Got to Be There (երգ)
«Got to Be There» | |
---|---|
Մայքլ Ջեքսոնի երգը | |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Motown Records |
Հեղինակ | Elliot Willensky?[1] |
Կոմպոզիտոր | Elliot Willensky?[1] |
Got to Be There, ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի նույնանուն առաջին մեներգային ալբոմի առաջնաելութային սինգլը։ Երգը գրել է Էլիոթ Վիլենսկին, իսկ պրոդյուսերությամբ զբաղվել է Հել Դևիսը։ Սինգլը թողարկել է 1971 թվականի հոկտեմբերին «Motown Records» ձայնագրման լեյբլում։
Ստեղծագործությունը ամերիկյան Billboard Hot 100 և Hot Black Singles չարթերում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, դարձել է երրորդը Կանադայում և հինգերորդը՝ Մեծ Բրիտանիայում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին The Jackson 5 խումբը ուներ լուրջ հակառակորդ՝ մեկ այլ ընտանեկան կոլեկտիվ՝ The Osmonds անվամբ։ Հենց այդ ժամանակ էլ The Osmonds խմբի մեներգիչ Դոնի Օսմոնդը սկսել էր իր հաջողված մեներգային կարիերան։ Ի սկզբանե «Motown Records» ձայնագրման լեյբլում լուրջ չէին վերաբերվում Մայքլ Ջեքսոնի մեներգային առաջընթացի հնարավորությանը, բայց այնուամենայնիվ լեյբլի սեփականատեր Բերի Գորդին տվել է իր համաձայնությունը և Հել Դևիսին ընտրել է որպես երգչի առաջին սինգլի պրոդյուսեր։
Ի սկզբանե Էլիոթ Վիլենսկու գրած երգը նախատեսված էր The Supremes, ապա՝ The Jackson 5 խմբի համար։ Վերջին հաշվով երգը ձայնագրվել է Մայքլ Ջեքսոնի առաջին մեներգային ալբոմի համար, չնայած նրան, որ Գորդիին այնքան էլ դուր չէր եկել նրա երգացանկում ևս մի բալլադ ավելացնելու միտքը։ The Jackson 5 խմբի վերջին հինգ սինգլները լիրիկական էին և նրանց հաջողությունը գնալով նվազում էր։ Մայքլի եղբայրները կատարել են ստեղծագործության բեք վոկալը։ «Got to Be There»-ը սիրո մասին չափավոր տեմպով բալլադ է և գրված է լյա բեմոլ մաժոր տոնայնությունում[2]։
2005 թվականին երգը ներառվել է Մայքլ Ջեքսոնի հիթերի «The Best of Michael Jackson», «Love Songs», «The Essential Michael Jackson» հավաքածուների մեջ, ինչպես նաև The Jackson 5 խմբի շատ այլ հավաքածուներում[3][4][5][6]։
Սինգլի թողարկում ու քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Got to Be There» երգը թողարկվել է 1971 թվականի հոկտեմբերի 7-ին, վաճառքի են հանվել 7 դյույմանոց վինիլային սկավառակները[7]։ Ստեղծագործությունը ամերիկյան Billboard Hot 100 и Hot Black Singles չարթերում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, դարձել է երրորդը Կանադայում և հինգերորդը՝ Մեծ Բրիտանիայում[8][9][10][11]։ Թողարկելով սինգլը՝ Ջեքսոնը դարձել է «Motown Records» ձայնագրման լեյբլի առաջին արտիստը, որը սկսել է մեներգային կարիերա՝ միևնույն ժամանակ չլքելով իր խումբը։ 1972 թվականին երգը դարձել է «The Jackson 5ive» մուլտսերիալի էպիզոդներից մեկի սաունդթրեքը։ 2013 թվականին «The Jackson 5ive — The Complete Animated Series» մուլտսերիալը թողարկվել է DVD-ով և Blu-ray-ով[12]։
Rolling Stone-ի քննադատը նշել է, որ ««Got to Be There»՝ մանկական անմեղության, պրոֆեսիոնալիզմի և ճշգրիտ հաշվարկի տարօրինակ համադրություն է, դա գրավիչ է և անկրկնելի»[13]։ «Այս ստեղծագործությունը ցույց տվեց, որ Մայքլի վոկալային վարպետությունը ոչ մի կերպ կապված չէ այն բանի հետ, շրջապատում են նրան ընտանեկան խմբի եղբայրները, թե ոչ»,- գրել է Soulbounce.com պորտալի գրախոսը[14]։
Համերգային ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքսոնը 1972 թվականի մարտին ամերիկյան Hellzapopping շոուում կատարել է «Got to Be There» երգը։ Միևնույն թվականին երգը ներառվել է խմբի երգացանկի մեջ։ «Լուսնային քայլվածք» ինքնակենսագրականում երգիչը հիշում է, թե ինչպես մի անգամ խմբի շրջագայության ժամանակ մինչ երգի կատարումը նա իր մենեջերից թույլտվություն է խնդրել իր հետ բեմ տանել այն գլխազարդը, որով նա պատկերված էր «Got to Be There» ալբոմի շապիկին։ Երգիչը կարծում էր, որ հանրությանը դա շատ դուր կգա։ «Նրա համար շատ ծիծաղելի էր, ինձ թույլ չտվեցին վերցնել այն՝ ես դեռ փոքր էի, իսկ միտքս բոլորին հիմարություն թվաց,- գրում է Ջեքսոնը։ Ոչ երկար ժամանակ անց Դոնի Օսմոնդը սկսել է բեմ դուրս գալ նման գլխարկով և հանրությանը դա դուր է եկել։ Ես վստահ էի իմ ինտուիցիայի վրա, ես տեսել էի, որ Մարվին Գեյը «Let’s Get It On» երգի կատարումից առաջ հագնում էր նման գլխարկ, և հանդիսատեսը գիտեր, թե ինչ կլինի հետո։ Նման պահերը ավելացնում են հանրության հուզմունքն ու մեծացնում հանդիսատեսի կախվածությունը շոուից»։
Ելույթի ձայնագրությունը ստեղծագործության հետ միասին ներառվել է «The Jackson 5 in Japan» համերգային ալբոմի մեջ[15]։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 7" (համարը Motown Records կատալոգում՝ M 1191F)[7]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Got to Be There» | 3:23 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
2. | «Maria (You Were the Only One)» | 3:41 |
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Ջեքսոն՝ վոկալ
- The Jackson 5՝ բեք վոկալ
- Էլիոթ Վիլենսկի՝ տեքստ, երաժշտություն
Դիրք չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (1971-1972) | Բարձրագույն դիրք |
---|---|
Official Charts Company | 5 |
Կանադա[10] | 3 |
ԱՄՆ (Hot 100)[8] | 4 |
ԱՄՆ (Adult Contemporary)[16] | 14 |
ԱՄՆ (Black Singles)[9] | 4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ «Got To Be There By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Michael Jackson — The Best Of Michael Jackson» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Michael Jackson — Love Songs» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Michael Jackson — The Essential Michael Jackson» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Халстед и др., 2013, էջ 198—205
- ↑ 7,0 7,1 «Michael Jackson — Got To Be There / Maria (You Were The Only One)» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 8,0 8,1 «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1971 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017-07-20-ին.
- ↑ 9,0 9,1 «Top Hip-Hop Songs / R&B Singers» (անգլերեն). Billboard. 1971 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 10,0 10,1 «RPM 100 Singles». RPM. 1971 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Lipp, Chaz. (2013 թ․ հունվարի 15). «Blu-ray Review: The Jackson 5ive — The Complete Animated Series». The Morton Report. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Aletti, Vince. (1972 թ․ դեկտեմբերի 7). «Michael Jackson: Got to Be There» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «SoulBounce's Top 50 Michael Jackson Songs: #20 'Got To Be There'» (անգլերեն). SoulBounce.com. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Jackson 5 — In Japan!» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Adult Contemporary» (անգլերեն). Billboard. 1971 թ․ դեկտեմբերի 11.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Халстед К., Кадман К. Майкл Джексон. Энциклопедия творчества. — ИП Зайцева Е. В., 2013. — 308 с. — ISBN 978-5-9902359-1-5
- Betts G. Motown Encyclopedia. — AC Publishing, 2014. — 811 с. — ISBN 9781311441546
- Michael Jackson. Moonwalk. — Random House, 2010. — 320 с. — ISBN 9781407071299
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Got to Be There»-ը(անգլ.) Discogs կայքում