Brawl Stars
Brawl Stars | |
---|---|
Մշակող | ![]() |
Հրատարակիչ | Supercell |
Դիստրիբյուտոր | Google Play[1] և App Store[2] |
Անոնսի թվական | 2017 թվականի հունիսի 14[3] |
Թողարկման թվական | ![]() Աշխարհում 2018 թվականի դեկտեմբերի 18[4] |
Պլատֆորմներ | Անդրոիդ, iOS |
Վերջին տարբերակ | Android: 27.514 (2020 թվականի հունիսի 4) iOS: 27.500 (2020 թվականի հունիսի 4 ) |
Ժանր | MOBA |
Խաղի ռեժիմ | բազմաօգտագործվող խաղ |
PEGI | PEGI 7 |
USK | USK 6 |
Կրիչ | թվային տարածում |
Կառավարում | Սենսորային էկրան |
Պաշտոնական կայք | brawlstars.com |
Brawl Stars, Supercell ընկերության կողմից մշակված և թողարկված MOBA տեսակի բջջային հեռախոսների համար նախատեսված խաղ։ Համաշխարհային թողարկումը եղել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին[4]։
Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղը կենտրոնացված է նրանում, որ խաղացողը մենակ կամ 3 մարդուց կազմված թիմով հաղթի այլ թիմերին կամ ԻԻ ղեկավարության տակ գտնվող հակառակորդին՝ տարատեսակ խաղային ռեժիմների մեջ։ Խաղացողը կարող է ընտրել կերպարներ (ներկայացված են 45), որոնցից յուրաքանչյուրը ունեն իրենց ունակությունը և գերհատկությունը։ Ինչպես նաև յուրաքանչյուր կերպար ունի իր պասիվ ունակությունը, որը բացվում է ավարով լի պահոցից (խաղի մեջ) կամ կարելի է այն ձեռք բրել խանութից։
Խաղացողները պետք է ընտրեն պայքարելու համար ռեժիմ, օրինակ՝ «Գրավման պարգևատրում» ռեժիմը, որտեղ 2 թիմն էլ փորձում են հավաքել ինչքան հնարավոր է շատ աստղեր՝ սպանելով մրցակցին։ Կողոպուտի ռեժիմում թիմերը պետք է ջարդեն մեկը մեկի երկաթյա պահոցները՝ պահպանելով իրենը։ Իսկ «Բյուրեղի գրավում» ռեժիմում հաղթում է այն թիմը, որը հավքել է ավելի շատ թանկարժեք քարեր, քան մյուսը։ «Բախում» ռեժիմը (մենակ կամ 2-ով) նման է համակարգչային թագավորական պայքար խաղին, 10 մասնկից պետք է կռվեն մեկ մյուսի հետ քարտեզի վրա, որի սահմանները ժամանակի հետ փոքրանում են թունավոր ամպի միջոցով[5][6]։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի մեջ կա 6 իրադարձություն
- Բյուրեղի գրավում (անգլ.՝ Gem Grab), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ պետք է հավաքել բյուրեղներ մարտի դաշտի կենտրոնից։ Առաջադրանքն է հավաքել 10 կամ ավելի բյուրեղներ։ Երբ թիմերից մեկը հավաքում է 10 բյուրեղ, սկսվում է հետհաշվարկ մինշև խաղի ավարտը (վերջինս կարելի է ընդհատել սպանելով այն մասնակցին, որի մոտ է բյուրեղները կամ հավաքել 10 բյուրեղ)։
- Բախում (անգլ.՝ Showdown), ռեժիմ թագավորական կռվի ժանրում։ Կան այդ ռեժիմ 2 տեսակ՝ մեկ կամ երկանձնյա թիմեր։ Մեկանձնյա ռեժիմում հաղթում է 10 մասնակիցների վերջին կենդանի մնացած մասնկիցը, իսկ երկանձնյա ռեժիմում հաղթում է 5 թիմերի շրջանակում կենդանի մնացած երկու անձից կազմված թիմը։ Մարտի դաշտում կան ուժեղացման խորանադիկներով արկղեր, որոնք ավելացնում են մասնակցի կյանքը և ուժը, ինչպես նաև ժամանակի ըընթացքում մարտադաշտը մինչև կենտրոն փոքրանում է թունավոր ամպերի միջոցով, որոնք վայրկյանում հասցնում են 1000 միավորի վնաս։
- Կողոպուտ (անգլ.՝ Heist), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ոչնչացնել հակառակորդի երկաթյա պահոցը՝ պահպանելով սեփականը։ Եթե ժամանակի ավարտվելու հետ և ոչ մեկի երկաթյա պահոցը ոչնչացված չէ, ապա հաղթում է այն թիմը, որի երկաթյա պահոցը ավելի քիչ է ջարդված։
- Գրավման պարգեվատրում(անգլ.՝ Bounty), 3-ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է աշխատել որքան հնարավոր է շատ աստղեր, քան հակառակորդի մոտ է։ Աստղեր կարելի է աշխատել սպանելով հակառակորդին, բայց մարտի դաշտի կենտրոնում կա լրացուցիչ աստղ։
- Բրոուլբոլ (անգլ.՝ Brawlball), 3ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է հարվածել 2 գոլ հակառակորդի դարպասին։ Եթե երկրորդ գոլը հարվածած չի լինում, ապա հաղթում ավելի է մեծ հաշվով թիմը։ Եթե հաշիվը հավասար է, ապա տրվում է լրացուցիչ ժամանակ և բոլոր խոչընդոտները հաղթահարված են։ Եթե լրացուցիչ ժամանակաում ոչնիչ չի փոխվում, ապա խաղը համարվում է ոչ ոքի։
- Պաշարում (անգլ.՝ Siege), 3-ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ոչնչացնել հակառակորդի ԻԿԵ-ն։ Մարտի դաշտի կենտրոնում հայտնվում են պտուտակներ։ Թիմը հավաքեով շատ պտուտակներ ստանում է պաշարողական ռոբոտ, որը, ճանապարհին սպանելով հակառակորդին և պաշտպանելով ԻԿԵ-ի հռթիռներից իր թիմին, գնում է ԻԿԵ-ի մոտ։
- Կա ևս 3 լրացուցիչ ռեժիմներ տոմսերով. օրինակ՝ Մարտ շեֆի հետ, որտեղ պետք է սպանել շեֆին։ Այդ ռեժիմում կան Սովորական, Նորմալ, Բարդ, Էքսպերտ և Խեռահեղություն կոչվող դժվարություններ (1,2,3,4,5,6,7 և այլն), Ռոբորուբկա, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պահոցը ռոբոտներից, և Մեծ խաղ, այստեղ 5 խաղացողներ փորձում են ոչնչացնել այլ խաղացողի՝ Մեգամարտիկին։ Մեգամարտիկը ունի կյանքերի շատ միավորներ և հսկայական վնաս, բայց կյանքը ամեն վայրկյան քչանում է։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 14-ին Supercell YouTube-յան ալիքով ուղիղ եթերում հայտարարեց խաղի մասին[7]։ Հաջորդ օրը խաղը թույլ մեկրարկվեց iOS ծրագրում կանադական App Store-ում[8]։ 2018 թվականի հունիսի 26-ին խաղը թողարկվեց նաև Android հարթակում[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Google Play — Google, 2012.
- ↑ App Store — 2008.
- ↑ Thier, Dave 'Clash Royale' Developer's Next Game Is Called 'Brawl Stars' (англ.). Forbes (14 июня 2017 года). Дата обращения 5 марта 2019.
- ↑ 4,0 4,1 YouTube full-color icon (2017).svg Brawl Stars: GLOBAL LAUNCH! (англ.). (14 ноября 2018 года). Проверено 5 марта 2019 года.
- ↑ Torres, Ida Brawl Stars is an upcoming game from the makers of Clash Royale (англ.). Android Community (17 June 2017). Дата обращения 29 августа 2019.
- ↑ Hayward, Andrew Brawl Stars is a worthy, if simple, Clash Royale successor. Polygon (19 декабря 2018). Дата обращения 29 августа 2019.
- ↑ Callaham, John Clash of Clans developer Supercell reveals new game, Brawl Stars (англ.). Android Authority (14 June 2017). Дата обращения 29 августа 2019.
- ↑ Funnell, Rob 'Brawl Stars' Has Soft Launched on the Canadian App Store, Android Version Coming Soon? (англ.). TouchArcade (15 June 2017). Дата обращения 29 августа 2019.
- ↑ Sholtz, Matthew Brawl Stars is finally coming to Android, with limited access starting today (англ.). Android Police (26 June 2018). Дата обращения 29 августа 2019.