GoPro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GoPro
Изображение логотипа
Տեսակապրանքային նշան, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է2002
ՀիմնադիրՆիկ Վուդման
ՎայրՍան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՆիկ Վուդման
Արդյունաբերությունլուսանկարչություն և էլեկտրատեխնիկական արդյունաբերություն
Աշխատողների թիվ963 մարդ (սեպտեմբերի 30, 2014)[1]
Կայքgopro.com(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[2]
Բորսա
 GoPro Վիքիպահեստում

GoPro ապրանքանիշ (մինչև 2014 թվականի փետրվարը Woodman Labs inc Սան Մատեո, Կալիֆոռնիա)։ GoPro նշանի տակ արտադրվում են սպորտային տեսախցիկներ և աքսեսուառներ դրանց համար, նախատեսված ակտիվ սպորտի և հանգստի համար։

Լայն տարածում ունեն պռոֆեսիոնալների շրջանում։ Կարող է տեղադրվել կենդանիների վրա նրանց կյանքը ուսումնասիրելու համար[3]։ Որպես կանոն տեսախցիկը ամրացնում են գլխին, բայց աքսեսուարների միջոցով այն կարելի է ամրացնել մարմնի ցանկացած հատվածին։

GoPro HERO տեսախցիկները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս վաճառվում է երեք տեսակի տեսախցիկ առանց տեսափնտրիչի։ Տեսախցիկի առջևի հատվածում կա մոնոխռոմային, հեղուկբյուրեղային էկրան, որը տեղեկացնում է տեսանկարահանման ձևաչափի մասին տեսախցիկը վաճառվում է թափանցիկ HD տուփում, որը կարող է դիմանալ հարվածների և մինչև 30 մ ընկղմման Տեսախցիկի չափսերը առանց տուփի 42x60x30 մմ (HERO2)։

GoPro HERO 3[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերին թողարկվել է «HERO3» տեսախցիկների մոդելը։ Այդ մոդելը վաճառվում է երեք տարբերակով. White, Silver և Black։ Բոլոր տարբերակներում օգտագործվում են wi-fi, մոդուլներ և micro-SD քարտեր և լավացված է ձայնի որակը HERO2-ի համեմատ։Տեսախցիկների ամենաթանկ տարբերակը` Black կարող է նկարահանել վիդեո 4K 15 կադր/վայրկյան ձևաչափով և լուսանկարել 12 MP 30 կադր/վայրկյան արագությամբ։ Silver-ը պահպանել է նախկինի`HD HERO2 բոլոր ֆունկցիաները, բայց դարձել է ավելի փոքր ու թեթև։ White սկզբնական տարբերակում լուսանկարների ձևաչափը իջեցվել է մինչև 5MP և արագությունը մինչև 30 կադր վայրկյան, ինչպես ավելի հին` HERO HD տարբերակում։ Ամենաթանկ մոդելի գինը կազմում է 500 եվրո. G HERO 3+։

2013 թվականին GoPro-ներկայացրել է նոր մոդել HERO3+, հասանելի Black Edition և Silver Edition տարբերակներում։ Black Edition տարբերակը (արժեքը $399.99) ունի նկարահանման վիդեո ռեժիմներ 1440p48, 1080p60, 960p100 և 720p120, նաև 4Kp15 և 2.7Kp30 և կարող է լուսանկարել 12-մեգափիքսելանոց լուսանկարներ մինչև 30 կադր/վայրկյան։ Black Edition-ը նույնպես ներառում է ղեկավարում Wi-Fi-ի միջոցով։ Silver Edition (արժեքը $299) ունի վիդեոռեժիմներ 1080p60 և 720p120 և կարող է լուսանկարել 10-մեգափիքսելանոց լուսանկարներ։

GoPro HERO 4 Session[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տեսախցիկը ունի նույն աքսեսուառները ինչ որ նախկին մոդելները։ Վաճառքը սկսվել է հունիսի 12-ին 399,99 դոլար սկզբնական գնով և երկու տարբերակով սովորական և սյոռֆեռների համար[4]։ HERO4 Session[5]։

  • Լուսանկարների ձևաչափը — 8 մեգապիքսել, վիդեո — 720p100, 1080p60 և 1440p30։
  • 2 խոսափող։
  • չարսեր 42 × 59 × 29 մմ։
  • քաշը 74 գրամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://gopro.dirigeants-entreprise.com/entreprises/gopro/
  2. https://www.wi-fi.org/membership/member-companies
  3. The Wall Street Journal Features GoPro. Gopro.com
  4. GoPro’s Hero 4 Session is its smallest camera ever | The Verge
  5. GoPro представила HERO4 Session с новым дизайном — Look At Me — MAG — поток «Новости»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]