Before the Party's Over

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Before the Party's Over»
Մյուստիի երգը
Հրատարակված2024, փետրվարի 20
Ժանրփոփ
ԼեզուԱնգլերեն
Տևողություն3:00
ՀեղինակՊիեռ Դյումուլին Բենուա Լեկլերկ Թոմաս Մաստին Նինա Սամպերմանս Արիաննա Դ ' Ամատո Շառլոտա Քլարկ
ԿոմպոզիտորPierre Dumoulin?, Մյուստի և Ravvel?

«Before the Party's Over» (հայերեն՝ Նախքան երեկույթի ավարտը), բելգիացի երգիչ և դերասան Մաստինի երգը։ Երգը Մուստին նկարագրել է որպես «մռայլ երանգով փոփ» ժանրի, գրել է վեց այլ երգահանների հետ միասին։ Երգը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 20-ին PIAS Recordings լեյբլի կողմից։ Այս երգով Մուստին մասնակցելու է Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին, որը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Նախապատմություն և կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Before the Party's Over» ստեղծագործությունը գրել են Պիեռ Դյումուլենը, Բենուա Լեկլերը և Թոմաս Մաստինը, Նինա Սամպերմանսը, Արիաննա Դ'ամատոն և Շառլոտ Քլարկը[1]։ Հարցազրույցում Մաստինը հայտարարել է, որ ցանկանում է աջակցել իր երաժշտական ոճի էվոլյուցիային երգի միջոցով՝ փորձելով փոխել իր ոճը, որպեսզի այն դառնա «մռայլ երանգով փոփ երաժշտություն»։ Նաև հայտարարել է, որ ցանկանում է ցույց տալ իր իրական բնույթն ու պայծառության զգացումը երգում[2]։ Երգում երգում է նաև երգչախումբ, որը պատրաստված է երկրպագուների ելույթների ձայնագրություններից, որի հայտը բացվել է 2024 թվականի հունվարին[3]։

Մաստինը հայտարարվել է որպես Բելգիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում 2023 թվականի օգոստոսի 30-ին, իսկ մրցույթի համար նրա երգի թողարկման կանխատեսվող ամսաթիվը նախատեսված է եղել փետրվարին[4]։ Երգի պրեմիերայից մեկ օր առաջ Մաստինը հայտարարել է երգի պաշտոնական անվանումը[5]։ Երգի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 20-ին VivaCité-ի Le 8/9 ռադիոծրագրում[1][6], սակայն, երկու օր առաջ արտահոսքը է տեղի ունեցել բելգիական Tipik ռադիոկայանի եթերում, որտեղ պատահաբար հնչել է երգն ամբողջությամբ[7][8]։

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիան Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնող RTBF-ը հայտարարել է 2023 թվականի օգոստոսի 16-ին 2024 թվականի մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին[9]:14 օր անց Մաստինը հայտարարվել է որպես մրցույթի երկրի ներկայացուցիչ[4]։

Եվրատեսիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Բելգիան հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի երկրորդ կեսում[10]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Տարբեր 2024 թվականի փետրվարի 20 Digital download PIAS Recordings

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vautrey, Jonathan (2024 թ․ փետրվարի 20). «"Before the Party's Over": Belgium's Mustii releases his Eurovision 2024 entry». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  2. Paelinck, Gianni (2023 թ․ օգոստոսի 30). «Brusselse zanger Mustii gaat voor ons land volgend jaar naar het Songfestival» [Brussels singer Mustii will represent our country at the Eurovision Song Contest next year]. VRT (հոլանդերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  3. Adams, William Lee (2024 թ․ հունվարի 11). «Belgium: Mustii invites fans to join Eurovision choir...and reveals song lyrics snippet». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 Adams, William Lee (2023 թ․ օգոստոսի 30). «Belgium chooses Mustii — Drag Race Belgique judge — for Eurovision 2024». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  5. J, Tim (2024 թ․ փետրվարի 19). «🇧🇪 Mustii to sing "Before The Party's Over" at Eurovision 2024». That Eurovision Site (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  6. Bertinchamps, Pierre (2024 թ․ փետրվարի 16). «Eurovision 2024 : la chanson de Mustii sera dévoilée dans «Le 8/9» de VivaCité ce mardi 20 février» [Eurovision 2024: Mustii's song will be revealed on "Le 8/9" on VivaCité this Tuesday, 20 February]. Télépro (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  7. «'Before the Party's Over', liedje Mustii Songfestival 2024, vroegtijdig vrijgegeven» ['Before the Party's Over', Mustii's song for the Eurovision Song Contest 2024, was released early]. Songfestival.be (ֆլամանդերեն). 2024 թ․ փետրվարի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Songfestivallied van Belgische Mustii gelekt na blunder radiozender» [Eurovision Song Contest song of Belgian Mustii leaked after radio station blunder]. RTL Nieuws (հոլանդերեն). 2024 թ․ փետրվարի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  9. Jiandani, Sanjay (2023 թ․ օգոստոսի 16). «Belgium: RTBF confirms participation at Eurovision 2024». ESCToday. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  10. «Eurovision 2024: Semi-Final Draw results». Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.