Epica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Epica
Epica
ԵրկիրՆիդերլանդներ
ԺանրերSymphonic Metal
Գործունեություն2003–ներկա
ԼեյբլNuclear Blast
Կայքepica.nl
Անդամներ
Simone Simons
Mark Jansen
Isaac Delahaye
Rob van der Loo
Coen Janssen
Ariën van Weesenbeek
 Epica Վիքիպահեստում

Epica Նիդերլանդական խումբ, որը հանդես է գալիս Symphonic Metal ոճում։ Երգերում օգտագործվում են երգչախումբ, նվագախումբ և գլխավոր կանացի վոկալ և գրոուլ։ Խումբը հիմնադրել է Մարկ Յանսենը 2003 թ՝ After Forever խումբը լքելուց հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան After Forever խումբը լքելը Մարկ Յանսենը արդեն ապագա ծրագրերում տեսնում էր նոր խումբ, որը պետք է ստեղծվեր կիթառահար Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ից, նոր խումբը անվանվեց Sahara Dust (թարգմ. սահարայի փոշի) խմբին միացավ նաև բասս կիթառահար Իվես Հաթսը, դաշնակահար Կոեն Յանսսեն և հարվածորդ Իվան Հենդրիքսը։ Սակայն Իվան Հենդրիքսը խմբում երկար չնվագեց, և նրան փոխարինելու եկավ Իերուն Սայմոնսը, որը նվագում էր Ադ Սլուիտերի հետ միասին Cassiopeia-ում։

Վոկալիստի տեղում խումբը տեսնում էր միայն կանացի ձայն և խումբ է հրավիրվում Հելեն Միքաելսենին, սակայն նա նույնպես երկար չերգեց խմբում, նրան շուտով փոխարինում է Սիմոնե Սայմոնսը ` կարմրահեր նուրբ մի աղջիկ, թվում էր թե նա հեռու է խմբի ոճից, սակայն հենց նրա հետ խումբը սկսեց իր փառահեղ ուղին։ 2003 թ խումբը անունը փոխեց Epica-ի, Epica ընտրվեց, քանի որ խմբի անդամները իրենց համարում են Kamelot խմբի երկրպագուներ և հենց նրանց Epica ալբոմի թողած ազդեցությունից հետո կատարվեց որոշում փոխել խմբի անունը։ 2003 թ խումբը թողարկում է «The Phantom Agony» ալբոմը, որը բարձր են գնահատում ոճի սիրահարները, և հայտնիությունը շարունակվեց Եվրոպայում։

Այս ալբոմի տարածման համար թողարկվում են սինգլներ, և համերգային շրջգայություն, խումբը մասնակցում է տարբեր փառատոների «Wave Gotik Treffen, Graspop, Rock The Nations»։ 2005 թ խումբը թողարկում է «Consign to Oblivion», այս ալբոմում խոսվում է վերացած ցեղերից մեկի Մայաների մասին, իսկ երաժշտության տեսանկյունից ոգեշնչման առարկա են դարձել Հանս Ցիմմերը և Դենի Էլֆմանը, խմբին որպես օգնական ուժ «Trois Vierges» երգին մասնակցություն է ցուցաբերում Kamelot խմբի մենակատար Րոյ Հանը, իսկ որպես երախտագիտություն Սիմոնե Սայմոնսը մասնակցում և նկարահանվում է Kamelot խմբի պրոմո-հոլովակում։

2005 թ սեպտեմբերին լույս է տեսնում «The Score - An Epic Journey», որը դառնում է ֆիլմի երաժշտություն «Joyride» Նիդերլանդական ֆիլմի համար։ 2007 թ խումբը ի ուրախություն երկրպագուների թողարկում է «The Divine Conspiracy» չորրորդ ալբոմը, ալբոմի թեման կրոնների, աղանդների սարսափելի ազդեցության մասին է։ 2008 թ խումբը լքում է Ադ Սլուիտերը, 2009 թ վերջապես խմբին միանում է Իսակա Դելահայեն God Dethroned-ի նախկին անդամ։ Նույն տարի խումբն անցնում է նոր ալբոմի ձայնագրմանը ստանալով «Design Your Universe» անունը։ Այս ձայնասկավառակը ցնցում է ամբողջ մետալի սիրահարներին և սկսվում է գրեթե անդադար համարգները։ 2012 թ թողարկվում է «Requiem For The Indifferent», որտեղ խումբը խոսում է աշխարհում տիրող անօրինություններ, և ամենաթողությունների, իսկ 2014 թ «The Quantum Enigma» ալբոմը։

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Simone Simons - Վոկալ՝ 2003 թ.-ից
  • Mark Jansen - Կիթառ, վոկալ՝ 2003 թ.-ից
  • Isaac Delahaye - Կիթառ՝ 2009 թ.-ից
  • Rob van der Loo - Բասս կիթառ՝ 2012 թ.-ից
  • Coen Janssen - Ստեղնաշարային գործիքներ՝ 2003 թ.-ից
  • Ariën van Weesenbeek - Հարվածայիններ՝ 2007 թ.-ից
Նախկին կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Helena Iren Michaelsen - Վոկալ՝ 2003 թ
  • Ad Sluijter - Կիթառ՝ 2003-2008 թթ.
  • Oliver Palotai - Ստեղնաշարային գործիքներ՝ 2010 թ համերգային շրջագայության ժամանակ
  • Jeroen Simons - Հարվածայիններ՝ 2003-2006 թթ.
  • Koen Herfst - Հարվածայիններ՝ 2007 թ համերգային շրջագայության ժամանակ
  • Yves Huts - Բասս կիթառ՝ 2003-2012 թթ.
  • Amanda Somerville - Հետին-վոկալ՝ սեսիական

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Phantom Agony - 2003 թ
  • Consign To Oblivion - 2005 թ
  • The Score - An Epic Journey - 2005 թ
  • The Divine Conspiracy - 2007 թ
  • Design Your Universe - 2009 թ
  • Requiem For The Indifferent - 2012 թ
  • The Quantum Enigma - 2014 թ
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Phantom Agony - 2003 թ
  • Feint - 2004 թ
  • Cry For The Moon - 2004 թ
  • Quietus - 2005 թ
  • Solitary Ground - 2005 թ
  • Never Enough - 2007
  • Chasing The Dragon - 2008 թ
  • This Is The Time - 2010 թ
  • Storm The Sorrow - 2012 թ
  • The Essence Of Silence - 2014 թ
  • Unchain Utopia - 2014 թ
EP[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Epica & Jägermeister Memory Stick (EP) - 2009 թ
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Road To Paradiso - 2006 թ
Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • We Will Take You With Us - 2004 թ
  • Retrospect։ 10th Anniversary - 2013 թ

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Phantom Agony - 2003 թ
  • Feint - 2004 թ
  • Solitary Ground - 2005 թ
  • Solitary Ground (Այլ տարբերակ) 2005 թ
  • Quietus - 2005 թ
  • Never Enough - (Լուսավոր տարբերակ) 2007 թ
  • Never Enough - (Խավար տարբերակ) 2007 թ
  • Unleashed - 2009 թ
  • This Is the Time - 2010 թ
  • Storm The Sorrow - 2012 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Epica» հոդվածին։