Jump to content

Eisenberg Paris

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eisenberg Paris
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2000
ՀիմնադիրԺոզե Այզենբերգ
ԱրդյունաբերությունԿոսմետիկա
Կայքeisenberg.com

Eisenberg Paris, կոսմետիկայի և օծանելիքի բրենդ, որն արտադրանքը ներկայացնում է «լյուքս» սեգմենտում։ Հիմնադրել է Ժոզե Այզենբերգը 2000 թվականին։ Eisenberg Paris-ի հիմնարար հիմքը Trio-Moléculaire® արտոնագրված բանաձևն է, որը մտնում է ապրանքանիշի բոլոր կոսմետիկ արտադրանքի կազմի մեջ։ Բանաձևը բացվել և մշակվել է բրենդի հիմնադիր Ժոզե Այզենբերգի կողմից[1]։

Բացի այդ, Ժոզե Այզենբերգը L'Art du Parfum հավաքածուի յուրաքանչյուր բույրի միակ հեղինակն է, որի հիմքում դրված է բարձր արվեստի և օծանելիքի միավորման հայեցակարգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ժոզե Այզենբերգը որոշում է կայացրել ստեղծել կոսմետիկ բրենդ։ Տասներեք տարիների գիտական հետազոտությունների և երկու տարիների բժշկական և կլինիկական փորձարկումների արդյունքը դարձավ Trio-Moléculaire® եզակի բանաձևի բացահայտումը[2][3]։ 2000 թվականին Ժոզեն հիմնադրել է Jose Eisenberg ապրանքանիշը, իսկ մեկ տարի անց անունը կրճատվել է և դարձել Eisenberg[4]:

Էդմոն Այզենբերգը, Ժոզեյի որդին, պատասխանատու է բրենդի ռազմավարական պլանավորման և միջազգային զարգացման համար[3]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ընկերությունը գործարկել է մաշկի խնամքի առաջին գիծը, որի հիմքում ընկած է Trio-Moléculaire®-ի բանաձևը։ Արտոնագրված բանաձևը պարունակում է երեք բնական մոլեկուլներ, որոնք միաժամանակ աշխատելով, վերականգնում են մաշկը, լիցքավորում են այն էներգիայով և հագեցնում թթվածնով[5][6]։

«J’OSE»-ի (ֆրանսերեն թարգմանությամբ «Ես համարձակվում եմ») առաջին բույրը ստեղծվել է 2002 թվականին[7]։ Հետագայում մշակվել են այլ մաշկի խնամքի միջոցներ՝ 2007 թվականին տղամարդկանց գիծը, 2008 թվականին Excellence գիծը և Sublime Tan sunscreen գիծը 2009 թվականին[8]։

2011 թվականին Ժոզեն թողարկել է L’Art Du Parfum բույրերի հավաքածու, որն աշխարհում առաջին հեղափոխական կոնցեպտն է, որը միավորում է բարձր արվեստն ու օծանելիքը։

Խուարես Մաչադոնը բրազիլացի հայտնի նկարիչ է, որը նկարներում մարմնավորել է Ժոզե Այզենբերգի բույրերի փիլիսոփայությունը։ Ժոզեյի զգայուն ղեկավարության ներքո Մաչադոն յուրաքանչյուր L’Art du Parfum բույրի համար առանձին նկար է ստեղծել։

L’Art du Parfum հավաքածուն բաղկացած է 10 կանացի և 5 տղամարդու բույրերից, որոնցից յուրաքանչյուրն ունի ուժեղ բնավորություն և ստեղծման յուրահատուկ պատմություն։ Հավաքածուի թողարկումը ջերմ ընդունվեծ ԶԼՄ-ների կողմից[9][10]։

2012 թվականին Eisenberg-ը գործարկել է Fond de Teint տոնային հիմքը, դնելով դեկորատիվ կոսմետիկայի գծի սկիզբը[11]։

2014 թվականին մեկնարկեց Pure White-ի գիծը՝ պիգմենտացիայի դեմ պայքարելու համար[12]։

2016 թվականի ապրիլին՝ Sensitive Skin-ը նոր ապրանքատեսակ է թողարկում զգայուն մաշկի համար․ ապրանքատեսակը բաղկացած է 3 միջոցներից՝ վերականգնող հալեցնող դիմակ, հանգստացնող վերականգնող շիճուկ, հանգստացնող վերականգնող քսուք[13]։

2017 թվականի դեկտեմբերին Ժոզե Այզենբերգը ներկայացրել է երկար սպասված LES ORIENTAUX LATINS հավաքածուն, որը բաղկացած է կանացի 6 և տղամարդու 6 բույրերից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BAZAAR — Cryoform՝ 2011 թվականին տղամարդկանց խնամքի կոսմետիկայի մրցանակ[14]
  • Cosmopolitan — մոդելավորող դիմակն (Masque Tenseur Remodelant) ճանաչվել է 2011 թվականի ընտրողական մաշկի խնամքի միջոցների լավագույն դիմակը[15]
  • Cosmopolitan — Eau Fraiche՝ տղամարդկանց համար, ճանաչվել է 2011 թվականի տղամարդկանց համար ամենաօրիգինալ բույրը[15]
  • Cosmopolitan՝ երանգային հիմք (Fond de Teint), 2012 թվականին ճանաչվել է լավագույն ընտրողական երանգային հիմք[16]
  • InStyle Magazine՝ 2013 թվականի լավագույն բյութի-գնումներ, շիճուկ, որն ընդգծում է դեմքի օվալը[17]
  • Men’s Health — ինտեգրալ սնուցող խնամք (Soin Nourrissant Integral), ճանաչվել է 2013 թվականի Տարվա արտադրանք ըստ Men’s Healt-ի[18]
  • 2014 թվական Máxima Beleza & Perfumes[19]
  • FIFI Awards Russia՝ 2017 թվականի Orientaux Latins բույրերի նոր հավաքածուն հաղթող է ճանաչվել Prestige Collection 2017 անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Profumi Eisenberg Paris, come opere d'arte». Beauty Dea. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  2. «WYWIAD Z JOSÉ EISENBERGIEM - O SZTUCE TWORZENIA KOSMETYKÓW». iBeauty. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Il lusso della bellezza (Colazione con Eisenberg)». Milano Finanza. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  4. «Alta tecnologia, estetica e ricerca le carte di Eisenberg per la bellezza». La Republica. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  5. «Ultra Hydrating Biphasic Care von Eisenberg Paris». Model Vita. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  6. «Eisenberg Paris Sérum Affinant Visage - serum modelujące twarz». Glow.pl. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  7. «Eisenberg Paris… La mia wishlist!». Style.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  8. «Wyniki konkursu Eisenberg Sublime Tan!». Wizaz. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  9. «JOSÉ EISENBERG: L'ART DU PARFUM». Elle. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Sephora lancia una minicollezione a regola d'arte». La Republica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Negozi Monomarca nie piani di Eisenberg». Il Sole 24 Ore. 2014 թ․ մարտի 28. էջ 11.
  12. «Три новинки Eisenberg. Coming soon». Beauty Insider. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  13. «Как рукой сняло: линия ухода за чувствительной кожей EISENBERG». Woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  14. «Eisenberg». Bazaar. December 2011. էջ 270.
  15. 15,0 15,1 «Noskaidro Cosmopolitan Beauty Awards 2011 uzvarētājus!». Cosmopolitan Latvia. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  16. «Eisenberg Invisible Corrective Make-Up». Cosmopolitan. June 2012. էջ 62.
  17. «Best Beauty Buys 2013». InStyle Magazine. 2013. էջ 100.
  18. «Swiezy Jak Poranek». Men's Health. 2013. էջ 32.
  19. «PRÉMIOS MÁXIMA BELEZA & PERFUMES 2014». Máxima. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]