California Dreamin’ (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«California Dreamin’»
The Mamas and the Papasի երգը «If You Can Believe Your Eyes and Ears» ալբոմից
Թողարկված1965 թվականի նոյեմներ
Ժանրփսիխոդելիկ փոփ և ֆոլկ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն2 мин. 42 с.
ՀեղինակՄիշել Ֆիլիպս[1] և John Phillips?[1]
ԿոմպոզիտորՄիշել Ֆիլիպս[1] և John Phillips?[1]
ՏոնայնությունԴո մաժոր
ՊրոդյուսերԼու Ադլեր
If You Can Believe Your Eyes and Ears ալբոմի երգացանկ
«Go Where You Wanna Go»
(1965)
«California Dreamin’» «Monday, Monday»
(1966)

California Dreamin’ (երգ), The Mamas & the Papas-ի երգը՝ թողարկված 1965 թվականին։ Ըստ Rolling Stone-ի՝ «Բոլոր ժամանակների 500 երգերի» 89-րդ հորիզոնականում է[2]։ Այս կոմպոզիցիայի հիման վրա շատ քավեր տարբերակներ են կատարվել։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրվել է 1963 թվականին Նյու-Յորքում, երբ խմբի անդամները բնակվում էին այնտեղ։ Այդ ժամանակ Ջոն Ֆիլիպսը աշխատում էր «Bravo» կենտրոնում վավերագրական լրագրության ուղղությամբ։ Ջոն Ֆիլիպսի երազանքն էր այսպիսի երգ ստեղծելու և դրա համար հրավիրեց Միշելին։ Այդ ժամանակ Ֆիլիպսները եղել են երաժշտական The New Journeymen-ի անդամներ, որը հետագայում կոչվել է The Mamas & the Papas:

Այլ կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին դիսկո տարբերակն է ներկայացրել իտալական մի Colorado նախագիծը, որը հետագայում հայտնի է դարձել եվրոպական ակումբներում և ստացել Բրիտանական հիթ- շքերթի 45-րդ հորիզոնականը[3][4]։ Իսկ Ամերիկայում քավր տարբերակը ներկայացրել է DJ Sammy-ին։

1986 թվականին The Beach Boys խումբը ներկայացրեց երգի իր տարբերակը, որ ԱՄՆ-ում ունեցավ 57-րդ հորիզոնականը, իսկ Կանադայում՝ 40-րդ։

2004 թվականին Royal Gigolos-ը հիացրեց բոլորին իր տարբերակով[5]։

2009 թվականին «Мумий Тролль» խումբը երգը ներառեց Comrade Ambassador ալբոմի մեջէ կատարելով այն ռուսերեն լեզվով։ Ռուսերեն լեզվով երգն ավելի նման է անգլերեն բնօրինակին։ Ալբոմի թողարկումը նվիրված էր խմբի շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում[6]։

Սիան երգի իր տարբերակը գրեց «Разлом Сан-Андреас» ֆիլմի համար։ Այն լույս է տեսել 2015 թվականի մայիսին և հնչել է ֆիլմի սաունդրեքին Այս կատարումը ստացել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթի 92-րդ հորիզոնականը, Scottish Singles Chart-ում 44-րդ[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
  2. Rolling Stone : The RS 500 Greatest Songs of All Time
  3. Colorado (2) — California Dreaming / Space Lady Love at Discogs
  4. COLORADO | Artist | Official Charts
  5. eurohittop40.ru: Royal Gigolos — California Dreamin'
  6. Comrade Ambassador by Mumiy Troll
  7. «Sia | The Official Charts Company». Official Charts Company. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]