GECAD (ընկերություն)
GECAD | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1992 |
Վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Երկիր | Ռումինիա[1] |
Կայք | gecad.com |
GECAD, ռումինական ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ, IT) ընկերություն։ Հիմնադրվել է 1992 թվականին Ռադու Գեորգեսկուի կողմից[2]։ Ընկերությունն իր մեջ ընդգրկում է մի քանի ձեռնարկություններ. Gecad Technologies/Axigen (e-mail), Gecad Net (համակարգչային անվտանգության ծառայություններ), Gecad ePayment և Avangate (էլեկտրոնային կոմերցիա) և Gecad Software (ծրագրեր բիզնեսի համար)[2]
Համառոտ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության անունը բաղկացած է հիմնադրի անվան առաջին երկու` GE տառերից և CAD հապավումից, որը Computer Aided Design-ի սկզբնատառերն է (անգլ.` «Նախագծում համակարգչի օգնությամբ»), քանի որ GECAD-ն առաջին տարիներին հենց այդպիսի համակարգեր է մշակել։ Ժամանակի ընթացքում ընկերության գործունեության ոլորտը տեղափոխվեց համակարգչային անվտանգություն, օրինակ, 1994 թվականին ընկերությունը մշակեց RAV (Վստահելի հակավիրուսային) հակավիրուսը[3]։ 2003 թվականի հունիսի 10-ին Microsoft-ը ձեռք բերեց տեխնոլոգիան այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում RAV-ից օգտվողների թիվը գերազանցեց 10 միլիոնը[4]։
Նախկինում GECAD Software կոչվող ընկերությունը 2004 թվականին, վերաբրենդավորումից հետո, ստացավ GECAD Group անվանումը, իսկ նախկին անունը մնացել է դուստր ձեռնարկությունում։ Ներկայումս GECAD Group-ը զբաղվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններում ներդրումներով, որոնք ունեն մեծ ներուժ և ծրագրային շուկաներում նոր գաղափարներ ապահովելու հնարավորություններ (անվտանգության ծրագրային ապահովում, ամպային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային առևտուր, կրիպտոարժույթ և վճարային համակարգեր)։ Այսպիսով, 2005 թվականին ընկերությունը միջոցներ է ներդրել Avangate վճարային համակարգի զարգացման համար[5]։
Ընկերության շրջանառությունը 2008 թվականին կազմել է 7,2 մլն եվրո, կորուստները` 1,8 մլն եվրո[2]։
Կազմի մեջ մտնող ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gecad Software — առաջին ընկերությունն է, որը 1994 թվականին մշակել և գործարկել է RAV Antivirus հակավիրուսային ծրագիրը։ 2003 թվականին այն ձեռք է բերվել Microsoft-ի կողմից[6].
- Gecad ePayment — էլեկտրոնային առևտրի ծրագիր է, առաջատարը Ռումինիայի առցանց վճարային համակարգերի մեջ[7]. 2008 թվականին շրջանառությունը կազմել է 1,05 մլն եվրո, վնասները` մոտ 900 հազար եվրո[8]. Շուկայում հիմնական մրցակիցը DotCommerce-ն է[8].
- Gecad Net — Trend Micro-ի բացառիկ ռումինական դիստրիբյուտորն է, որը Kaspersky-ի և IBM/ISS-ի գործընկերն է[9]։ Հանդիսանում է Sentinet ՏՏ անվտանգության խնդիրների լուծման ծրագրային ապահովման մշակողը, որը վերահսկում է հաճախորդների ընկերությունների ենթակառուցվածքը, զարգացնում է ապարատային և ծրագրային ապահովման մշակումը, և զգուշացնում է ՏՏ բաժնին ընկերության վտանգավոր իրավիճակների մասին[9]։ Թողարկում է տարբեր պարամետրերով վերահսկման հաշվետվություններ[9]։ 2007 ֆինանսական տարում ավարտվեց 5.5 մլն եվրոյի շրջանառությունը[10].
- Gecad Technologies/Axigen — 2001 թվականին հիմնադրված ընկերություն է։ Զբաղվում է նոր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններով, նախագծերի կառավարմամբ և ծրագրային ապահովման զարգացմամբ։ Սկզբում զբաղվում էր հակավիրուսային ծրագրային ապահովմամբ, իսկ հետագայում սկսեց առաջ մղել Ռումինիայում առաջին էլեկտրոնային փոստի լուծումը Axigen ապրանքանիշի անվան տակ[11][12].
- Avangate — 2005 թվականի սեպտեմբերին հիմնադրված ընկերություն է։ Gecad ePayment միջազգային համագործակցության նախկին բաժինն է[13]. 2011 թվականի հուլիսի դրությամբ 84 աշխատակից կար[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CrunchBase — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 «Radu Georgescu, Gecad: Este posibil ca in semestrul al doilea din 2010 sa atingem fundul gropii» (ռումիներեն). wall-street.ro. 2010 թ․ հունվարի 4. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «GECAD Group - Former Investments». GECAD Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Microsoft to Acquire Antivirus Technology From GeCAD Software». Microsoft. 2003 թ․ հունիսի 10. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «GECAD Group - Current Portfolio». GECAD Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Gecad Technologies: Vrem sa obtinem profit, dar nu se va intampla in 2009» (ռումիներեն). wall-street.ro. 2009 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Carmen Sebe, Gecad: Achizitiile online cu plata prin card vor ajunge la 70 mil. euro in 2009» (ռումիներեն). wall-street.ro. 2009 թ․ հունվարի 8. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 8,0 8,1 «Gecad ePayment: 2010 va fi anul turismului in comertul electronic» (ռումիներեն). wall-street.ro. 2009 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Gecad Net incheie un parteneriat cu SonicWall si spera la cresterea veniturilor cu 20%» (ռումիներեն). wall-street.ro. 2008 թ․ ապրիլի 22. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Gecad Net : Afaceri de 5,5 mil. de euro in 2007» (ռումիներեն). wall-street.ro. 2008 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Gecad si Parallels, parteneriat in furnizarea de solutii integrate pentru medii virtuale» (ռումիներեն). wall-street.ro. 2008 թ․ փետրվարի 26. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Gecad si Hostway au investit 30.000 de euro intr-un serviciu pentru IMM-uri» (ռումիներեն). wall-street.ro. 2009 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 13,0 13,1 Cristina Negraru (2011 թ․ հուլիսի 14). «Avangate: Ne concentram pe zonele care platesc pentru produse mai scumpe» (ռումիներեն). wall-street.ro. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)