Ժոզե Այզենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Այզենբերգ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1945(1945-08-20) (78 տարեկան)
Մասնագիտությունճարտարագետ, նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր
Կայքeisenberg.co.kr
 José Eisenberg Վիքիպահեստում

Ժոզե Այզենբերգ (ֆր.՝ José Eisenberg, օգոստոսի 20, 1945(1945-08-20)), իտալացի ձեռնարկատեր, հիմնականում հայտնի է որպես Eisenberg Paris-ի սեփականատեր։ Մի քանի տարի աշխատել է նորաձևության ոլորտում, ինչպես նաև ստեղծել է երկու կազմակերպություն ՏՏ ոլորտում։ 2000 թվականին Ժոզեն ստեղծել է Jose Eisenberg բրենդը, որը 2001 վերանվանվել է Eisenberg:

Վաղ տարիներ և ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Այզենբերգը ծնվել է 1945 թվականին օգոստոսի 20-ին Բուխարեստում (Ռումինիա) տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Քաղաքական նոր համակարգին անցման հետևանքով կոմունիստները բռնագրավել են ընտանեկան միջոցներն ու կարողությունները։ Ժոզեն մանկությունն անցկացրել է հետպատերազմյան կոմունիստական Ռումինիայում[1]։ Ժոզեի ընտանիքի վրա ուժեղ ներգործություն է ունեցել ֆրանսիական մշակույթը. նրա հայրը սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում, իսկ հորեղբայրը եղել է Ֆրանսիայի քաղաքացի, մասնակցել է Ֆրանսիայի պարտիզանական շարժմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։ Հորեղբորը հետագայում սպանել են նացիստները Ֆրանսիայի ազատագրման օրը։ 13 տարեկանում Ժոզեն ստիպված էր հեռանալ դպրոցից և սկսել աշխատել փոխելով բազմաթիվ տեղեր՝ ամեն աշխատանք կատարող բանվորից մինչև թերթի ցրիչ[3]։ Այդ ամենով հանդերձ՝ նա աշխատել է փոքր նկարչական արհեստանոցներում, այնպիսիք, որոնք գոյություն են ունեցել դեռևս Վերածննդի դարաշրջանում[4]։ Հետո Ժոզեն ստացել է բակալավրի աստիճան որպես անկախ թեկնածու[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

21 տարեկանում Ժոզեն Ֆրանսիայում սկսել է աշխատել նորաձևության արտադրությունում, որտեղ ստեղծել է իր սեփական դիզայնի ստուդիան և գործարանը։ Նա զբաղվել է նորաձևության տարբեր բրենդների հավաքածուների ստեղծմամբ և մշակմամբ[5]։ 1972 թվականին Ժոզե Այզենբերգն ստացել է Իտալիայի Բազիլիկ շրջանի պատվավոր քաղաքացու կոչում արդյունաբերության ոլորտում մեծ ներդրումների համար[6]։

1974 թվականին Ժոզեն տեղափոխվել է ԱՄՆ, որպեսզի աշխատի ՏՏ ոլորտում, նոր սկզբնավորվող արհեստական ինտելեկտի ոլորտում՝ համատեղելով նորաձևության հետ։ Բոստոնում հիմնել է JE Contrex ընկերությունը, որը հետաքրքրում էր Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականերին։ Ժոզեն բավականին հաջողակ էր տեխնոլոգիաների զարգացման մեջ, բայց այդ ժամանակվա համակարգիչների սահմանափակ հիշողությունը թույլ չի տվել նրան հասնել էական առաջընթացի։ 1976 թվականին հիմնել է երկրորդ ընկերությունը՝ Eisenberg Data Systems (E.D.S.), որն աշխատել է իր առաջին անձնական համակարգչով և առաջին հանովի ստեղնաշարով։

1985 թվականին Ժոզեն սկսել է զբաղվել սեփական դիմահարդարման և մաշկի խնամքի բրենդների մշակմամբ, որոնք դարձել են հավերժական գեղեցկության մասին նրա գաղափարների արտացոլումը[6]։ 13 տարվա գիտական հետազոտությունների և մշակումների, իսկ հետո երկու տարվա բժշկական քննության արդյունքում հայտնագործել են յուրահատուկ Trio-Moléculaire® բանաձևը[7]։ Trio-Moléculaire® արտոնագրումը հանդիսացել է Eisenberg բրենդի գլխավոր հիմքը և ներառված է դրա բոլոր կոսմետիկ ապրանքների բաղադրության մեջ[8]։

2000 թվականին Ժոզե Այզենբերգն ստեղծել Է Jose Eisenberg բրենդը[9], իսկ մեկ տարի անց փոխեց անունը՝ դարձնելով Eisenberg[8][10]։ Հենց ժոզեի խոսքով նա մասնակցել է իր բրենդի բոլոր ապրանքների ստեղծմանն ու մշակմանը։ Մաշկի համար նախատեսված միջոցներին զուգահեռ Eisenberg բրենդն առաջարկում է նաև տոնային հիմքեր և L’Art du Parfum բուրմունքների հավաքածու[11][12]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Այզենբերգն ունեցել է երեք երեխա․ մեկ տղա և երկու աղջիկ։ Նրա տղան՝ Էդմոնը, EISENBERG Paris բրենդի ռազմավարական նախագծման և միջազգային զարգացման պատասխանատուն է[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dinheiro, Vivo José Eisenberg: Da tecnologia ao investimento na área da cosmetic Diário De Noticias 26 April 2015
  2. «DAS EISENBERG-UNIVERSUM: VON BUKAREST NACH MONACO». Lebenswerte. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  3. «José Eisenberg». Mini Saia. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  4. Eisenberg : Inspired by Renaissance Արխիվացված 2016-06-17 Wayback Machine, Parfum Plus, Retrieved on 2 Jun 2015
  5. 5,0 5,1 «José Eisenberg». Douglas Magazine. 2012 թ․ փետրվար. էջ 10, 11.
  6. 6,0 6,1 Dinheiro, Vivo José Eisenberg: Da tecnologia ao investimento na área da cosmeticDiário De Noticias 26 April 2015
  7. «Sephora lancia una minicollezione a regola d'arte». Repulica. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
  8. 8,0 8,1 «José Eisenberg». Edit Magazine. 2013 թ․ սեպտեմբեր. էջ 98.
  9. «Eisenberg firma J'Ose, il profumo per lui e per lei». Il Sole 24 Ore. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  10. «Alta tecnologia, estetica e ricerca le carte di Eisenberg per la bellezza». La Republica. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  11. «WYWIAD Z JOSÉ EISENBERGIEM - O SZTUCE TWORZENIA KOSMETYKÓW». iBeauty. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  12. «JOSÉ EISENBERG V PRAZE». Fashion Stars TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  13. «José Eisenberg». Plurielle. Perfumes & Co. էջ 88.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]