Jump to content

Change (երգ, Լանա Դել Ռեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change (երգ, Լանա Դել Ռեյ)»
ի երգը
Ժանրբալլադ

«Change» (անգլ. թարգմանաբար՝ «Փոփոխություն»), ամերիկացի երգչուհի և և երգերի հեղինակ Լանա Դել Ռեյի հինգերորդ Lust for Life ստուդիական ալբոմի երգերից։ Գրվել է Դել Ռեյի և Ռիկ Նովելսի կողմից, ամենավերջին երգն է՝ գրված ալբոմի համար։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր Ռիկ Նովելսը հայտարարեց, որ «Change»-ը գրված էր ալբոմի ավարտից մեկ օր առաջ, երբ այն պետք ուղարկվեր լեյբի համար։ Նրանք սկսեցին ձայնագրման աշխատանքները երեկոյան ժամը 8։ 00-ին և մինչև առավոտվա 2։ 00-ը ավարտեցին այն։ Այդպիսի սահմանափակ ժամանակում երգը կարող էր բաղկացած լինել միայն երգեցողությունից և դաշնամուրից[1]։ Պատասխանելով՝ ինչի մասին է երգը հարցին՝ շվեդիական BON ամսագրի հարցազրույցում Դել Ռեյը բացատրեց, որ այն գրված է «զգացմումների» մասին, «կարծես դուք պետք է փոխվեք տարբեր մակարդակների վրա։ Ի սկզբանե, պետք է ինչ-որ բան փոխվի աշխարհում, իսկ հետո ձեր մեջ»[2]։ Երգի կրկներգի չորս բառերը՝ «Անկեղծ, ընդունակ, գեղեցիկ և կայուն», ձևավորում է այն պատկերը, թե ով է նա ցանակնում դառնալ[3]։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Դել Ռեյը Ինստագրամում կիսվել է հինգ տեսահոլովակներով, որոնք նկարահանված են եղել իր կողմից «Change»-ի ձայնագրման ժամանակ, որտեղ նա ձայնագրել է երգի դեմո-տարբերակը[4][5][6][7][8]։

Կոմպոզիցիա և քննադատների արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Change»-ը կատարվում է մերկ ձայնով և դաշնամուրային բալլադով րոպեում մոտավորապես 85 հարված արագությամբ, տևում է ուղիղ 5 րոպե և 21 վայրկյան, ինչը այն դարձնում է ալբոմի ամենաերկար թրեքերից մեկը։

PopCrush-ից Ե. Ռ. Պուլգարը երգն անվանեց որպես «նրա ամենաուժեղ ու սրտաճմլիկ, քանի որ նա փորձում է լինել ազնիվ, ընդունակ և գեղեցիկ անկայունության պայմաններում»[9]։ Pitchfork-ից Մեգան Գարվին «երգն անվանեց ամենահուզիչ և թեմատիկորեն էական» ալբոմի երգը «Get Free»-ի հետ միասին[10]։

Ձահնագրման մասնակիցները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լանա Դել Ռեյ, վոկալ, հեղինակ, պրոդյուսեր
  • Ռիկ Նովելսը, հեղինակ, պրոդյուսեր, դաշնամուր, մելլոտրոն, չելեստա, բաս
  • Կիրոն Մենզիս, պրոդյուսեր, ինժիներինգ, հարվածային գործիքներ, պերկուսիա, ստեղնաշարային գործիքներ
  • Ադամ Այան, մաստերինգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mench, Chris (July 21, 2017). "Songwriter & Producer Rick Nowels Explains How Lana Del Rey's 'Lust For Life' Came Together". Genius». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  2. «Björk, Annah (July 26, 2017). "Lana Del Reys lust för förändring". Bon.se. (in Swedish)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  3. «Die ganze WOCHE: Artikel». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
  4. Lana Del Rey on Instagram: "Posting this record's writing sessions incase I lose my phone again".
  5. «Lana Del Rey on Instagram: "Part 2 of writing 'change'"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  6. «Lana Del Rey on Instagram: "Part 3"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  7. «Lana Del Rey on Instagram: "Part 4 of writing demo for 'change'"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  8. Lana Del Rey on Instagram: "Fast forwarding to the end".
  9. «Pulgar, E.R. (July 21, 2017) "Lana Del Rey's 'Lust For Life': A Track-by-Track Breakdown". PopCrush». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  10. «Garvey, Meaghan (July 25, 2017). "Lana Del Rey: Lust for Life Album Review". Pitchfork». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.