Compass Band

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Compass Band
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՓոփ
Գործունեություն2011 - ներկա
Անդամներ
Դավիթ Պարոնիկյան
Արամ Ծատուրյան
Արշավիր Գրիգորյան
Աբրահամ Ազնաուրյան

Compass Band-ը մանկական փոփ խումբ է, որը հիմնադրվել է 2011 թվականին։ Խումբը ձևավորվել է շատ պատահական, Չեխովի անվան թիվ 55 դպրոցում նշում էին «Thanksgiving Day» տոնը։ Այնպես ստացվեց, որ տղաներից մեկը տոնի կապակցությամբ իր հետ բերել էր կիթառ, և 4 ընկեր սկսեցին երգել։ Այսպես էլ ձևավորվեց խումբը։ Խմբի անդամներն են բաս- կիթառահար և մենակատար՝ Դավիթ Պարոնիկյան, կիթառահար՝ Արամ Ծատուրյան, հարվածային գործիքներ՝ Արշավիր Գրիգորյան և ստեղնաշարային գործիքներ՝ Աբրահամ Ազնաուրյան։

Մանկական Եվրատեսիլ 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին խումբը հայտ ներկայացրեց Մանկական Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու համար։ Նրանք հանդես եկան Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթի ազգային նախընտրական փուլում 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ներկայացրեցին "Sweetie baby" ռոք երգը, որը հաղթեց նախընտրական փուլում և դեկտեմբերի 1-ին այդ երգով նրանք ներկայացրեցին Հայաստանը Ամստերդամում՝ գրավելով 3-րդ տեղը։ Նրանք հավաքեցին 98 միավոր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]