրորդ հորիզոնականին «Digital Song Sales» հիթ-շքերթում՝ զիջելով միայն Թեյլոր Սվիֆթի «Cardigan» սինգլին[19]։ «Happy Anywhere»-ը հայտնվել է նաև «Rolling Stone Top 100»-ի 63-րդ հորիզոնականում[20]։

Երգը նաև ընդգրկվել է Կանադայի «Billboard»-ի մի քանի չարթերում։ Գլխավոր «Canadian Hot 100»-ում երգը մեկնարկել է 86-րդ հորիզոնականում՝ բարելավելով «Nobody but You»-ի առաջնաելույթը, որն այն ժամանակ 93-րդ հորիզոնականում էր[21][22]։ «Hot Canadian Digital Song Sales» թվային հիթ-շքերթում երգը հասել է երկրորդ հորիզոնական՝ կրկնելով «Nobody but You»-ի հաջողությունը[23]։ «Canada Country Radio Chart»-ում երգը մեկնարկել է 42-րդ հորիզոնականում[24]։

2020 թվականի դեկտեմբերին երգը հասել է «Country Airplay»-ի առաջին հորիզոնական՝ դառնալով Շելթոնի 28-րդ չարթոփերը և երկրորդը Ստեֆանիի համար[25]։ Այս ցուցանիշով այն զիջում է այս չարթի պատմության միայն երկու առաջատարներին՝ Քենի Չեսնին (30) և թիմ Մաքգրավը (29)[26].

Դիրքեր չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2020—2021) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա (Country, The Music Network)[27] 2
Կանադա Canadian Hot 100[21] 41
Կանադա Canada Country (Billboard)[24] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[11] 32
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Country Airplay (Billboard)[28] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[29] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Rolling Stone Top 100[20] 63

Տարեկան ամփոփիչ չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր(2020) Հորիզոնական
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Country Airplay, Billboard)[30] 48
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Hot Country Songs, Billboard)[31] 50

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծանոթագրություններ
Տարբեր 24 հուլիսի 2020
  • Թվային ներբեռնումներ
Warner [6]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 25 հուլիսի 2020 Country radio [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mamo, Heran (2020 թ․ հուլիսի 20). «Blake Shelton & Gwen Stefani Are 'Happy Anywhere' in Upcoming Quarantine-Inspired Duet». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. McAfee, Tierney (2020 թ․ հուլիսի 21). «Blake Shelton and Gwen Stefani Are Releasing a Quarantine-Inspired Love Song Called 'Happy Anywhere'». Country Living. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. Houghton, Cillea (2020 թ․ հուլիսի 20). «Gwen Stefani joins Blake Shelton on new single 'Happy Anywhere'». Good Morning America. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Happy Anywhere». Broadcast Music, Inc. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  5. 5,0 5,1 Stefano, Angela (2020 թ․ հուլիսի 20). «Blake Shelton, Gwen Stefani Turned Quarantine Into 'Happy Anywhere,' Another New Duet». Taste of Country. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. 7,0 7,1 «July 27, 2020 – Blake Shelton's 'Happy Anywhere' Tops iTunes All-Genre Chart, Becomes Most Added at Country Radio». Warner Music Nashville. 2020 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Happy Anywhere». Blake Shelton. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  8. VanHoose, Benjamin (2020 թ․ սեպտեմբերի 28). «Blake Shelton Explains Why the 'Happy Anywhere' Music Video with Gwen Stefani Is His 'Favorite'». People. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. 11,0 11,1 Blake Shelton Album & Song Chart History Billboard Hot 100 for Blake Shelton.
  10. «The Hot 100: Week of May 28, 2016». Billboard. 2016 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  11. «The Hot 100: Week of December 28, 2019». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  12. «The Hot 100: Week of August 15, 2020». Billboard. 2020 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. 15,0 15,1 «Blake Shelton's 'Happy Anywhere' Tops Country Digital Song Sales Chart with Nearly 27,000 Tracks Sold». Warner Music Nashville. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Asker, Jim (2019 թ․ դեկտեմբերի 23). «Blake Shelton Debuts at No. 1 on Top Country Albums & Hits Hot Country Songs Top 10 With Gwen Stefani Duet». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  15. «Blake Shelton Chart History (Country Streaming Songs)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  16. «Blake Shelton Chart History (Country Digital Song Sales)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  17. «Digital Song Sales: Week of August 8, 2020». Billboard. 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  18. 20,0 20,1 «Top 100 Songs, July 24, 2020 – July 30, 2020». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  19. 21,0 21,1 Blake Shelton Album & Song Chart History Canadian Hot 100 for Blake Shelton.
  20. «Billboard Canadian Hot 100: Week of December 28, 2019». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  21. «Blake Shelton Chart History (Hot Canadian Digital Song Sales)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  22. 24,0 24,1 Blake Shelton Album & Song Chart History Billboard Canada Country for Blake Shelton.
  23. Stevens, Buck (2020 թ․ ապրիլի 27). «Blake Shelton and Gwen Stefani Hit Number One with 'Nobody But You'». WBWN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  24. Asker, Jim (2020 թ․ ապրիլի 28). «Blake Shelton Tops Country Airplay With Gwen Stefani Duet 'Nobody But You': 'I Connect With Every Lyric'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  25. «Country Hot 50: Issue 1315». The Music Network. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  26. Blake Shelton Album & Song Chart History Billboard Country Airplay for Blake Shelton.
  27. Blake Shelton Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Blake Shelton.
  28. «Country Airplay Songs – Year-End 2020». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  29. «Hot Country Songs – Year-End 2020». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]