Borgward

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Borgward
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1933
ՀիմնադիրCarl F. W. Borgward?
ՎայրԲրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
ՏնօրենCarl F. W. Borgward?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքborgward.com
 Borgward vehicles Վիքիպահեստում

Borgward, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում ստեղծված ընկերություն, գոյություն է ունեցել 1929-1961 թվականներին։ Ընկերությունը հիմնել է Կառլ Բորգվարդը (Carl F. W. Borgward), տեղակայված է եղել Բրեմեն քաղաքում։

Borgward group թողարկել է ավտոմեքենաներ Borgward, Hansa, Goliath և Lloyd ապրանքանիշերով։

Կառլ Բորգվարդի կողմից նախագծված առաջին մեքենան եղել է եռանիվ Blitzkarren մակնիշի ֆուրգոնը, որն ունեցել է 2 ձիաուժ հզորություն, այն հաջողությամբ է վաճառվել շուկայում։ Առավել պահանջված էր փոքր բյուջե ունեցող ընկերություններում որպես հարմար բեռնատար, ինչպես նաև օգտագործվում էր փոստային ծառայությունների կողմից։

1929 թվականին Բորգվարդտ դառնում է Hansa Lloyd AG ընկերոթյուն տնօրեն և նախագծում է Hansa Konsul ապրանքանիշը։ Այսպես 1937 թվականին թողարկում է նոր Hansa Borgward 2000-ը, դրան հաջորդում է 2300 մոդելը, որը մնում է արտադրությունում մինչև 1942 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շուկա է թողարկում Borgward Hansa 1500-ը։ Բորգվարդի գլխավոր ճարտարագետներից մեկը 1938-1952 թթ. եղել է Հուբերտ Մ. Մայնգաստը (Hubert M. Meingast):

1954 թվականին սկսում է արտադրել Borgward Isabella մոդելները։ Այն դառնում է ընկերության թերևս ամենահայտնի մոդելը և թողարկվում է մինչև ընկերության գոյություն ունենալը։

1950-ական թվականների վերջին սկսում է արտադրել նաև սպորտային մեքենաներ, մասնավորապես 16 մխոցանի շարժիչով, որոնք հաջողությամբ օգտագործվել են Formula Two-ի վազքուղում, իսկ մի քանիսը նույնիսկ F1 մրցություններում՝ 1961 թվականին։

Չնայած նրան, որ Borgward ընկերությունը ներմուծել էր մի քանի տեխնիկական ներդրումներ, այնուամենայնիվ շատ դժվար էր մրցակցել Opel և Volkswagen մեծ արտադրողների հետ, և 1961 թվականին ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը սնանկության պատճառով։ Չնայած դրան ընկերությունը վճարեց իր բլոլոր պարտքերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Borgward» հոդվածին։