Haikyuu!!
Haikyuu!! ճապ.՝ ハイキュー!! | |
---|---|
Ժանր | comedy drama anime and manga? |
Երկիր | ![]() |
Թվական | 2014 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
«Haikyuu!!» (ճապ.՝ ハイキュー!!), սպորտային մանգա վոլեյբոլի մասին, որի հեղինակն է Հարուիտի Ֆուրուդատեն։ Մանգան թողարկվել է 2012 թվականի փետրվարից մինչև 2020 թվականի հուլիսը Weekly Shonen Jump ամսագրում և հրապարակվում է առանձին գլուխներով՝ տանկոբոնների հետ միասին, որոնք հրատարակում է Shueisha հրատարակչությունը։ Առաջին անգամ պատմությունը ներկայացվել և հրապարակվել է վանշոտի տեսքով Shueisha հրատարակչության Jump NEXT! ամսագրում մինչև ամբողջական թողարկումը։ 2019 թվականի մարտի դրությամբ Ճապոնիայում թողարկվել է այդ մանգայի արդեն երեսունվեց հատոր[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոյո Հինատան միջնակարգ դպրոցի աշակերտ է, որը պատահաբար հեռուստացույցով տեսնում է ազգային առաջնության խաղը, որից հետո սկսում է սիրել վոլեյբոլը։ Հինատան որոշում է նմանվել այն հայտնի խաղացողին, որին նա տեսել է հեռուստացույցով։ Հինատան ունենում է «փոքրիկ հսկա» մականունը ցածրահասակ լինելու պատճառով[2]։ Շուտով նա ստեղծում է վոլեյբոլի ակումբ դպրոցում, որտեղ սկսում է ինքնուրույն պրակտիկա։ Մասնակիցների բացակայության պատճառով ակումբը վերածվում է խմբակի, սակայն միջնակարգ դպրոցի վերջին տարում խմբակ է մտնում ևս հինգ մարդ, և Հինատան որոշում է վոլեյբոլի թիմ ստեղծել ու մասնակցել մրցաշարի։ Մրցաշարին մեկնում է երեք առաջնեկներից բաղկացած թիմը, որոնք դեռ լիովին չեն սովորել վոլեյբոլի կանոնները։ Առաջին մրցաշարում թիմը պարտվում է, քանի որ նրանք խաղում էին Կիտագավա Դայթի դպրոցի դեմ, որը հայտնի է իր ուժեղ խաղով և հայտնի խաղացող Տոբիո Կագեյամայով, որը ստացել է «հարթակի արքա» մականունը։ Չնայած պարտությանը, Հինատան ցույց է տալիս իր աներևակայելի բարձր թռիչքները, որոնք հետաքրքրում են Տոբիոյին։ Չպատրաստվելով ընդունել պարտությունը, Շոյոն երդվում է հաղթել և գերազանցել Կագեյամային։ Կարասունո ավագ դպրոց տեղափոխվելուց հետո Հինատան հանդիպում է իր վաղեմի մրցակցին։ Առաջին մի քանի օրերին նրանք շատ լարված հարաբերություններ են ունենում, բայց հետո նրանք ընդհանուր լեզու են գտնում, և նրանց կյանքը սկսում է շատ արագ փոխվել դեպի լավը։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Haikyu!!»-ն հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ 2020 թվականի մայիսին մանգան հրատարակվել է 38 միլիոն օրինակով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Weekly Shonen Jump-ում թողարկվող սերիաների շարքում[3]։
2016 թվականին մանգան հաղթել է շոնեն կատեգորիայում՝ Shogakukan 61-րդ մրցանակի համար[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Shueisha's online Book Navi listing» (ճապոներեն)։ Shueisha։ Վերցված է 25 марта, 2014
- ↑ Douresseaux, Leroy. (2016-07-29)։ «Haikyu!! Volume 1 manga review» (անգլերեն)։ ComicBookBin։ Վերցված է 2016-08-08
- ↑ «Weekly Shonen Jump»։ Twitter։ Վերցված է 7 June 2020
- ↑ «Haikyu!!, My Love Story!!, Sunny Win Shogakukan Manga Awards»։ Anime News Network։ Վերցված է 27 April 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ճապոներեն)
- Մանգայի պաշտոնական էջը Shōnen Jump ամսարգրի կայքում(ճապոներեն)
|