Beast (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Beast (այլ կիրառումներ)
«Beast»
«Beast» սինգլի շապիկը (Միա Մարտինայի և Վակա Ֆլոկա Ֆլեյմ, )
Միա Մարտինայի և Վակա Ֆլոկա Ֆլեյմի սինգլը
«Mia Martina» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 7, 2015 (2015-04-07)
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանրփոփ
Տևողություն3:09
ԼեյբլCP Records?
ՊրոդյուսերԲրիյա Իսահակ
Միա Մարտինայի սինգլների ժամանակագրություն
«HFH (Heart Fucking Hurts)»
(2015)
«Beast»
(2015)
«Crazy»
(2015)
Վակա Ֆլոկա Ֆլեյմի սինգլների ժամանակագրություն
«Hot Now»
(2015)
«Beast»
(2015)
«Gravity»
(2015)

«Beast», կանադացի երգչուհի Միա Մարտինայի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի հետ։ Այն թողարկվել է 2015 թվականի ապրիլի 7-ին՝ որպես Միա Մարտինայի «Mia Martina» անվանումը կրող երկրորդ ալբոմի հինգերորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Բրիյա Իսահակի, Միա Մարտինայի և Վակա Ֆլոկա Ֆլեյմի կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում ռեփ հատվածով է հանդես գալիս Վակա Ֆլոկա Ֆլեյմը։

2014 թվականի սեպտեմբերին Մարտինան հրապարակում է իր «Mia Martina» անվանումը կրող երկրորդ ալբոմի երգացանկը, որի 5-րդ երգը «Beast»-ն է։ Երգի պրեմիերան կայանում է նույն ամսում[2], իսկ ալբոմը թողարկվում է նույն տարվա հոկտեմբերի 14-ին։ Երգը որպես ալբոմի հինգերորդ սինգլ թողարկվում է 2015 թվականի ապրիլի 7-ին[1]։ Երգի շապիկի պատկերի վրա Մարտինան է, ում մազերը ծածկել է դեմքի մի մասը[1]։

«Beast»-ը 3 րոպե և 9 վայրկյան տևողությամբ երգ է[1]։ Մարտինան և Վակա Ֆլոկան այն գրել են Բրիյա Իսահակի հետ, ով նաև զբաղվել է երգի պրոդյուսերական աշխատանքով։ Բրիյա Իսահակը նախկինում նաև աշխատել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Ֆլո Ռայդա, Պիտբուլ, Դեյվիդ Գետտա, Նիքի Մինաժ և այլք։ «Billboard» ամսագրի հետ հարցազրույցում Մարտինան երգը անվանել է «մռայլ և սեքսուալ», իսկ Վակա Ֆլոկան, ով երգում հանդես է գալիս կարճ ռեփ հատվածով, այն անվանել է «հիանալի ձայնագրություն»[3]։ Մարտինան խոսելով Վակա Ֆլոկայի հետ համագործակցության մասին, ասել է․ «Առաջին հերթին Վական հիանալի է, իսկ նրա էներգիան ապշեցուցիչ է։ Նա ռոք աստղ է»[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Անդրե Դեբրայնը[5], ներկայացվել է 2015 թվականի ապրիլի 30-ին[3]։ Խոսելով տեսահոլովակի մասին, Միա Մարտինան «Billboard» ամսագրին տված հարցազրույցում ասել է․ «Այս երգը թե՛ երաժշտականորեն, թե՛ բառերի առումով մռայլ ու սեքսուալ է, և ես ուզեցել եմ իրականացնել այս զգացումը ողջ տեսահոլովակի ընթացքում»[3]։ Տեսահոլովակը Much Music Video Awards 2015 մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Տարվա էլեկտրոնային/պարային տեսահոլովակ» անվանակարգում, սակայն չի հաղթել[6]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 21-ին Միա Մարտինան և Վակա Ֆլոկա Ֆլեյմը երգը կատարել են Much Music Video Awards մրցանակաբաշխության ժամանակ[7]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Կանադա (Canadian Hot 100) 39

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Beast (feat. Waka Flocka) - Single by Mia Martina». iTunes Store. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  2. Martina, Mia (2014 թ․ սեպտեմբերի 16). «Beast (feat. Waka Flocka) by Mia Martina». SoundCloud. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 Weiner, Natalie (2015 թ․ ապրիլի 29). «Exclusive: Watch Mia Martina's Not-So-Fairy Tale Romance With Waka Flocka in 'Beast' Video». Billboard. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  4. Williams, Jasmine (2015 թ․ հունիսի 15). «Mia Martina talks MMVAs, Her New Album and Working with Waka Flocka on "Beast"». ANDPOP. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Watch Mia Martina's Music Video "Beast" Directed by Marc Andre Debruyne». FMTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Here Are The 2015 Much Music Video Awards Nominees!». CIMA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Mia Martina And Waka Flocka Bring Out The Beast During A Red Riding Hood Inspired Performance At The 2015 MMVAs!». perezhilton.com. 2015 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]