Fendi (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆենդի
«Fendi»
Rakhim-ի սինգլը
Թողարկված2020 հուլիսի 17
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2020
Ժանրհիփ հոփ
Տևողություն2:08
ԼեյբլRakhim
ՊրոդյուսերSlava Marlow
ՀեղինակՌախիմ Աբրամով
Rakhim-ի սինգլների ժամանակագրություն
«Drug (2020)» «Fendi»
(2020)
«Milly Rock (2020)»

«Fendi», ռուս հիփ հոփ կատարող Ռախիմ Աբրամովի, ավելի հայտնի որպես Rakhim, երգը, որը հետագայում դարձավ վիրուսային և տարածվեց ամբողջ աշխարհով մեկ[1]։ Որպես սինգլ թողարկվել է 2020 թվականի հուլիսի 17-ին Rakhim լեյբլի շրջանակներում, պրոդյուսերը՝ Slava Marlow: Երգը ձայնագրվել է այն բանից հետո, երբ արտիստը ձեռք է բերել հանրահայտ Ֆենդի բրենդի վերարկուներից մեկը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏիկՏոկ հավելվածի ռուսական սեգմենտում երգն ունեցել է ռեկորդային թվով տեսահոլովակներ՝ մոտ 3,2 մլն[3][4]։ 2020 թվականի երգն ընդգրկվել է ՏիկՏոկ հավելվածի ամենահայտնի երգերի ցանկում[5] և «ВКонтакте» սոցիալական ցանցի թոփ 30-ում[6]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբորի 12-ին։ Մեկ օրվա ընթացքում այն հավաքել է 1,2 միլիոն դիտում[7]։ Տեսահոլովակի ռեժիսորը Միխայիլ Կումարովն[8] էր, իսկ օպերատորը՝ Ալեքսեյ Յանկովը[9]։

ТНТ Music-ից Վլադիսլավ Շեինը երգը համեմատել է «էկշն ֆիլմից հատվածի» հետ և նշել է, որ տեսահոլովակը մռայլ գույներով է համեմված[10]։

Հակամարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերին ռուս ռեփեր Գանվեստը թողարկել է «Fendi2» երգը, որտեղ ամբողջովին կրկնօրինակված էր «Fendi» երգի կրկներգը։ Երգի հեռարձակումից առաջ Ռուսլանը գրել է. «Կա միայն մեկ օրիգինալ տարբերակ և այն իմն է»։ Սա դուր չեկավ Ռախիմին, ինչի արդյունքում կատարողների միջև քաշքշուկ եղավ[11][12]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2020) Ամենաբարձր

դիրքը

Համաշխարհային (ВКонтакте)[13] 2
Համաշխարհային (Boom)[14] 3
Համաշխարհային (TikTok)[15] 6
 Ռուսաստան (Apple Music)[14] 5
 Ռուսաստան (Shazam)[14] 7
 Ռուսաստան (Spotify)[16] 1
Zvooq.pro[14] 19

Ռեմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fendi»
R3hab-ի, Rakhim-ի և Smokepurpp-ի սինգլը
Թողարկված2021 հունվարի 29
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ժանրհիփ հոփ, պարային երաժշտություն
Տևողություն2:20
ԼեյբլGlobal Records, CYB3RPVNK
ՊրոդյուսերSlava Marlow, R3hab
ՀեղինակR3hab, Ռախիմ Ամբրամով, Smokepurpp

«Fendi», ռուս հիփ հոփ կատարող Rakhim-ի համանուն երգի ռեմիքս տարբերակը՝ թողարկված հոլանդացի դիդջեյի, երաժշտական պրոդյուսեր R3hab-ի և ամերիկացի ռեփեր Smokepurpp-ի հետ միասին։ Երգի պրոդյուսեր է հանդիսացել R3hab-ը[17]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցության մասին լուրը առաջին անգամ հայտնի դարձել այն ժամանակ, երբ R3hab-ը իր Instagram-յան հաշիվում հրապարակում է կատարել, որտեղ առաջարկում էր Smokepurpp-ին համատեղ երգ ձայնագրել, ինչին Smokepurpp-ը համաձայնություն էր տվել։ Հետո, ըստ Ռախիմի, R3hab-ը և Smokepurpp-ը նրան առաջարկել են համատեղ երգ ձայնագրել։ Ինչպես նաև նա հայտարարել է, որ այս համագործակցությունը «նոր կյանք կպարգևի «Fendi»-ին և կմղի դեպի նոր մակարդակներ»[18]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fendi»-ի ռեմիքս տարբերակում հայտնվել է Smokepurpp-ի հատվածը և նոր գործիքավորման հատված՝ R3hab-ի մասնակցույամբ, սակայն անհետացավ Ռախիմի առաջին հատվածը, ինչի հետ կապված երգը միանգամից սկսվում է հուկից և վերջում վերածվում «դղրդյուն դիփ հաուսի»[19]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Կուչնիկովը, ТНТ Music-ի թղթակիցը, ասել է, որ «Fendi»-ի նոր տարբերակը, ենթադրաբար, «երկլեզու հմայք» է ձեռք բերել՝ այն բանի համար, որ Ռախիմը չի փոխել իր իսկ հատվածների օրիգինալ լեզուն։ Արտյոմը նար նկատել է, որ երգի գործիքավորումը «պահպանել է օրիգինալ ռեփ վայբը», սակայն վերջում R3hab-ը «ռիթմերը տեղափոխում է EDM տարածք»[20]։ Srsly կայքում հրապարակված հոդվածի հեղինակ Գալինա Իվանովան նշել է, որ ռեմիքսում «հին լավ «Fendi»-ն առաջին նոտաներից է ճանաչվում[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rakhim празднует лидерство в списке Forbes клипом «Fendi»». The Flow (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Рахим Абрамов выпустил свой новый трек «Fendi»». Cosmopolitan (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Никита Данилов (2020 թ․ սեպտեմբերի 24). «Rakhim выпустил мощный бэнгер «Milly Rock»». Popcake (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Ярослав Бабушкин, Надежда Метальникова и Андрей Родин. «Из вайнеров в рэперы: Рахим Абрамов о раскрутке на TikTok и музыкальной карьере». Forbes (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Анастасия Павлова (2020 թ․ օգոստոսի 7). «Плейлист: самые популярные песни в TikTok». Peopletalk (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Моргенштерн стал «Артистом года» для пользователей «ВКонтакте»». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  7. Анастасия Яблоновская (2020 թ․ հոկտեմբերի 13). «Самый высокооплачиваемый русскоязычный тиктокер Рахим Абрамов показал новый клип». Канобу (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. 2020-10-12 (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rakhim снял свой первый клип «Fendi»». NewsMuz (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  9. Юлия Онодэра (2020 թ․ հոկտեմբերի 13). «Самый высокооплачиваемый русскоязычный тиктокер выпустил клип «Fendi»». Афиша Daily (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Владислав Шеин (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rakhim представил видео на TikTok-бэнгер «Fendi»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «Ганвест - биография, новости, фото, личная жизнь, музыка, социальные сети». MTV. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. «Ганвест и Рахим поссорились?». Музыка Первого (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «Музыкальные чарты за 30 неделю: лидируют Ramil', Miyagi & Andy Panda, Niletto и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 30. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Музыкальные чарты за 31 неделю: лидируют Ramil', Miyagi & Andy Panda, Morgenshtern, Loboda & Pharaoh и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Музыкальные чарты за 46 неделю: лидируют Slava Marlow, Morgenshtern, Lil Pump, Miyagi & Andy Panda и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. «Музыкальные чарты за 33 неделю: лидируют: Basta & Zivert, Miyagi & Andy Panda, Канги, Verbee, Kara Kross, Little Big, Dabro и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «Smokepurpp залетел на ремикс хита Rakhim «Fendi»». Rap.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  18. The Partae (2021 թ․ հունվարի 30). «R3HAB Teams Up With Rappers Smokepurpp & Rakhim For Genre-Bending Fusion of Rap and Dance 'Fendi'». The Partae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  19. «Smokepurrp и R3hab влетели на ремикс «Fendi» Rakhim». The Flow (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  20. Артём Кучников (2021 թ․ հունվարի 29). «Rakhim фитанул со Smokepurpp на ремиксе «Fendi» от R3HAB • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  21. Галина Иванова (2021 թ․ հունվարի 29). «Рахим записал новую версию трека Fendi в коллаборации с Smokepurpp и R3HAB». Srsly.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.