Clash of Clans
Clash of Clans | |
---|---|
![]() | |
Մշակող | Supercell |
Հրատարակիչ | Supercell |
Դիստրիբյուտոր | Google Play, App Store և Amazon Appstore |
Թողարկման թվական | iOS 2012 թ. օգոստոսի 2, Android 2013 թ. հոկտեմբերի 7 |
Պլատֆորմներ | Android, iOS |
Վերջին տարբերակ | Անդրոիդ: 15.0.3 (հոկտեմբերի 21, 2022) և iOS: 15.0.3 (հոկտեմբերի 21, 2022) |
Վերջին տարբերակի թվական | 8 հուլիսի 2015 |
Ժանր | համակարգչային ռազմավարական խաղ և զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
Տարիքային վարկանիշներ | +9 |
USK | USK 6 |
Կրիչ | թվային ներբեռնում |
Սիստեմային պահանջումներ | Android 4.0.3, iOS 5.0 |
Կառավարում | թաչսքրին |
Պաշտոնական կայք | supercell.com/en/games/clashofclans(անգլ.) |
![]() |
Clash of Clans (հայերեն՝ Տոհմերի բախում), համակարգչային խաղ է արտադրված ֆիննական Supercell ընկերության կողմից։ Խաղն անվճար է, և կարելի է բեռնել Android 4.0.3+ կամ iOS 5.0+ օպերացիոն համակարգեր ունեցող սարքերով։
Clash of Clans-ը ստրատեգիական խաղ է, որտեղ խաղացողից պահանջվում է ոչ միայն կազմակերպել խելամիտ գրոհներ հակառակորդների վրա, այլ նաև պաշտպանել սեփական գյուղը և զարգացնել այն։ Եթե խաղացողը չի ցանկանում կազմակերպել գրոհներ, դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող հարձակվել նրա գյուղի վրա։ Խաղի մասնակիցները կարող են ընդգրկվել լիգաներում և յուրաքանչյուր գրոհից հետո (եթե գրոհը հաղթանակով ավարտվի) ստանալ լրացուցիչ շահույթ։ Մասնակիցը կարող է դառնալ որևէ տոհմի անդամ և իր տոհմի հետ գրոհել այլ տոհմերի վրա։ Դա այս խաղում հնարավորություն է տալիս ստանալ ավելի մեծ շահույթ (եթե մասնակցի տոհմը հաղթի տոհմերի պայքարում)[1]։
Զինվորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբարոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակառակորդի գյուղը գրոհելիս այս անվախ հերոսը ապավինում է իր հսկայական մկաններով և շշմեցնող բեղերով։ Ուղարկեք նրանց մարտադաշտ և վայելեք հակառակորդի գյուղում տիրող քաոսով։
Աղեղնաձիգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս նետաձիգները սիրում են պահպանել հեռավորություն ինչպես կռվի դաշտում, այնպես էլ կյանքում։ Նրանց նպատակը հակառակորդի ոչնչացումն է։ Գրոհում են և՛ ցամաքային, և՛ օդային օբյեկտների վրա։
Գոբլիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս արագաշարժ զինվորները տեսնում են միայն մեկ բան՝ հարստություն։ Նրանք շատ արագաշարժ են, իսկ հարստության նրանց ծարավը չունի սահմաններ[2]։ Հենց որ գոբլիններին բաց ենք թողնում մարտի դաշտ նրանք իսկույն հարձակում են կատարում գյուղի ռեսուրսների վրա։Բայց գոբլինները ամենաթույլ ռազմիկներն են խաղում։
Հսկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հայացքից այս զինվորները դանդաղաշարժ, համեստ և առողջ զինվորներ են, բայց ցույց տվեք նրանց հակառակորդի պաշտպանական օբյեկտները, և նրանց ցասումը չի ունենա սահմաններ։ Նրանք կարծես ստեղծված լինեն հարվածն իրենց վրա վերցնելու համար։ Նրանք ռազմական ճամբարում զբաղեցնում են 5 հոգու տեղ։
Օդապարիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս արագաշարժ կմախքները փոխել են պարիսպները քանդելու հաճույքը պաշտպանական օբյեկտները քանդելու հաճույքով։ Կանչեք նրանց, որպեսզի վերացնեն աշտարակները և թնդանոթները։
Կախարդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախարդները ռազմի դաշտում սարսափեցնում են իրնեց ներկայությամբ։ Վերցրեք ձեզ հետ մի քանի կախարդ, և նրանց կործանարար հարվածների ալիքը կվերացնի հակառակորդի օդային և ցամաքային օբյեկտները։Կախարդները հայտնվելով մարտի դաշտում նրանք իսկույն արտաբերում են կմախքներ և մինչև իրենց մահը նրանք տեղ-տեղ արտաբերում են կմախքներ
Դարմանող[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վեհ էակը ապրում է իր ընկերներին պաշտպանելու համար։ Նրա օգնությունը միայն օգուտ կբերի ցանկացած բանակի, միայն թե պետք է հիշել, որ հենց իրեն էլ է պետք պաշտպանել։
Դրակոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրակոնները ողջ աշխարհին հայտնի են իրենց ուժով։ Նրա սարսափը չի ճանաչում սահմաններ և ոչինչ չի կարող թաքնվել նրա հրե շնչառությունից։Դրակոնները ոչնչացնում են շատ արագ։Դրակոնները մահանում են ավելի ուշ քան մյուս մարտիկները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://clashofclanspcworld.com
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-26-ին։ Վերցված է 2021-01-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը
- Clash of Clans for PC is available Archived 2016-03-26 at the Wayback Machine.