Bivol.bg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bivol.bg
Տեսակմեդիա ընկերություն և կայք
Կայքbivol.bg

Bivol.bg (հայտնի է նաև «Bivol» անվամբ), հետաքննական մեդիա, որը գործունեություն է ծավալում Բուլղարիայում։ Անդամակցում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին և հանդիսանում է ՎիքիԼիքսի պաշտոնական գործընկերը[1]։ Թիմի անդամներն են Աթանաս Չոբանովը, Դիմիտար Ստոյանովը և Ասեն Յորդանովը[2]։ Չոբանովը նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործադիր կոմիտեի անդամ է[3]։

Եվրոպական հանձնաժողովը Բուլղարիայի վերաբերյալ Համագործակցության և վավերացման մեխանիզմի շրջանակներում կազմած զեկույցում (2016) հղում է կատարել «Bivol»-ի «Yaneva Gate» կոչվող հետաքննությանը[4]։ Մեխանիզմը չափում է երկրի առաջընթացը կոռուպցիայի և դատական անկախության ոլորտում։ 2010 թվականին Ասեն Յորդանովին շնորհվել է Լայպցիգ մեդիա մրցանակ[5], որով պատվում են աշխարհի տարբեր երկրների լրագրողների, հրատարակիչների, հեղինակների և կազմակերպությունների, որոնք իրենց նվիրում են մամուլի ազատության ապահովմանն ու զարգացմանը՝ պատրաստակամ լինելով ռիսկի դիմել, ցույց տալ համառություն, խիզախություն և ժողովրդավարական համոզմունքներ ունենալ[6]։ Յորդանովը մրցանակ է ստացել նաև 2013 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունից[7]։ 2019 թվականին «Bivol»-ի լրագրող Դիմիտար Ստոյանովը Ռումինիայի «RISE Project» կազմակերպության իր գործընկերոջ հետ արժանացել է Աքսել Շպրինգերի անվան մրցանակի[8]։

Հայտնի հետաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Yaneva Gate[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին «Bivol»-ը սկսեց հրապարակել Սոֆիայի երկու դատավորների՝ Ռումյանա Չենալովայի, Վլադիմիրա Յանևայի և փաստաբան Մոմչիլ Մոնդեշկու հեռախոսային խոսակցությունների արտահոսած ձայնագրությունները. գաղտնալսված ձայնագրությունը ստացավ «Yaneva Gate» անվանումը։ Խոսակցությունները ցույց են տալիս Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, մեդիամագնատ, քաղաքական գործիչ Դելյան Պևեսկու և գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովի կողմից դատական համակարգի վրա անօրինական ճնշումը, դատարաններում առկա կոռուպցիան և բարոյական հետընթացը[9][10][11][12]։ Ըստ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ գաղտնալսված խոսակցությունները ևս մեկ անգամ բարձրացնում են դատական պրակտիկայի, իշխանությունների տարանջատման բացակայության և օրենքի ուժի կասկածելի գերակայության հարցերը[13]։ «Yaneva Gate»-ը դիմեց Եվրոպական հանձնաժողովին, որը Բուլղարիայի իշխանություններին խնդրեց հետաքննություն կատարել[13]։ Բուլղարիայի գերագույն վճռաբեկ դատարանի նախագահ Լոզան Պանովը հրապարակայնորեն կոչ արեց անկախ հետաքննություն նախաձեռնել, որովհետև «Yaneva Gate»-ը «վարկաբեկում է դատարանները»[14]։ Այդուհանդերձ, Բուլղարիայի դատախազությունը և Գերագույն դատական խորհրդի էթիկայի հանձնաժողովը հրաժարվեցին հետաքննել, քանի որ կարծում էին՝ ձայնագրությունները կեղծ են[15]։ «Bivol»-ը դիմեց արտասահմանյան անկախ լաբորատորիայի, որը ձայնագրություններն ուսումնասիրելուց հետո հաստատեց դրանց իրական լինելը[15]։ Խոսակցության մասնակից դատավորներից մեկը ևս հաստատեց ձայնագրության իսկությունը[16]։ Այդ ժամանակ Արդարադատության նախարար Խրիստո Իվանովը ձայնագրությունները որակեց որպես «կոռուպցիոն մեգասկանդալ»[17]։ Ընդհանուր առմամբ, հետաքննություն իրականացնելը բարդ էր, քանի որ Բուլղարիայի դատախազությունն ուղղահայաց կառուցվածք ունի, ինչը նշանակում է, որ գլխավոր դատախազը պետք է ինքն իրեն հետաքններ[18]։

GP Gate[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին «Bivol.bg»-ը հրապարակեց «GP Gate» հետաքննությունը, որը համատեղ նախագիծ էր Ռումինիայի «RISE Project»-ի հետ։ Այն բացահայտում էր խորհրդատուների, գործարարների և պետական պաշտոնյաների մի բարդ ցանց, որոնք, ինչպես վկայում էին փաստերը, առանց հանրային վերահսկողության «քեֆ էին անում» Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի հաշվին[19]։ Հետաքննության վրա աշխատելու ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերին, Բուլղարիայի իշխանությունները ձերբակալեցին «Bivol»-ի լրագրող Դիմիտար Ստոյանովին և «RISE Project»-ի լրագրող Աթիլա Բիրոյին[20]։ Սկզբում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Իվայլո Սպիրիդոնովը ժխտեց ձերբակալման մասին լուրը[21], սակայն ավելի ուշ Պեռնիկի դատարանը ոչ միայն հրապարակեց ձերբակալության փաստը, այլև այն, որ այդ ձերբակալությունն անօրինական էր[22]։ Ի պատասխան ձերբակալությանը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն իր մտահոգությունը հայտնեց Բուլղարիայի իշխանությունների կողմից լրագրողների «խոսքի և ֆիզիկական ահաբեկման» վերաբերյալ[23]։ Եվրոպայի խորհուրդը նույնպես ահազանգեց և վերահսկողության տակ վերցրեց այդ դեպքը[22]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հանրայնորեն դատապարտեց ձերբակալությունները[24]։

Պանամայի փաստաթղթերը Բուլղարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում «Bivol.bg»-ին հասանելի դարձան Պանամայի փաստաթղթերը, որի հիման վրա կազմակերպությունը հետաքննություն հրապարակեց օֆշորային «Viafot» ընկերության մասին, որը փորձում էր կարևոր ակտիվներ ձեռք բերել Բուլղարիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես «Dunarit» զենքի արտադրող ընկերությունում[25]։ Պանամայի փաստաթղթերը բացահայտեցին, որ «Viafot»-ը պատկանում է մեդիամագնատ Դելյան Պեևսկու փաստաբան Ալեքսանդր Անգելովին[25]։ նախկինում մեկ այլ բուլղարական մեդիա հաղորդել էր, թե ինչպես էին բոլոր պետական կառույցները գաղտնի օգնում «Viafot»-ին անօրինական ձևով ձեռք բերել «Dunarit» ընկերությունը[26][27]։ Այդուհանդերձ, դատախազությունն այդպես էլ հետաքննություն չսկսեց։

Բոյկո Աթանասովի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bivol.bg»-ը լույս է սփռել Բուլղարիայի դատախազության կոռուպցիոն գործունեության վրա՝ հարցազրույց վարելով քննիչ Բոյկո Աթանասովի հետ։ Աթանասը ճնշման է ենթարկվել, որովհետև բացահայտել էր հատուկ գաղտնի միավորում, որը «ուղղակիորեն ենթարկվում էր գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովին, վարչապետ Բոյկո Բորիսովին և հակասական գործարար, մեդիամագնատ և օրենսդիր Դելյան Պեևսկուն»[28]։ Աթանասովը պնդում է, որ այդ միավորումը «զբաղված է հանցագործությունները թաքցնելով, կառավարությանը մոտ կանգնած մարդկանց դեմ գաղտնի ինֆորմացիա հավաքագրելով, միևնույն ժամանակ այդ գաղտնի ինֆորմացիան օգտագործում է անհարմարություն պատճառող անձանց շանտաժի ենթարելու համար»[28]։ Աթանասովը բացահայտել է, որ «հատուկ միավորման անդամները այս կամ այն գործով զբաղվելիս ըստ իրենց հայեցողությամբ չեն որոշումներ կայացնում, այլ հետևում են Ցացարովի հրամաններին ու ցուցումներին, այլապես նրանց աշխատավարձը կրճատվում է, կարգապահական տույժերի են ենթարկվում, մեծանում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը»[29]։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հայտնել է, որ «Աթանասովը նկարահանող խմբին ցույց է տվել Սոֆիայի դատախազության մոտ գտնվող աղբի տարաները՝ լցված մանրացված բիզնես պայմանագրերով և հարցաքննությունների փաստաթղթերով՝ ներառյալ Կորպորատիվ առևտրային բանկի սնանկացումը՝ իր մեծությամբ երրորդ մասնավոր վարկատուն Բուլղարիայում։ Նա պնդում էր, որ փաստաթղթերը ոչնչացվել են «Bivol»-ին տված իր առաջին հարցազրույցից անմիջապես հետո»[30]։

2019 թվականին «Bivol»-ը հարցազրույց վերցրեց երկրորդ քննիչի՝ Ռադիանա Աբդուլովայի հետ, որը հաստատեց դատախազությանը կից հատուկ միավորման գոյության փաստը, որը գովաբանում է քաղաքական գործիչներին և հարձակվում կառավարությանը քննադատողների և ընդդիմադիրների վրա[31]։

Apartment Gate[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Bivol.bg-ը օգնեց լույս սփռել այսպես կոչված «Apartment Gate» սկանդալի շրջանակներում Բուլղարիայի քաղաքական և վարչական էլիտայի կասկածելի գործարքների վրա, որը հասավ այնպիսի միջազգային լրատվամիջոցների, ինչպիսին է «The Financial Times»[32]։ «Bivol.bg»-ը հաղորդեց Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնախմբի փոխնախագահ Անտոն Սլավչևի (իրավաբան) կասկածելի փոխանցման մասին, որը չէր հայտարարագրել իր բնակարանների և 244 քմ մակերեսով ապակյա վերնահարկի ամբողջական արժեքը[33]։ «Bivol.bg»-ը նաև հայտնեց, որ հանձնախմբի նախագահ Պլամեն Գեորգիևը ներգրավված է փաստաթղթերի կեղծման մեջ[34][35]։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո Գեորգիևը հեռացավ պաշտոնից, որպեսզի գործի հանգամանքները քննվեն, ինչը նշանակում է, որ նրան հետաքննելու է փոխնախագահ Սլավչևը[33]։ Գեորգիևը պաշտոնից ազատվեց 2019 թվականի հուլիսին, սակայն սխալ հայտարարագիր ներկայացնելը ոչ մի հետևանք չունեցավ նրա համար[36]։

Բուլղարիայի Ազատություն ռադիոկայանը հաղորդեց, որ գլխավոր դատախազ Իվան Գեշևի ընկերուհին՝ Դետելինա Հանչևան, ումից երկու դուստր ուներ, բիզնես հարաբերություններ ունի այն գործի գլխավոր վկայի հետ, որտեղ դատախազը Գեշևն է։ Նրա ընկերուհին մասնաբաժին ունի շինարարության ոլորտում[37]։ 2019 թվականի օգոստոսին դատախազությունը հաստատեց, որ ինֆորմացիան ճիշտ է, բայց հրաժարվեց հետաքննություն սկսել[38]։

Ծովահենությունը Բուլղարական ջրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին «Bivol»-ը հրապարակեց իր հետաքննությունն այն մասին, թե ինչպես էին կասկածելի մասնավոր իրավապահ մարմինների գործակալներն առևանգել լիբիական BADR նավթատար նավը Բուլղարական ջրերում[39]։ «Bivol»-ը պնդում է, որ սա աննախադեպ ծովահենային հարձակում էր Սև ծովում, որը ղեկավարել են բուլղարական կազմակերպություններ[40]։

Garbage Gate[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին «Bivol»-ը հրապարակեց, թե ինչպես էր իտալական մաֆիան վտանգավոր թափոններ արտահանում Բուլղարիա՝ վտանգի ենթարկելով Բուլղարիայի քաղաքացիների առողջությունը[41]։ 2020 թվականի հոկտեմբերին «Bivol»-ը զգուշացրեց, որ Խրիստո Կովաչկին, չնայած մտահոգություններին, շարունակում է վտանգավոր թափոններ այրել Բոբով Դոլ ջերմաէլեկտրակայանում[42]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ ՎիքիԼիքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.occrp.org/en/component/content/article?id=4516:why-is-bulgarian-investigative-journalism-site-bivol-being-attacked-by-other-media, Why is Bulgarian Investigative Journalism Site Bivol Being Attacked by Other Media?, Organized Crime and Corruption Reporting Project, 22 October 2015
  2. https://bivol.bg/en/about-bivol.html Արխիվացված 2019-05-09 Wayback Machine, Bivol's Official website
  3. https://www.novinite.com/articles/192276/RSF+Condemns+the+Arrest+of+Two+Investigative+Journalists+in+Bulgaria Արխիվացված 2018-09-23 Wayback Machine, RSF Condemns the Arrest of Two Investigative Journalists in Bulgaria, Novinite 22 September 2018
  4. https://eur-lex.europa.eu/legal-content/en/TXT/?uri=CELEX:52016SC0015 Արխիվացված 2019-06-16 Wayback Machine, 2016 Technical report on Bulgaria under the Cooperation and Verification Mechanism
  5. https://dariknews.bg/novini/obshtestvo/zhurnalistyt-asen-jordanov-poluchi-medijna-nagrada-za-svobodata-i-bydeshteto-na-presata-600198 Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Dariknews.bg, 11 October 2010
  6. https://ecpmf.eu/old/get-involved/media-award Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Information about the Leipzig Media Award on the website of the European Center for Press Media and Freedom
  7. https://www.novinite.com/articles/148288/Bulgarian+Nominated+for+Netizen+of+the+Year+Award Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Bulgarian Nominated for Netizen of the Year Award, Novinite.com, 28 February 2013
  8. https://www.ecpmf.eu/news/ecpmf/dimitar-stoyanov-and-attila-biro-win-axel-springer-award-2019 Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Dimitar Stoyanov and Attila Biro win Axel Springer Award 2019, European Center for Press and Media Freedom, 3 May 2019
  9. https://www.novinite.com/articles/176988/Leaked+Recording+Brings+Up+Claims+of+Bulgaria+PM%27s+Relations+with+Controversial+MP Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Leaked Recording Brings Up Claims of Bulgaria PM's Relations with Controversial MP, Novinite.com, 23 October 2016
  10. https://bivol.bg/en/yaneva-gate-sex-and-the-court-if-i-go-to-boyko-we-would-not-be-talking-about-wiretaps.html Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Yaneva Gate – Sex and the Court: If I Go to Boyko We Would not Discuss Wiretaps, Bivol, 17 December 2015
  11. https://www.euractiv.com/section/economy-jobs/opinion/why-do-foreign-investors-leave-bulgaria-as-if-it-were-the-titanic/ Արխիվացված 2020-11-12 Wayback Machine, Why do foreign investors leave Bulgaria as if it were the Titanic?, Euractiv, 11 February 2019
  12. https://bivol.bg/en/yaneva-gate-bulgarian-prime-minister-bought-for-a-mistress-a-house-in-barcelona-for-1-5-million-euro.html Արխիվացված 2019-06-10 Wayback Machine, Yaneva Gate: Bulgarian Prime Minister Bought a 1.5 Million-Euro Barcelona House for a Mistress Evidence of the Prime Minister’s involvement in trade of influence, career promotions against sex, illegal income and tax crimes emerged, Bivol, 15 January 2016
  13. 13,0 13,1 https://www.occrp.org/en/27-ccwatch/cc-watch-briefs/4940-bulgaria-investigative-journalists-questioned-in-wiretap-scandal Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Bulgaria: Investigative Journalists Questioned in Wiretap Scandal, Organized Crime and Corruption Reporting Project, 16 February 2016
  14. http://www.bta.bg/en/c/DF/id/1220434 Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Top Judge Calls for Independent Body to Investigate Leaked Tapes in Yaneva Case Bulgarian News Agency, 26 November 2015
  15. 15,0 15,1 https://bivol.bg/en/independent-expert-examination-of-yaneva-gate-recording-rules-out-manipulation-of-content.html Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Independent Expert Examination of “Yaneva Gate” Recording Rules Out Manipulation of Content, Bivol, 21 January 2016
  16. https://www.svobodnaevropa.bg/a/29803275.html Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Svobodna Evropa (Free Europe Bulgaria), Връзката Пеевски-Цацаров-СГС: сигналът до ЕК, предшестващ ареста на Ченалова, 5 March 2019
  17. https://lex.bg/bg/news/view/63547 Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Христо Иванов: Съдебната власт е зацапана с всякакви влияния и не може да бъде имунна система, Lex, 9 December 2016
  18. https://balkaninsight.com/2016/05/31/postponed-eu-monitoring-of-bulgaria-s-prosecution-worries-experts-05-31-2016/ Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Delayed EU Audit of Bulgaria Prosecution Raises Concern, Balkan Insight, 31 May 2016
  19. https://www.investigativejournalismforeu.net/projects/misuse-of-eu-funds-in-romania-and-bulgaria/ Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Misuse of EU Funds in Romania and Bulgaria, Investigative Journalism for Europe, 14 November 2018
  20. https://balkaninsight.com/2018/09/14/bulgarian-police-detain-investigative-journalists-09-14-2018/ Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Bulgaria Detains Journalists Probing EU Funds Fraud, Balkan Insight, 14 September
  21. https://www.dnevnik.bg/bulgaria/2018/09/17/3312352_shefut_na_antimafiotite_pita_dali_bivolu_i_bi_ti_vi/ Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Шефът на антимафиотите пита дали "Биволъ" и Би Ти Ви ще му се извинят, че са го записали, Dnevnik, 17 September
  22. 22,0 22,1 https://www.coe.int/en/web/media-freedom/detail-alert?p_p_id=sojdashboard_WAR_coesojportlet&p_p_lifecycle=0&p_p_col_id=column-2&p_p_col_pos=5&p_p_col_count=10&_sojdashboard_WAR_coesojportlet_alertPK=46054590#block-member-replies Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Media Freedom Alert by the Council of Europe
  23. https://balkaninsight.com/2019/04/02/osce-criticises-abuse-of-bulgarian-investigative-journalist/ Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, OSCE Criticises ‘Abuse’ of Bulgarian Investigative Journalist, Balkan Insight, 2 April 2019
  24. https://rsf.org/en/news/rsf-condemns-arrest-two-investigative-journalists-bulgaria Արխիվացված 2019-05-17 Wayback Machine, RSF condemns the arrest of two investigative journalists in Bulgaria, Reporters Without Borders, 21 September 2018
  25. 25,0 25,1 https://bivol.bg/en/panama-papers-controversial-mps-trusted-lawyer-owns-key-offshores-the-spectrum-of-bulgarian-kgb.html Արխիվացված 2019-05-08 Wayback Machine, Panama Papers: Trusted Lawyer of Controversial MP Owns Key Offshores, Ghost of Bulgarian KGB, 16 January 2019
  26. https://www.capital.bg/biznes/kompanii/2017/08/18/3026186_cialoto_peevsko_voinstvo_sreshtu_dunarit/,Цялото Пеевско войнство срещу "Дунарит", Kapital, 18 August 2017
  27. https://www.capital.bg/politika_i_ikonomika/bulgaria/2017/08/31/3033806_cialoto_borisovo_voinstvo_sreshtu_dunarit/ Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Цялото Борисово войнство срещу "Дунарит", Kapital, 31 August 2017
  28. 28,0 28,1 https://bivol.bg/en/bulgarian-whistleblower-investigator-under-mounting-pressure.html Արխիվացված 2019-05-10 Wayback Machine, Bulgarian Whistleblower Investigator Under Mounting Pressure, Bivol, 5 March 2018
  29. https://www.occrp.org/en/27-ccwatch/cc-watch-briefs/5006-bulgaria-prosecutor-general-s-special-unit-said-to-blackmail-politicians, Bulgaria: Prosecutor General’s ‘Special Unit’ Said to Blackmail Politicians, Organized Crime and Corruption Reporting Project, 3 March 2016
  30. https://www.occrp.org/en/27-ccwatch/cc-watch-briefs/5006-bulgaria-prosecutor-general-s-special-unit-said-to-blackmail-politicians, Bulgaria: Prosecutor General’s ‘Special Unit’ Said to Blackmail Politicians, Organized Crime and Corruption Reporting Project, 3 March 2016
  31. https://bivol.bg/en/new-allegations-of-special-prosecutors-squad-emerge.html Արխիվացված 2019-11-12 Wayback Machine, "New Allegations of ‘Special Prosecutor’s Squad’ Emerge", Bivol.bg, 7 July 2019
  32. https://www.ft.com/content/30083814-5ea0-11e9-a27a-fdd51850994c Արխիվացված 2019-06-19 Wayback Machine, Bulgaria’s ‘apartmentgate’ infuriates struggling citizens, Financial Times, 25 April 2019
  33. 33,0 33,1 https://bivol.bg/en/deputy-of-bulgarias-anti-corruption-boss-also-fails-to-declare-full-price-of-apartment-and-terrace.html Արխիվացված 2019-05-12 Wayback Machine, Deputy of Bulgaria’s Anti-Corruption Boss Also Fails to Declare Full Price of Apartment and Terrace, Bivol, 3 April 2019
  34. https://bivol.bg/en/bulgarias-anti-corruption-boss-tax-declaration-reeks-of-document-fraud.html Արխիվացված 2019-10-05 Wayback Machine, Bulgaria’s Anti-Corruption Boss’ Tax Declaration Reeks of Document Fraud, Bivol, 27 March 2019
  35. https://balkaninsight.com/2019/04/01/bulgarias-apartmentgate-scandal-engulfs-anti-corruption-chief/ Արխիվացված 2019-08-09 Wayback Machine, Bulgaria’s ‘ApartmentGate’ Scandal Engulfs Anti-Corruption Chief, Balkan Insight, 1 April 2019
  36. https://www.novinite.com/articles/198968/Head+of+Bulgaria%E2%80%99s+Anti-corruption+Commission+Resigns Արխիվացված 2019-08-07 Wayback Machine, Novinite, 31 July 2019
  37. https://www.svobodnaevropa.bg/a/29947519.html Արխիվացված 2019-09-28 Wayback Machine, Иван Гешев е свързан с основния свидетел по делото срещу Иванчева, Radio Free Europe Bulgaria, 17 May 2019
  38. https://www.svobodnaevropa.bg/a/30094905.html Արխիվացված 2019-08-07 Wayback Machine, Prosecution reveals "friendly relations" between Geshev and Vaklin's copartner, Radio Free Europe, 6 August 2019
  39. https://bivol.bg/badr-mafia-burgas.html Արխիվացված 2019-12-06 Wayback Machine, Pirate Attack against a Libyan Tanker in the Bay of Burgas, Bivol.bg, 31 December 2018
  40. https://bivol.bg/badr-ds-canev.html Արխիվացված 2019-11-12 Wayback Machine, Who hijacked the Libyan tanker BADR?, Bivol.bg, 10 January 2019
  41. https://bivol.bg/camorra-waste-bulgaria.html Արխիվացված 2020-11-28 Wayback Machine, People investigated for connections with the Camorra and the Ndrangheta have delievred 9000 tons of waste to Bulgaria, Bivol.bg, 5 January 2020
  42. https://bivol.bg/%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B0%D1%87%D0%BA%D0%B8-%D0%BF%D0%B0%D0%BA-%D0%B3%D0%BE%D1%80%D0%B8-%D0%B8%D1%82%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D1%8F-%D0%B1%D0%BE%D0%BA%D0%BB%D1%83%D0%BA-%D0%B2.html Արխիվացված 2021-01-14 Wayback Machine, Kovachki continues to burn waste in Bobovdol?, Bivol, 17 October 2020