Eesti Raudtee (ընկերություն)
Eesti Raudtee | |
|---|---|
| Տեսակ | railway infrastructure manager? |
| Հիմնադրված է | 1992 |
| Վայր | Տալլին, Էստոնիա |
| Երկիր | |
| Տնօրեն | Kaido Zimmermann?[1] |
| Արդյունաբերություն | Երկաթուղի |
| Նախկին | ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների նախարարություն |
| Կայք | evr.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.) |
| Մասնակից է | Community of European Railway and Infrastructure Companies? |
Eesti Raudtee կամ EVR, Էստոնիայի ազգային երկաթուղային ընկերությունը։ Հիմնադրվել է 1992 թվականին Մերձբալթյան երկաթուղու էստոնական մասի հիման վրա։
EVR -ին պատկանող երթուղիների երկարությունը 691 կմ է (բոլորը` 1520 մմ անվածրով)։ Ընկերությունը ապահովում է նաև Էստոնիայի երկաթուղով բեռնափոխադրումներ։ Ուղևորափոխադրումները (ներառյալ էլեկտրիֆիկացված գծերով (ընդհանուր երկարությունը 192 կմ) Տալլինի մերձակայքում) իրականացվում են Էլրոն (Elron, նախկին Electriraudtee) ընկերության կողմից։ Edelaraudtee ընկերությանն են պատկանում Տալլին-Լելե-Պյարնու և Լելե-Վիլյանդի նախկին նեղ երկաթուղագծերը։ EVR -ի երկաթգծի երկարության մեջ այս հատվածները հաշվի չեն առնված։ Ընկերությունն աիրականացնում է բեռնափոխադրումներ, տեղական ուղևորափոխադրումներ (սպասարկվում է դիզելային գնացքներով) և միջազգային փոխադրումներ (այժմ գործող հեռավոր երթուղին միայն Տալլին-Մոսկվա գնաքն է, որը փոխարինվել է Ռուսաստանի ձևավորած կազմով 2015 թվականին և նույն տարում չեղյալ է հայտարարվել Տալլին-Սանկտ Պետերբուրգ գնացքը)։
| Աղբյուր[2] | Բեռնաշրջանառություն, մլն տոննա-կիլոմետր (նետտո) | Տեղական փոխադրումների ծավալ, մլն տոննա | Միջազգային փոխադրումների ծավալ, մլն տոննա |
|---|---|---|---|
| 2001 | 8199 | 5.5 | 33.2 |
| 2002 | 9559 | 3.7 | 38.4 |
| 2003 | 9257 | 3.8 | 38.5 |
| 2004 | 9798 | 2.9 | 40 |
| 2005 | 10259 | 3.7 | 40.5 |
| 2006 | 10267 | 3.2 | 41.1 |
| 2007 | 8121 | 4.9 | 31.8 |
| 2008 | 5581 | 4.06 | 22.01 |
| 2009 | 5591 | 2.84 | 22.54 |
| 2010 | 6251 | 4.25 | 25.38 |
| 2011 | 6034 | 5.42 | 25.09 |
| 2012 | ? | ? | ? |
| 2013 | 4392 | 3.6 | 20.75 |
| 2014 | 2946 | 3.5 | 15.8 |
| 2015 | 2867 | 2.5 | 12.9 |
Գնացքաքարշային պարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնացքաքարշային պարկը 2009 թվականին ձեռնարկությունը բաժանելու գործընթացի ժամանակ անցել է -А/О EVR Cargo դուստր ձեռնարկությանը Արխիվացված 2019-05-29 Wayback Machine:
- 8 ջերմաքարշ ЧМЭ3
- 53 ջերմաքարշ GE C36-7i
- 19 ջերմաքարշ GE C30-7Ai (դուրս գրված)
- 5 ջերմաքարշ ТЭМ-ТМХ
- 2 ջերմաքարշ DF7G-E (երկարաժամկետ վարձակալություն)

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.err.ee/1608989374/venemaa-runnakus-dnipro-kliinikule-hukkus-kaks-inimest
- ↑ «Company Annual reports | Eesti Raudtee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկերության կայքը Արխիվացված 2016-04-01 Wayback Machine
- Մերձբալթիկայի երկաթուղիների քարտեզը
- Партс: դժվար է գերագնահատել երկաթուղիների նշանակությունը Էստոնիայի համար // rus.err.ee, 06.11.2010
- Էստոնիայի երկաթուղային տրանսպորտը(չաշխատող հղում) Սերգեյ Բոլաշենկոյի «Երկաթուղու մասին կայքում»(չաշխատող հղում)