CNET
cnet.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | առցանց լրագիր |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սեփականատեր | CNET Networks? |
Բացված | մարտի 5, 1994 |
CNET Վիքիպահեստում |
CNET, համակարգչային տեխնոլոգիաներին նվիրված վեբ կայք, որը հրապարակում է հոդվածներ, նորություններ, բլոգներ և անարկներ նվիրված տարբեր տեխնոլոգիաների և կենցաղային իրերի մասին։ Կայքը հիմնվել է 1994 թվականին Հէլիսի Մինորի և Շելբի Բոննիի կոմից։ Կայքը պատկանում է CNET Networks-ին, իսկ 2008 թվականից հետո, երբ CBS Interactive գնեց CNET Networks-ը, այն դարձավ բրենդ[1][2][3][4]։ Սկզբնական շրջանում CNET-ը հրապարակում էր նյութեր ռադիո և հեռուստատեսության համար։ Վերջին տարիներին ռեսուրսները սկսեցին օգտագործվել նորագույն մեդիայում՝ առցանց հեռուստատեսություն, CNET TV, տարբեր բլոգներ և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեսուրսի հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Fox Network-ի օգնությամբ[5], կայքի համահիմնադիր Քեվին Ուէնդլը և Disney-ի նախկին աշխատակից Դէն Բէյկերը թողարկեցին 4 հեռուստատեսային ծրագիր նվիրված համակարգիչներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին և համացանցին։ CNET TV կազմված էր՝ CNET Central, The Web ևThe New Edge-ից[6][7]։ Առաջինը ստեղծվեց CNET Central և հեռարձակվեց ԱՄՆ-ում USA Network ցանցում։ Հետագայում ավելացվեցին The Web-ը և The New Edge-ը, որոնք հեռարձակվեցին Syfy ալիքով։ CNET-ով հիշատակված առաջին հայտնի մարդը դարձավ Ռայան Սիկրեստը, American Idol հաղորդման վարողը։ Նա կարդաց մի տեքստ The New Edge բաժնի թողարկումներից մեկի ժամանակ[8]։
Բացի դա, CNET-ը թողարկեց մեկ այլ հեռուստատեսային հաղորդում համակարգչային տեխնոլոգիաների մասին՝ News.com անունով, որը հեռարձակվում էր CNBC հեռուստաալիքով 1999 թվականից։
Ընկերության ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանալով CNET Networks-ի սեփականությունը, կայքը կատարեց որոշակի ձեռքբերումներ իր լսարանը ավելացնելու համար։ 1997 թվականին CNET-ը ձեռք բերեց շվեցարական GDT ընկերությունը, որն էր հետագայում վերանվանվեց ինչպես՝ CNET Channel։ 1998 թվականն իր ձեռքը վերցրեց Asiacontent ընկերության իրավունքները և ստեղծեց CNET Asia, որի աշխատանքը սկսվեց 2000 թվականի դեկտեմբերին[9][10]։ 2000 թվականի հունվարին CNET անվանափոխվեց CNET Networks-ի, նույն տարում 700 միլլիոն դոլլարով ձեռք բերվեց mySimon առցանց խանութը ապրանքների համեմատության հնարավորությամբ[11]։
2000 թվականի հոկտեմբերին CNET Networks-ը գնեց ZDNet-ը շուրջ 1,6 միլլիարդ դոլլարով[12][13]։ 2001 թվականի ապրիլին CNET-ը գնեց TechRepublic Inc.-ը 23 միլլիոն դոլլարով։ Այս ընկերությունը զբաղվում էր ՏՏ ոլորտի մասնագետներին տեղեկության տրամադրմամբ[14]։ 2004 թվականի հուլիսի 14-ին CNET-ը հայտարարեց Webshots կայքի գնման պլանների մասին՝ կայք, որը նախատեսված էր լուսանկարների փոխանակման համար։ Կայքը արժեցավ ավելի քան 70 միլլիոն դոլլար[15][16]։ Սակայն 2007 թվականի հոկտեմբերին կայքը 45 միլլիոն դոլլարով գնեց American Greetings-ը[17]։
2008 թվականի մայիսի 15-ին հայտարարվեց, որ CBS Corporation պատրասվում է 1,8 միլլիարդ դոլլարի դիմաց գնել CNET Networks-ը։ Գնումը տեղի ունեցավ 2008 թվականի հունիսի 30-ին։ Այդ պահից ի վեր CNET-ի ողջ սեփականությունը սկսեց պատկանել CBS Interactive-ին։ Այս ընկերությունը հիմա ղեկավարում է բազմաթիվ երկրորդական դոմեյն-անունների, որոնք սկզբնական շրջանում գրանցված են եղել CNET Networks, օրինակ՝ download.com, downloads.com, upload.com, news.com, search.com, tv.com, mp3.com, chat.com, computers.com, help.com, shopper.com, radio.com, և com.com։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «CBS Corporation to acquire CNET Networks, Inc» (անգլերեն). CBS Corporation. 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «CBS to buy CNET Networks» (անգլերեն). CNET. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «CBS buying CNet in online push» (անգլերեն). CNN. 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «CBS Corporation completes acquisition of CNET Networks; merges operations into new, espanded CBS Interactive Business Unit» (անգլերեն). CBS Corporation. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Digital Hollywood Conference» (անգլերեն). 2000 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «CNET to launch two new TV shows» (անգլերեն). 1996 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «The Web - Digital Review» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Ryan Seacrest Internet Movie Database կայքում
- ↑ «Investor Relations - CNET Networks» (անգլերեն). 2000 թ․ հունվարի 12. Արխիվացված է CNET Networks օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Computerworld «CNET - Ziff Davis Merger Leaves Asiacontent.com Wondering» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «CNET Acquires mySimon» (անգլերեն). InternetNews. 20 января 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Cnet To Buy Ziff Davis» (անգլերեն). InformationWeek. 19 июля 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Interview With CNETnews.com's Sydnie Kohara» (անգլերեն). JournalismJobs.com. 2001 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «CNET acquires TechRepublic for $23 million» (անգլերեն). San Francisco Business Times. 9 апреля 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «CNET Networks to Acquire Webshots» (անգլերեն). CNET Networks Investor Relations. 2004 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «CNET Acquires Photo Service Webshots For $70 Million» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «CNET Networks Announces Sale of Webshots to American Greetings» (անգլերեն). CNET Networks Investor Relations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNET» հոդվածին։ |
|