Chase Atlantic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chase Atlantic
ԵրկիրԱվստրալիա
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործիքներկիթառ,բաս-կիթառ, հարվածային գործիքնոր, շեփոր
Կայքchaseatlantic.com

Chase Atlantic, ավստրալիական ալտերնատիվ խումբ։ Ավստրալիայի Քերնսի պրոդյուսերական այս եռյակը կազմավորվել է 2014 թվականին։ Խումբը բաղկացած է գլխավոր վոկալիստ Միտչել Քեյվից, ռիթմ-կիթառահար և վոկալիստ Քրիստիան Անտոնից, գլխավոր կիթառիստ և վոկալիստ Քլինթոն Քեյվից, հյուրախաղերի կիթառահար Պատրիկ Վայլդից և հյուրախաղերի թմբկահար Ջեսսի Բոյլից։ Chase Atlantic-ը ձևավորվել և թողարկել է իր առաջին ստուդիական Dalliancé մինի ալբոմը 2014 թվականին, և ապա նրանց երկրորդ մինի ալբոմը՝ Nostalgia-ն, «Ընկերներ» վիրուսային սինգլը, որը թողարկվելով է 2015 թվականին՝ նրանց օգնել է հասնել միջազգային ճանաչման[1]։ 2017 թվականի սկզբին նրանք պայմանագիր կնքեցին Warner Music Group-ի հետ և թողարկեցին մինի ալբոմներ՝ «Մաս 1», «Մաս 2» և «Մաս 3» շարքերը, 2017 թվականի հոկտեմբերին, իրենց Chase Atlantic դեբյուտային ալբոմի թողարկումը գովազդելու համար, երբ նրանք սկսեցին իրենց կարիերան որպես լիարժեք համերգային ակտ։ 2018 թվականին կայանալիք հյուրախաղերի ժամանակ խումբը շարունակում է թողարկել ինքնուրույն «Numb to the Feeling» և «Tidal Wave» սինգլները։ Խմբի վեցերորդ մինի ալբոմը՝ «Don't Try This»-ը, թողարկվել է 2019 թվականի հունվարի 25-ին։ Խմբի երկրորդ ալբոմը՝ «Phases»-ը, թողարկվել է 2019 թվականի հունիսի 28-ին։ Ալբոմին նախորդել են «Her», «Stuckinmybrain» և «Love Is (Not) Easy» երեք սինգլները, որոնք թողարկվել են համապատասխանաբար 2019 թվականի մայիսի 10-ին, 2019 թվականի մայիսի 24-ին և 2019 թվականի հունիսի 7-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Chase Atlantic խմբիի ձևավորումը (2014) Քրիստիան Անտոնը և Միտչել Քեյվը «What About Tonight» բոյ բոնդում էին։ Նրանք խումբը կազմեցին «Ավստրալիական Իքս-Ֆաքտոր»-ի 4-րդ եթերաշրջանի լսումների փուլում, չնայած երկրորդ շաբաթվա ընթացքում դուրս մնացին՝ զբաղեցնելով տասնմեկերորդ տեղը[2][3]։ Մինչդեռ Միտչել Քեյվի ավագ եղբայրը՝ Քլինթոն Քեյվը, ունեցել է Յություբի հաջող ալիք՝ «Clinton Cave Music», որտեղ եղբայրները պարբերաբար երգերի քավեր տարբերակներ են թողարկել[4]։ Այս ընթացքում երեք մասնակիցները առաջին անգամ հանդես են եկել միասին՝ K. I. D. S. անվան ներքո (Բարի Երևակայություններ։ Ավերիչ Իրավիճակներ, անգլ.՝ Kind Imaginations. Destructive Situations.), որտեղ նրանք թողարկեցին «Addicted» օրիգինալ երգը[5]։ Դրանից հետո նրանք ալիքից հեռացրել են ամբողջ բովանդակությունը[6] և ստեղծել են Chase Atlantic-ի պաշտոնական ալիքը, թեև ClintonCaveMusic-ը դեռևս ալիքի URL-ում օգտագործողի ID-ն է։

2014–2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիոն առաջին անգամ թողարկել է Chase Atlantic անվանումով երաժշտություն, երբ Քլինթոն Քեյվը վարձել է Միտչելին և Քրիստիանին համալսարանական նախագծի ձայնագրման համար, որտեղ նա միայնակ պետք է ալբոմը ձայնագրեր և վաճառեր[7]։ Նրանք պաշտոնապես թողարկել Dalliance մինի ալբոմը 2014 թվականի մայիսի 26-ին[8]։ Նրանց վաղ հնչեղությունը հաճախ նկարագրվում էր որպես փոփ ռոք և փոփ պանկ[9]։ Այս թողարկումը խմբին որոշ ճանաչման հասցրեց, և ավելի ուշ նույն թվականին նրանք թողարկում են «Meddle About» սինգլը։ Հաջորդ տարի՝ 2015 թվականին, խումբը այս երգը ներառել է իր երկրորդ մինի ալբոմում՝ Նոստալջիայում, չորս այլ օրիգինալ երգերի հետ միասին[10]։ Chase Atlantic-ի այս մինի ալբոմի թողարկմամբ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել իր «Friends» երգով, որը ցուցադրվել է «Tumblr»-ի մի քանի խմբագրություններում[11]։ Այս թողարկումը այլ խմբերի հետ, ինչպիսիք են The 1975[4], համեմատության առիթ տվեց։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, խումբը հետաքրքրել է Բենջիի և Ջոել Մեդդենի՝ «Good Charlotte» եռայկի ռոք խմբի անդամներին։ Մեդդեն եղբայրները այնքան տպավորված էին, որ պայմանագիր կնքեցին MDDN կառավարման ընկերության հետ[12]։ Մեդդեն եղբայրների հետ հանդիպումների ժամանակ Chase Atlantic-ը սկսեցին աշխատել «Paradise» մինի ալբոմի վրա։ Ակտիվ գովազդել են մինի ալբոմը[13], ներառյալ Ավստրալիայի շրջագայությունը[14], որտեղ նրանք նվագել են մինի ալբոմն ամբողջությամբ և թողարկել են տեսահոլովակի թրեյլերը։ Նրանք թողարկել են մինի ալբոմի «Obsessive» առաջատար սինգլը 2016 թվականի հունվարին, որը զգալի աղմուկ էր բարձրացրել[4][12]։

2017–ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ընդմիջումից հետո՝ 2017 թվականին, խումբը թողարկեց իր երրորդ «Մաս 1» մինի ալբոմը, որպեսզի համընկնի Warner Brothers Records-ի հետ իրենց պայամանագրի հետ։ Մարտին նրանք թողարկեցին «Մաս 2» մինի ալբոմը։ Այդ ամառ խումբը հայտարարեց Միացյալ Նահանգներում իր առաջին շրջագայության մասին, որը նրանք համարում էին իրենց շրջագայության կարիերայի սկիզբը[6][15]։ Այս շրջագայության ավարտի հաջորդ օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, խումբը թողարկել է «Մաս 3»-ը[16]։ Իրանց համանուն դեբյուտային ալբոմը՝ Chase Atlantic-ը, թողարկվել է «Մաս 3»-ի թողարկումից հետո` 2017 թվականի հոկտեմբերի 7-ին[17]։ Ալբոմը պարունակում էր տասնչորս երգ՝ մեկ երգ «Մաս 1»-ից , երկու երգ «Մաս 2»-ից, երեք երգ «Մաս 3»-ից, բացի դա ևս ութ երգ, որոնք ներկայացված չէին նախորդ թողարկումներից ոչ մեկում։ Ավելի ուշ 2017 թվականին նրանք մեկնարկեցին իրենց առաջին շրջագայությունը Միացյալ Նահանգներում, որի ընթացքում նրանք 11 նահանգներում տասնվեց համերգ են ունեցել, իսկ հետո բացել են Blackbear-ի համար Ավստրալիայի շրջագայությունը[18][19]։ 2018 թվականին խումբը շարունակել է շրջագայությունը ԱՄՆ-ում ՝ երգչուհի Լայթսի համար բացելով «Lights in the United States»-ը, «Sleeping with Sirens» խմբի համար՝ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում, իսկ հետո հանդես է եկել ամերիկյան և բրիտանական փառատոներում, ինչպիսիք են «Bonaroo»-ն, «Vans Warped Tour 2018»-ը և «Reading/Leeds Festival 2018»-ը[20]։ Նրանք գարնանը և ամռանը թողարկել են «Numb to the Feeling» և «Tidal Wave» առանձին երգերը[21]։ Այդ ամռանը նրանք լքել են «Warner Records» ձայնագրման լեյբլը և սկսել են անկախ աշխատել[22]։ Այս աշնանը նրանք հայտարարեցին իրենց պատմության մեջ առաջին համաշխարհային շրջագայությունը՝ Cherry Pools-ի, Xavier Mayne-ի և R I L E Y-ի հետ (որը նաև նրանց շրջագայության մենեջերն է)[23]։ Այս շրջագայության ընթացքում նրանք կատարել են նոր (իսկ որոշ դեպքերում՝ նաև չթողարկված) երգեր՝ «You Too» «Like a Rockstar» և «Devilish»-ը։ Այս երգերը հետագայում՝ 2019 թվականի հունվարին թողարկվել են «Don't Try This» մինի ալբոմում[24]։ Խումբը 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներն անցկացրել է Լոս Անջելեսում՝ աշխատելով իր երկրորդ ալբոմի վրա[25]։ Ապրիլին նրանք հայտարարեցին 2019 թվականի ամռանը Հյուսիսային Ամերիկայի շրջագայության մեկնարկի մասին, և ալբոմի թողարկման ամսաթիվը նշանակեցին 2019 թվականի հունիսի 28-ին[26]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՇխատանքի չորս տարիների ընթացքում նրանց երաժշտական ոճը փոխվել է ալտերնատիվ/ փոփ-հնչեղությունից ավելի ալտերնատիվ / R & B-հնչեղություն, որով խումբն ստեղծագործում է ավելի շատ[27]։ Խումբը R&B-ի, ռոքի, փոփի և ալտերնատիվի համադրություն է։ Նրանց վրա ազդեցություն ունեն այդ բոլոր ժանրերի բազմաթիվ կատարողներ, ինչպիսիք են Թեյմ Իմփալան և The Weeknd[28]։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միտչել Քեյվ – գլխավոր վոկալիստ, բաս կիթառիստ, ծրագրավորող[29]
  • Քրիստիան Անտոն – ռիթմ-կիթառահար, վոկալիստ, ծրագրավորող
  • Clinton Cave – գլխավոր կիթառիստ, շեփորահար, ծրագրավորող

Հյուրախաղերի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատրիկ Վայլդ – կիթառ
  • Ջեսսի Բոյլ – հարվածային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրախաղ (2014)
  • Կարոտ (2015)
  • Դրախտ (2016)
  • Մաս 1 (2017)
  • Մաս 2 (2017)
  • Մաս 3 (2017)
  • Չեյս Ատլանտիկ (2018)
  • Մի փորձեք դա անել (2019)

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անքոր Տատու» (2014)
  • «Մեդըլ ըբաութ» (2014)
  • «Ֆրենդս» (2015)
  • «Օբսեսիվ» (2016)
  • «Փարադիս» (2016)
  • «Մունլայթ» (2016)
  • «Սլոու Դաուն» (2016)
  • «Չըրչ» (2017)
  • «Թրիգերդ» (2017)
  • «Քեսսի» (2017)
  • «Ինչու կանգնել հիմա» (2017)
  • «Քիփ իթ ափ» (2017)
  • «Օքեյ» (2017)
  • «Օզոնե» (2017)
  • «Անգելինա» (2017)
  • «23» (2017)
  • «Անհարմարավետ» (2017)
  • «Պատ» (2017)
  • «Հենց այստեղ» (2017)
  • «Ինթու Իթ» (2017)
  • «Լող» (2017)
  • «Դեղեր և գումար» (2017)
  • «Հիմա» (2018)
  • «Այդ զգացողությունից փայտացած» (2018)
  • «Պարկեշտ ալիք» (2018)
  • «Դու նույնպես» (2018)
  • «Որպես Ռոքսթար» (2018)
  • «Ինչպես եք անվանում դա» (2019)
  • «Սատանայական» (2019)
  • «ԳՐԻՆԳՐԻՆ» (2019)
  • «Լասթ» (2019)
  • «Նրա» (2019)
  • «Գաջի ուղեղ» (2019)
  • «Սերը հեշտ չէ» (2019)
  • «Շատ ուշ» (2019)
  • «Երկին ու ետ» (2019)
  • «Հրեշտակներ» (2019)
  • «Տանիքից դուրս» (2020)

Մրցանակներ և Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցացիա Մրցանակ Ելք
2018 Ամերիկյան Ավստրալիայի Ասոցիացիա AAA-ի աճող աստղի մրցանակը[30] Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I'm watching Chase Atlantic at Ones To Watch!». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  2. HipToeKnee (2012 թ․ սեպտեմբերի 11), One Direction Mentor The Groups – Home Visits – The X Factor Australia 2012 [FULL], Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին
  3. HipToeKnee (2012 թ․ օգոստոսի 20), What About Tonight – Auditions – The X Factor Australia 2012 night 1` [FULL], Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին
  4. 4,0 4,1 4,2 «Are Chase Atlantic The Australian Version of The 1975?». PopBuzz. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  5. kidrauhl jonas (2014 թ․ փետրվարի 4), K.I.D.S - Addicted (Traducida al Español), Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին
  6. 6,0 6,1 VOAMusic (2018 թ․ ապրիլի 2). «Border Crossings: Chase Atlantic». Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  7. «In conversation with Chase Atlantic». C-Heads Magazine. 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  8. Dalliance - EP by Chase Atlantic, Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին
  9. Newl, Kayla (2014 թ․ հունիսի 20). «EP REVIEW: Chase Atlantic 'Dalliance' • Pop Scoop! - Music News | Interviews | Live sessions |». Pop Scoop! - Music News | Interviews | Live sessions |. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  10. Nostalgia - EP by Chase Atlantic, Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին
  11. Flej-l L (2017 թ․ մարտի 25), Kermit Deserved Better!! 😭, Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին
  12. 12,0 12,1 «The Madden Brother's second act». NewsComAu. 2016 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  13. Atlantic, Chase (2016 թ․ փետրվարի 18). «PARADISE FULL EP (PREVIEW) - GET IIIITTTTTT!». @ChaseAtlantic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  14. «CHASE ATLANTIC (BRISBANE) PARADISE TOUR with THE YOUNG ART». m.facebook.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  15. «Here's who'll be joining Sleeping With Sirens on their Gossip tour this fall». Alternative Press. 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  16. Part Three - EP by Chase Atlantic, Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին
  17. Chase Atlantic by Chase Atlantic, Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին
  18. Atlantic, Chase (2017 թ․ նոյեմբերի 9). «BLACKBEAR FEAT. CHASE ATLANTIC TOUR 2017 // AUS/NZ». @ChaseAtlantic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  19. Desk, BWW News. «Chase Atlantic Announce Self-Titled Debut Album; New Fall Tour Dates Confirmed». BroadwayWorld.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  20. Rock Sound (2018 թ․ հոկտեմբերի 2), Chase Atlantic Talk New Music, Warped Tour & Yungblud Collab Plans, Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին
  21. «Chase Atlantic on Apple Music». Apple Music. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  22. Rock Sound Magazine: Issue #243. UK. September 2018. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  23. «chase atlantic world tour alt press - Google Search». google.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  24. DON'T TRY THIS - EP by Chase Atlantic, Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին
  25. frontrowliveent (2019 թ․ ապրիլի 4), Chase Atlantic Talk Sophomore Album, Billie Eilish & YUNGBLUD Collab & 'Don't Try This' EP, Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին
  26. Atlantic, Chase (2019 թ․ ապրիլի 8). «PHASES TOUR NORTH AMERICA. TIX ON SALE FRIDAY. NEW ALBUM OUT JUNE 28TH». @ChaseAtlantic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  27. «Chase Atlantic Once Upon A Time...». Chase Atlantic Official Website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  28. 514 Online Radio (2017 թ․ սեպտեմբերի 18), 514 Online Radio – Chase Atlantic Interview, Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. SoundlinkTV (2017 թ․ նոյեմբերի 3), Chase Atlantic Interview| SoundlinkTV, Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին
  30. Nordstrom, Leigh (2018 թ․ հունվարի 29). «Koala Corsages for All: 2018 Australia Day Arts Awards». WWD. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.