Jump to content

Ձիազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Equidaeից)
Ձիազգիներ
Ձիազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Սմբակավորներ
Ընտանիք Ձիազգիներ
Լատիներեն անվանում
Equidae Gray, 1821



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ձիազգիներ, ձիեր (անգլ.՝ Equidae), միասմբակավորների կարգի ընտանիք։

Ընդգրկում է 3 ենթաընտանիք, մոտ 20 սեռ, այդ թվում մի շարք անհետացած (հիրակոտերիում, անխիտերիում, մեզոհիպուս, միոհիպուս, մերիկհիպուս, հիպարիոն, պլիոհիպուս) և այժմ գոյություն ունեցող միակ՝ ձիերի սեռը։ Ձիազգիների ընտանիքին են դասվում արտաքին տեսքով ու կառուցվածքով բազմազան կենդանիներ։

Ձիազգիները (բացառությամբ ամենահնագույն ներկայացուցիչների) ունեն թեթև, բարեկազմ կառուցվածք, երկար ոտքեր, խիստ զարգացած է եղջրապատ սմբակով 3-րդ մատը, իսկ 2-րդ և 4-րդ մաաները ռուդիմենտ են կամ անհետացած (իսկական ձիեր)։ Ատամնային համակարգը լավ զարգացած է, որի հետևանքով գանգի դիմային մասը (դունչը) երկարացած է։ Սեղանատամները մեծ են, բարդ ծալքավոր մակերեսով։

Բնակության պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել են բաց տարածությունևերում՝ տափաստաններում, կիսաանապատներում, հարմարվել արագ վազքին և կոշտ կերով սնվելուև։ Լավ զարգացած են լսողության և հոտառության օրգանները։ Ձիազգիների զարգացման պատմությունը մանրամասն ուսումնասիրել է Վ. Կովաչեսկին, և դա կենդանիների մեծ խմբերի էվոլյուցիայի կոնկրետ ուղիները բացահայտող օրինակ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 703
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիազգիներ» հոդվածին։