Jump to content

Goodman պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Goodman պատկերասրահ
Տեսակարվեստի պատկերասրահ
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՅոհաննեսբուրգ (քաղաքային շրջան)
ՎայրՅոհաննեսբուրգ
Հասցե163 Jan Smuts Ave, Parkwood, Johannesburg, 2193
Հիմնադրվել է1966
Կայքgoodman-gallery.com
Քարտեզ
Քարտեզ

«Goodman» պատկերասրահ[1] (անգլ.՝ Goodman Gallery), մասնավոր գեղարվեստական պատկերասրահ Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում՝ բացված 1966 թվականին Լինդա Գիվոնի կողմից[2]։ Մասնագիտացված է աֆրիկյան ժամանակակից արվեստի մեջ, անցկացնում է ժամանակավոր խմբակային և անհատական ցուցահանդեսներ ինչպես հայտնի, այնպես էլ մայրցամաքի սկսնակ նկարիչների համար։ Հոգաբարձու Լիզա Էսերսը այն ձեռք է բերել 2008 թվականին։ 2016 թվականին պատկերասրահը մտել է աշխարհի 500 լավագույն պատկերասրահների ցանկի մեջ՝ ըստ «Modern Painters» ամսագրի։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Goodman» գեղարվեստի պատկերասրահը հիմնադրվել է 1966 թվականին Յոհաննեսբուրգ քաղաքում՝ հոգաբարձու Լիզա Գիվոնի (Linda Givon) նախաձեռնությամբ, որը մինչ այդ աշխատում էր Լոնդոնի «Grosvenor» պատկերասրահում։ Հետագայում «Goodman»-ը մասնաճյուղ է բացել նաև Քեյփթաունում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունումապարտհեյդը ստեղծելու ընթացքում պատկերասրահը ձգտել է դառնալ «բացարձակապես ոչ խտրական տարածք»՝ փորձելով պաշտպանել ինչպես նկարիչների, այնպես էլ Խոսքի ազատությունը քաղաքական կոնֆլիկտների ժամանակ և ընդհանրապես։ Անկախ հոգաբարձու Լիզա Էսերսը 2008 թվականին հիմնադրից ձեռք է բերել պատկերասրահը։

«Goodman» պատկերասրահը Աֆրիկա մայրցամաքի ամենահին պատկերասրահներից մեկն է, որը մասնագիտանում է ժամանակակից արվեստի մեջ. հատուկ ուշադրություն է դարձնում ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ հեղինակներին Հարավային Աֆրիկայից, բացահայտում է նաև միջազգային արվեստագետներին, որոնց աշխատանքները կապված են «աֆրիկյան համատեքստի» հետ։ Պատկերասրահի հետ համագործակցող հեղինակների թվում են եղել այնպիսի նկարիչներ և քանդակագործներ, ինչպիսիք են Գադա Ամերը, Քենդիս Բրայթցը, Քուդզանայ Չիուրայը, Մունիր Ֆաթմին, Ալֆրեդո Ջաարը, Լիզա Լոուն, ինչպես նաև՝ Ադամ Բրումբերգի և Օլիվեր Չանարի (Adam Broomberg, Oliver Chanarin) դուետը։

2016 թվականին պատկերասրահը ներառվել է աշխարհի 500 լավագույն պատկերասրահների ցանկում՝ բրիտանական «Modern Painters» գեղարվեստական ամսագրի վարկածով, որի սեփականատերը Louise Blouin Media ընկերությունն է։ Նույն թվականին Էսերսը նշել է իր կուրատորական առաքելության 50-ամյակը՝ անցկացնելով In Context լայնածավալ ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Էսերսը և նկարիչ Հենկ Ուիլիս Թոմասը․ ցուցադրությունը «ուսումնասիրել է աֆրիկյան ինքնության մասին պատկերացումները ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Աֆրիկայում»։ 2019 թվականին պատկերասրահում տեղի է ունեցել հարավաֆրիկյան նկարիչ Միխայել Սուբոցկու (Mikhael Subotzky) «Massive Nerve Corpus» ցուցահանդեսը՝ նվիրված Սպիտակ «մասկուլինության խնդիրներին»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бабков В. Галерейный бизнес. — Artmanager, 2006. — С. 236. — 125 с. — ISBN 9789856822158
  2. «The Goodman Gallery - Johannesburg». ArtFacts (անգլերեն). ArtFacts. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «The Weekend Guide. Massive Nerve Corpus». mg.co.za (անգլերեն). Mail & Guardian. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.