Faith (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Faith»
Ջորջ Մայքլի սինգլը
«Faith» ալբոմից
Թողարկված12 հոկտեմբերի, 1987
ՖորմատCD, 7", 12"
Ձայնագրված1987
Ժանրռոքնռոլ, փոփ-ռոք
ԵրգահանՋորջ Մայքլ
Տևողություն3:16
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերՋորջ Մայքլ
Ջորջ Մայքլի սինգլների ժամանակագրություն
«I Want Your Sex»
(1987)
«Faith»
(1987)
«Hard Day»
(1987)
 «Faith»

«Faith », բրիտանացի երգիչ, Wham! խմբի նախկին անդամ Ջորջ Մայքլի երգը, որը թողարկվել է 1987 թվականին Columbia Records լեյբլում։ Այն ներառվել է երգչի Faith առաջին սոլո ալբոմում (երկրորդ սինգլ) և հասել առաջին հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Billboard-ի կողմից ճանաչվել է 1988 թվականի ԱՄՆ լավագույն երգ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է բրիտանացի ռեժիսոր Էնդի Մորահանը[3]։ Ջորջ Մայքլը հայտնվում է Լիվայս երկնագույն ջինսով և կովբոյական երկարաճիտ կոշիկներով՝ նվագելով կիթառ Wurlitzer դասական երաժշտական ավտոմատի մոտ։ Գրողներ Բոբ Բատչելորն ու Սքոթ Ստոդարտը գրել են, թե այդ երաժշտական տեսահոլովակը երգչին ներկայացնում է որպես «տղամարդկային սեքսուալ օբյեկտ»՝ ընդգծելով նրա մարմնի առանձին մասեր, ինչպիսիք են դեմքի թեթև մազածածկույթը, ծնոտը և այլն[4][5]։ Սինգլը հասել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական (գլխավորելով այն չորս շաբաթ) 1987 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն մնացել է լավագույն տասնյակում ինը շաբաթ, լավագույն քսան երգերի ցանկում՝ տասնմեկ շաբաթ, իսկ լավագույն 40 երգերի ցանկում՝ տասնհինգ շաբաթ։ Այն դարձել է երգչի հինգերորդ չարթփոփերը (հաշվի առնելով նաև Wham! խմբի երգերը՝ Wake Me Up Before You Go-Go, 1984 և Everything She Wants, 1985) և Faith ալբոմի՝ հիթ-շքերթը գլխավորած երեք երգերից առաջինը (ավելի ուշ առաջին հորիզոնականն զբաղեցրել են «Father Figure» և «One More Try» սինգլները)։ 1988 թվականի ընդհանուր արդյունքներով՝ այն ճանաչվել է լավագույնը ԱՄՆ-ում (№ 1 1988 թվականին)։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

7": UK / Epic EMU 2

  1. "Faith" – 3:14
  2. "Hand To Mouth" – 4:36

12": UK / Epic EMU T2

  1. "Faith" – 3:14
  2. "Faith" (գործիքային տարբերակ) – 3:07
  3. "Hand to Mouth" – 4:36

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1987–88) Ամենաբարձր
հորիզոնական
Սինգլների ավստրալիական հիթ-շքերթ[6] 4
Canadian The Record Singles Chart[7] 1
Canadian RPM Top Singles[8] 1
Սինգլների նիդերլանդական հիթ-շքերթ[9] 1
Սինգլների ֆրանսիական հիթ-շքերթ[6] 22
Սինգլների գերմանական հիթ-շքերթ[10] 5
Սինգլների իռլանդական հիթ-շքերթ[11] 2
Սինգլների իտալական հիթ-շքերթ[12] 1
Japanese Oricon Singles Chart[13] 86
Սինգլների նորզելանդական հիթ-շքերթ[6] 1
Սինգլների նորվեգական հիթ-շքերթ[6] 3
Սինգլների իսպանական հիթ-շքերթ[14] 3
Սինգլների շվեդական հիթ-շքերթ[6] 9
Սինգլների շվեյցարական հիթ-շքերթ[6] 4
UK Singles Chart[15] 2
US Billboard Hot 100[16] 1
US Billboard Adult Contemporary[16] 5
US Billboard Hot Dance Club Songs[16] 17

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1988) Հորիզոնական
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1988 թվականի ԱՄՆ լավագույն սինգլներ ըստ Billboard-ի 1

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[17] 2× Platinum 140 000^
Կանադա (Music Canada)[18] Gold 50 000^
Նիդերլանդներ (NVPI)[19] Gold 75,000^
ԱՄՆ (RIAA)[20] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Նախորդող՝
«Heaven Is a Place on Earth»Բելինդա Քարլայլ
Billboard Hot 100 ԱՄՆ 1987 թվականի սինգլ № 1
12 դեկտեմբերի, 1987 – 9 հունվարի, 1988
Հաջորդող՝
«So Emotional»Ուիթնի Հյուսթոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. longboredsurfer.com
  2. U.S. Billboard Top 100 - Year 1988(չաշխատող հղում). Godadida.com Архив
  3. Garcia, Alex S. «mvdbase.com - George Michael - "Faith"». Music Video DataBase. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Bob Batchelor, Scott Stoddart (2007). The 1980s. Greenwood. էջ 125.
  5. Profile of Andy Morahan; www.andymorahan.com. Retrieved 2014-08-23.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 George Michael - Faith (song). Retrieved 6 May 2011.
  7. "Canadian Singles Chart from Nanda Lwin; Top 40 Hits: The Essential Chart Guide (2000)"
  8. Top Singles - Volume 47, No. 11, 19 December 1987 Արխիվացված 2012-10-22 Wayback Machine. Retrieved 6 May 2011.
  9. Nederlandse Top 40. Retrieved 6 May 2011.
  10. Single-Chartverfolgung Արխիվացված 2016-12-30 Wayback Machine. Retrieved 6 May 2011.
  11. The Irish Charts Արխիվացված 2018-09-29 Wayback Machine. Retrieved 6 May 2011.
  12. Hit Parade Italia. Retrieved 6 May 2011.
  13. George Michael singles sales ranking. Retrieved 6 May 2011.
  14. Listas de Afyve Արխիվացված 2011-08-11 Wayback Machine. Retrieved 6 May 2011.
  15. Top 75 Releases. Retrieved 6 May 2011.
  16. 16,0 16,1 16,2 Faith - George Michael. Retrieved 6 May 2011.
  17. «ARIA Charts – Accreditations – 2016 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  18. «Canadian single certifications – George Michael – Faith». Music Canada. Վերցված է 15 August 2016-ին.
  19. «Dutch single certifications – George Michael – Faith» (Dutch). Nederlandse Vereniging van Producenten en Importeurs van beeld- en geluidsdragers. Վերցված է 15 August 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Enter Faith in the "Artiest of titel" box. Select 1987 in the drop-down menu saying "Alle jaargangen".
  20. «American single certifications – George Michael – Faith». Recording Industry Association of America. Վերցված է 15 August 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]