Bugatti Chiron

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bugatti Chiron
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԲուգատի
ԵրկիրՄոլսեմ, Ֆրանսիա
ՆախորդBugatti Veyron?
ԴասՍպորտային ավտոմեքենա և սուպերմեքենա
Բնութագիր
Անիվային բազա2711 միլիմետր
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4544 մմ
Լայնություն2038 մմ
Բարձրություն100 մմ
Մասսա100 մմ
Դինամիկ
Առջևի անվահետք2710 մմ
Հետևի անվահետք1630 մմ
Կլիրենս1725 մմ
Կայքbugatti.com/chiron/
 Bugatti Chiron Վիքիպահեստում

Bugatti Chiron, «Bugatti» (ներառված է Volkswagen կոնցերնում) ընկերության հիպերմեքենան։ Պաշտոնապես ներկայացվել է հանրությանը 2016 թվականին։ Ռուսաստանում մեքենայի արժեքը 220 միլիոն ռուբլի է[1]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելն իր անվանումը ստացել է՝ ի պատիվ ավտոարշավորդ Լուի Շիրոնի, որն ապրանքանիշի համար հանդես է եկել 1928-1958 թվականներին։ Մոդելի անվանումն ունի ընթերցանության մի քանի տարբերակ՝ «Չիրոն, Խիրոն»՝ հունական կենտավրոսի անունը, Աքիլլեսի և Հերակլեսի ուսուցիչը, «Կայրոն», որը հիմնականում օգտագործվում է «ԶԼՄ»-ներում[2]։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիությունում այս մոդելի գները 2016 թվականին սկսվում էին 2.5 միլիոն եվրոյից։ Ավտոմեքենայի բազային գինը հասնում է 1,9 միլիոն ֆունտ ստեռլինգի։ Առաջին հաճախորդները ավտոմեքենան ստացել են նույն տարվա աշնանը[3]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի հուլիսի 25-ին ներկայացվել են մոդելի առաջին ուրվագծերը[4]։
  • Սաուդյան արքայազն Բադր Իբն Սաուդը ձեռք է բերել Bugatti Vision Gran Turismo-ի 2 եզակի մոդել (ցուցադրական նմուշը և շոու-մեքենան)[5]։
  • 2018 թվականին ընկերությունը մտադիր էր սահմանել այս մոդելի արագության ռեկորդ[4]։
  • Բենզինի ամբողջական բաքը (100 լիտր) բավականացնում է առավելագույն արագությամբ (շուրջ 443 կմ/ժ) 9 րոպե ընթացքի համար։ Համեմատության համար՝ «Veyron»-ը նույն ծավալն օգտագործում է 12 րոպեի ընթացքում (407 կմ/ժ)[6]։
  • Ավտոմեքենան, ինչպես և նախորդը, համալրվում է բացառապես «Michelin»-ի անվադողերով։ Լրակազմի արժեքը 42 հազար դոլար է[7]։
  • 2018 թվականին Lego կոնստրուկտորի «Technic» շարքում ստեղծվել է «Bugatti Chiron»-ի ամբողջական չափերով մոդելը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт представительства в России». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. «Новый Bugatti получит имя Chiron? — Top Gear». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  3. «В Bugatti отказались от открытого гиперкара Chiron — Пульс — Motor». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  4. 4,0 4,1 «Показан первый вариант дизайна гиперкара Bugatti Chiron — Пульс — Motor». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  5. «Саудовский принц купил два уникальных Bugatti — Пульс — Motor». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  6. «Первый раз: Bugatti Chiron — Top Gear». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  7. «2017 Bugatti Chiron: Again with the Overkill - Feature» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «О модели Bugatti Chiron на сайте lego.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]