GECAD (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
GECAD
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1992
ՎայրԲուխարեստ, Ռումինիա
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա[1]
Կայքgecad.com

GECAD, ռումինական ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ, IT) ընկերություն։ Հիմնադրվել է 1992 թվականին Ռադու Գեորգեսկուի կողմից[2]։ Ընկերությունն իր մեջ ընդգրկում է մի քանի ձեռնարկություններ. Gecad Technologies/Axigen (e-mail), Gecad Net (համակարգչային անվտանգության ծառայություններ), Gecad ePayment և Avangate (էլեկտրոնային կոմերցիա) և Gecad Software (ծրագրեր բիզնեսի համար)[2]

Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության անունը բաղկացած է հիմնադրի անվան առաջին երկու` GE տառերից և CAD հապավումից, որը Computer Aided Design-ի սկզբնատառերն է (անգլ.` «Նախագծում համակարգչի օգնությամբ»), քանի որ GECAD-ն առաջին տարիներին հենց այդպիսի համակարգեր է մշակել։ Ժամանակի ընթացքում ընկերության գործունեության ոլորտը տեղափոխվեց համակարգչային անվտանգություն, օրինակ, 1994 թվականին ընկերությունը մշակեց RAV (Վստահելի հակավիրուսային) հակավիրուսը[3]։ 2003 թվականի հունիսի 10-ին Microsoft-ը ձեռք բերեց տեխնոլոգիան այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում RAV-ից օգտվողների թիվը գերազանցեց 10 միլիոնը[4]։

Նախկինում GECAD Software կոչվող ընկերությունը 2004 թվականին, վերաբրենդավորումից հետո, ստացավ GECAD Group անվանումը, իսկ նախկին անունը մնացել է դուստր ձեռնարկությունում։ Ներկայումս GECAD Group-ը զբաղվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններում ներդրումներով, որոնք ունեն մեծ ներուժ և ծրագրային շուկաներում նոր գաղափարներ ապահովելու հնարավորություններ (անվտանգության ծրագրային ապահովում, ամպային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային առևտուր, կրիպտոարժույթ և վճարային համակարգեր)։ Այսպիսով, 2005 թվականին ընկերությունը միջոցներ է ներդրել Avangate վճարային համակարգի զարգացման համար[5]։

Ընկերության շրջանառությունը 2008 թվականին կազմել է 7,2 մլն եվրո, կորուստները` 1,8 մլն եվրո[2]։

Կազմի մեջ մտնող ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gecad Software — առաջին ընկերությունն է, որը 1994 թվականին մշակել և գործարկել է RAV Antivirus հակավիրուսային ծրագիրը։ 2003 թվականին այն ձեռք է բերվել Microsoft-ի կողմից[6].
  • Gecad ePayment — էլեկտրոնային առևտրի ծրագիր է, առաջատարը Ռումինիայի առցանց վճարային համակարգերի մեջ[7]. 2008 թվականին շրջանառությունը կազմել է 1,05 մլն եվրո, վնասները` մոտ 900 հազար եվրո[8]. Շուկայում հիմնական մրցակիցը DotCommerce-ն է[8].
  • Gecad NetTrend Micro-ի բացառիկ ռումինական դիստրիբյուտորն է, որը Kaspersky-ի և IBM/ISS-ի գործընկերն է[9]։ Հանդիսանում է Sentinet ՏՏ անվտանգության խնդիրների լուծման ծրագրային ապահովման մշակողը, որը վերահսկում է հաճախորդների ընկերությունների ենթակառուցվածքը, զարգացնում է ապարատային և ծրագրային ապահովման մշակումը, և զգուշացնում է ՏՏ բաժնին ընկերության վտանգավոր իրավիճակների մասին[9]։ Թողարկում է տարբեր պարամետրերով վերահսկման հաշվետվություններ[9]։ 2007 ֆինանսական տարում ավարտվեց 5.5 մլն եվրոյի շրջանառությունը[10].
  • Gecad Technologies/Axigen2001 թվականին հիմնադրված ընկերություն է։ Զբաղվում է նոր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններով, նախագծերի կառավարմամբ և ծրագրային ապահովման զարգացմամբ։ Սկզբում զբաղվում էր հակավիրուսային ծրագրային ապահովմամբ, իսկ հետագայում սկսեց առաջ մղել Ռումինիայում առաջին էլեկտրոնային փոստի լուծումը Axigen ապրանքանիշի անվան տակ[11][12].
  • Avangate2005 թվականի սեպտեմբերին հիմնադրված ընկերություն է։ Gecad ePayment միջազգային համագործակցության նախկին բաժինն է[13]. 2011 թվականի հուլիսի դրությամբ 84 աշխատակից կար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CrunchBase — 2007.
  2. 2,0 2,1 2,2 «Radu Georgescu, Gecad: Este posibil ca in semestrul al doilea din 2010 sa atingem fundul gropii» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2010-01-04։ Վերցված է 2010-02-26 
  3. «GECAD Group - Former Investments»։ GECAD Group։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2011-09-30 
  4. «Microsoft to Acquire Antivirus Technology From GeCAD Software»։ Microsoft։ 2003-06-10։ Վերցված է 2011-09-30 
  5. «GECAD Group - Current Portfolio»։ GECAD Group։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-04-27 
  6. «Gecad Technologies: Vrem sa obtinem profit, dar nu se va intampla in 2009» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2009-09-03։ Վերցված է 2010-02-26 
  7. «Carmen Sebe, Gecad: Achizitiile online cu plata prin card vor ajunge la 70 mil. euro in 2009» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2009-01-08։ Վերցված է 2010-02-26 
  8. 8,0 8,1 «Gecad ePayment: 2010 va fi anul turismului in comertul electronic» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2009-11-13։ Վերցված է 2010-10-13 
  9. 9,0 9,1 9,2 «Gecad Net incheie un parteneriat cu SonicWall si spera la cresterea veniturilor cu 20%» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2008-04-22։ Վերցված է 2010-02-26 
  10. «Gecad Net : Afaceri de 5,5 mil. de euro in 2007» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2008-02-22։ Վերցված է 2010-02-26 
  11. «Gecad si Parallels, parteneriat in furnizarea de solutii integrate pentru medii virtuale» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2008-02-26։ Վերցված է 2010-02-26 
  12. «Gecad si Hostway au investit 30.000 de euro intr-un serviciu pentru IMM-uri» (ռումիներեն)։ wall-street.ro։ 2009-09-02։ Վերցված է 2010-02-26 
  13. 13,0 13,1 Cristina Negraru (2011-07-14)։ «Avangate: Ne concentram pe zonele care platesc pentru produse mai scumpe» (ռումիներեն)։ wall-street.ro։ Վերցված է 2011-09-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]