Ձիազգիներ
Ձիազգիներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Equidae Gray, 1821
| ||||||||||
|
Ձիազգիներ, ձիեր (անգլ.՝ Equidae), միասմբակավորների կարգի ընտանիք։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդգրկում է 3 ենթաընտանիք, մոտ 20 սեռ, այդ թվում մի շարք անհետացած (հիրակոտերիում, անխիտերիում, մեզոհիպուս, միոհիպուս, մերիկհիպուս, հիպարիոն, պլիոհիպուս) և այժմ գոյություն ունեցող միակ՝ ձիերի սեռը։ Ձիազգիների ընտանիքին են դասվում արտաքին տեսքով ու կառուցվածքով բազմազան կենդանիներ։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձիազգիները (բացառությամբ ամենահնագույն ներկայացուցիչների) ունեն թեթև, բարեկազմ կառուցվածք, երկար ոտքեր, խիստ զարգացած է եղջրապատ սմբակով 3-րդ մատը, իսկ 2-րդ և 4-րդ մաաները ռուդիմենտ են կամ անհետացած (իսկական ձիեր)։ Ատամնային համակարգը լավ զարգացած է, որի հետևանքով գանգի դիմային մասը (դունչը) երկարացած է։ Սեղանատամները մեծ են, բարդ ծալքավոր մակերեսով։
Բնակության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրել են բաց տարածությունևերում՝ տափաստաններում, կիսաանապատներում, հարմարվել արագ վազքին և կոշտ կերով սնվելուև։ Լավ զարգացած են լսողության և հոտառության օրգանները։ Ձիազգիների զարգացման պատմությունը մանրամասն ուսումնասիրել է Վ. Կովաչեսկին, և դա կենդանիների մեծ խմբերի էվոլյուցիայի կոնկրետ ուղիները բացահայտող օրինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 703)։ ![]() |
|