Eesti Raudtee (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eesti Raudtee
Տեսակrailway infrastructure manager?
Հիմնադրված է1992
ՎայրՏալլին, Էստոնիա
Երկիր Էստոնիա
ՏնօրենQ118744001?[1]
ԱրդյունաբերությունԵրկաթուղի
ՆախկինԽՍՀՄ հաղորդակցության ուղիների նախարարություն
Կայքevr.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.)
 Eesti Raudtee Վիքիպահեստում

Eesti Raudtee կամ EVR, Էստոնիայի ազգային երկաթուղային ընկերությունը։ Հիմնադրվել է 1992 թվականին Մերձբալթյան երկաթուղու էստոնական մասի հիման վրա։

EVR -ին պատկանող երթուղիների երկարությունը 691 կմ է (բոլորը` 1520 մմ անվածրով)։ Ընկերությունը ապահովում է նաև Էստոնիայի երկաթուղով բեռնափոխադրումներ։ Ուղևորափոխադրումները (ներառյալ էլեկտրիֆիկացված գծերով (ընդհանուր երկարությունը 192 կմ) Տալլինի մերձակայքում) իրականացվում են Էլրոն (Elron, նախկին Electriraudtee) ընկերության կողմից։ Edelaraudtee ընկերությանն են պատկանում Տալլին-Լելե-Պյարնու և Լելե-Վիլյանդի նախկին նեղ երկաթուղագծերը։ EVR -ի երկաթգծի երկարության մեջ այս հատվածները հաշվի չեն առնված։ Ընկերությունն աիրականացնում է բեռնափոխադրումներ, տեղական ուղևորափոխադրումներ (սպասարկվում է դիզելային գնացքներով) և միջազգային փոխադրումներ (այժմ գործող հեռավոր երթուղին միայն Տալլին-Մոսկվա գնաքն է, որը փոխարինվել է Ռուսաստանի ձևավորած կազմով 2015 թվականին և նույն տարում չեղյալ է հայտարարվել Տալլին-Սանկտ Պետերբուրգ գնացքը)։

Աղբյուր[2] Բեռնաշրջանառություն, մլն տոննա-կիլոմետր (նետտո) Տեղական փոխադրումների ծավալ, մլն տոննա Միջազգային փոխադրումների ծավալ, մլն տոննա
2001 8199 5.5 33.2
2002 9559 3.7 38.4
2003 9257 3.8 38.5
2004 9798 2.9 40
2005 10259 3.7 40.5
2006 10267 3.2 41.1
2007 8121 4.9 31.8
2008 5581 4.06 22.01
2009 5591 2.84 22.54
2010 6251 4.25 25.38
2011 6034 5.42 25.09
2012 ? ? ?
2013 4392 3.6 20.75
2014 2946 3.5 15.8
2015 2867 2.5 12.9

Գնացքաքարշային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնացքաքարշային պարկը 2009 թվականին ձեռնարկությունը բաժանելու գործընթացի ժամանակ անցել է -А/О EVR Cargo դուստր ձեռնարկությանը [1] Արխիվացված 2019-05-29 Wayback Machine:

  • 8 ջերմաքարշ ЧМЭ3
  • 53 ջերմաքարշ GE C36-7i
  • 19 ջերմաքարշ GE C30-7Ai (դուրս գրված)
  • 5 ջերմաքարշ ТЭМ-ТМХ
  • 2 ջերմաքարշ DF7G-E (երկարաժամկետ վարձակալություն)
Էստոնական երկաթուղիների2016 թվականի էլեկտրիֆիկացման գծագիրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.err.ee/1608989374/venemaa-runnakus-dnipro-kliinikule-hukkus-kaks-inimest
  2. «Company Annual reports | Eesti Raudtee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]