Artik

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Artik
Artik на прессволе на Big Love Show 2018 в СПб (cropped).jpg
Նաև հայտնի է որպեսАртик
Ծնվել էդեկտեմբերի 9, 1985(1985-12-09) (33 տարեկան)
Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Ժանրերփոփ երաժշտություն և ժամանակակից R&B
Մասնագիտություներգիչ, performing artist, պրոդյուսեր, կոմպոզիտոր և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Կայքartikonline.ru

Արտյոմ Իգորևիչ Ումրիխին (առավել հայտնի է Artik կեղծանվամբ, դեկտեմբերի 9, 1985(1985-12-09), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր։ «Տարվա երգ 2011»-ի դափնեկիր, «Ոսկե Գրամոֆոն 2011»-ի մրցանակակիր՝ Յուլիա Սավիչևայի և Ջիգանի «Отпусти» երգի երաժշտության համար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Ումրիխինը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 9-ին ուկրաինական Զապորոժիե քաղաքում: Իր խոսքերով՝ նրա առաջին ծանոթությունը հիփ-հոփի և երաժշտության հետ տեղի է ունեցել 11 տարեկան հասակում, երբ հարևանի տղան կարդացել է «Мальчишник» խմբի տեքստերը: Առաջին ձայնագրությունները նա կատարել է 1997 թվականին` ֆոնոգրամայի և ձայնագրության համար օգտագործելով երկու նվագարկիչներ[2]:

Ուրիխրինը բազմաթիվ կատարումների հեղինակ է, դրանցից են`«Над землей» (T-Killah և Նաստյա Կաչետկովա), «Отпусти» (Ջիգան և Յուլիա Սավիչևա), «Ты рядом» (Ջիգան և Ժաննա Ֆրիսկե), «Домой» (Իվան Դորն)[3]: Բացի այդ, նա աշխատել է Դիմա Բիլանի, Աննա Սեդոկովայի, DJ Smash-ի, Լեոնիդ Ռուդենկոյի և Ժենյա Միլկովսկու (Ներվի խումբ) հետ[4][5][6]:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարատի» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ Artik կեղծանունով շարունակել է զբաղվել հիփ-հոփով: Նույն թվականին Կարատի խումբը, որը նա գլխավորել և եղել է պրոդյուսերը, զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը հիփ հոփ մշակույթի InDaHouse ամենամյա միջազգային փառատոնում: 2004 թվականին «Կարատին» ներկայացրել է «Платиновая Музыка» և «Грязная Музыка» հավաքածուները: 2000 թվականին նրանք ներկայացվել են «Լավագույն RnB/HipHop խումբ» անվանակարգում՝ Ուկրաինայի «ShowBiz AWARD» երաժշտական մրցանակաբաշխությունում[7]:

Դեբյուտային «Копий Нет» ալբոմը ճանաչվել է Տարվա լավագույն ալբոմ համաուկրաինական RnB FRESH AWARDS (2007) և «Патипа RnB Awards» (2008) մրցանակաբաշխություններում: Խումբը մասնակցել է «Տարվա երգ-2008» հեռուստատեսային համերգին «Боже, помилуй» կոմպոզիցիաով, որը ձայնագրել է Դիմա Կլիմաշենկոյի հետ: Նույն տարում Կարատի խումբն արժանացել է «SHOWTIME R&B/Hip-Hop AWARDS» մրցանակի «Լավագույն RnB խումբ 2008» անվանակարգում:

2009 թվականին խումբն ստացել է «MuzLife Awards» մրցանակ «2009 թվականի լավագույն RnB խումբ» անվանակարգում, իսկ «Բյուրեղապակյա միկրոֆոն» մրցանակի «2009 թվականի լավագույն հիփ հոփ խումբ» անվանակարգում[7]:

Quest Pistols խմբի հետ Արթիկի համատեղ աշխատանքը ներբեռնվել է ավելի քան 250 000 անգամ: «Лица» երգի տեսահոլովակը, որ ձայնագրված L'One-ի (խումբ Marselle) և Ժենյա Միլկովսկիի հետ միասին, Յություբում դիտվել է ավելի քան 200 000 անգամ:

2010 թվականի ամռանը Արթիկը Զոլոտի հետ նկարահանել է պրոմոհոլովակ Մոսկվայի լեգենդար «ЖАРА» ակումբի համար, իսկ 2011 թվականի փետրվարին նրանք համատեղ Կիևում ներկայացրել են մինի-ծրագիր:

Artik & Asti[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Արթիկը լսել է այդ ժամանակ դեռևս անհայտ վոկալիստի ձայնագրությունը: Նա ստեղծել է «Արթիկ և Աստի» նախագիծը, որի կազմում շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը[8]: Խմբին ճանաչում է բերել «Моя последняя надежда» սինգլը: Այս երգի տեսահոլովակը Յություբում առաջին մի քանի ամիսների ընթացքում հավաքել է մոտ 1,5 միլիոն դիտում[9]: Հաջորդ «Облака» սինգլն ընդգրկվել է Ռուսաստանի 100 լավագույն ամենաշատ հնչող երգերի ցանկում և երկար ժամանակ պահպանել է իր դիրքերը DFM ռադիոկայանի հիթ-շքերթներում:

2012 թվականի փետրվարի 14-ին Artik & Asti-ին DJ Smash-ի հետ միասին, Ю հեռուստալիքով հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ մասնակցելով ամենամյա Big Love Show-ին, ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը:

2013 թվականի աշնանը դուետը ներկայացրել է իր առաջին՝ «РайОдинНаДвоих» ալբոմը, որը iTunes-ի ռուսական հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

2014 թվականին ARTIK & ASTI-ին առաջադրվել են «MusicBox» ռուսական երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում:

Ընդհանուր առմամբ 2015 թվականի արդյունքներով  Artik & Asti-ի «Здесь и сейчас» ալբոմն Ռուսաստանում ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ[10], զբաղեցրել իններորդ հորիզոնականը 2015 թվականի ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում՝ ըստ iTunes-ի[11], իսկ Artik & Asti խումբը եղել է ամենաշատ հյուրախաղերի մեկնող արտիստներից մեկը Ռուսաստանում[12]:

Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին խումբն ստացել է ամենամյա երաժշտական «Տարվա հայտնություն» մրցանակ՝ «Լավագույն փոփ նախագիծ» անվանակարգում[13]:

2016 թվականի գարնանը Artik & Asti-ն ներկայացվել են «Muz-Tv» հեռուստաընկերության երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում և Ru-TV հեռուստաալիքի երաժշտական մրցանակի 2 անվանակարգերում`«Լավագույն մեկնարկ» և «Լավագույն դերը տեսահոլովակում»:

Իսկ 2016 թվականի աշնանը ներկայացվել են MusicBox իրական մրցանակի[14]:

Artik & Asti-ի և Մարսելի համատեղ «Не отдам» երգը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին, ավելի քան երկու շաբաթ գլխավորել է iTunes-ի լավագույն տասնյակը[15]:

Պրոդյուսերական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթիկը իր երաժշտական գործունեությունից բացի զբաղվում է նաև պրոդյուսերությամբ: Այս ոլորտում նրա առաջին աշխատանքը եղել է T-Killah-ի և Անաստասիա Կոչետկովայի համար գրված «Над землей» երգը, որը դարձել է 2010 թվականի հիմնական պարային հիթը առաջատար ռադիոկայաններում ու ԱՊՀ երկրներում: Արթիկը՝  որպես սաունդ-պրոդյուսեր, հրավիրվել է աշխատելու ռուս հիփ-հոփ երգիչ Ջիգանի դեբյուտային ալբոմի վրա: «Холодное сердце» հիթային ալբոմի «Отпусти» երգի երաժշտության համար Արթիկն արժանացել է «Ոսկե գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակների: Արթիկը նաև հանդես է եկել որպես Ջիգանի «Музыка. Жизнь.» երկրորդ ալբոմի սաունդ-պրոդյուսեր, որն արժանացել է Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակի: 2014 թվականին նրանք ներկայացվել են Real Music Box մրցանակի:

Արթիկը հանդիսանում է Self made music ընկերության հիմնադիրը:

2017 թվականին Արթիկը գրել է «Яд» երգը Արտեմ Կաչերի՝ իր պրոդյուսերական նոր նախագծի համար:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007՝ «Копий нет», Караты խմբի կազմում
  • 2009՝ «Основы», Караты խմբի կազմում
  • 2010՝ «Не альбом» որպես ARTIK
  • 2013՝ #РайОдинНаДвоих, ARTIK & ASTI խմբի կազմում
  • 2015 (փետրվար)՝ «Здесь и сейчас», ARTIK & ASTI խմբի կազմում
  • 2017 (ապրիլ)՝ «Номер 1», ARTIK & ASTI խմբի կազմում

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010՝ Город-Герой Севастополь՝ «Ես Սևաստապոլցի եմ» ֆիլմի սաունդթրեքը, СВО-ի հետ միասին

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Artik & Asti-ի կազմում
  • 2011՝ Моя последняя надежда
  • 2012՝ Облака
  • 2013՝ Сладкий сон
  • 2013՝ Держи меня крепче
  • 2013՝ На край земли
  • 2013՝ Больше чем любовь
  • 2014՝ Очень Очень
  • 2014՝ Половина[16]
  • 2014՝ Никому не отдам
  • 2015՝ Кто я тебе?
  • 2016՝ Тебе всё можно
  • 2016՝ Я твоя
  • 2017՝ Неделимы

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юлия Савичева и Джиган - Отпусти (авторы)»։ Национальный музыкальный портал Красная звезда 
  2. «Биография Artik на сайте канала Музыка Первого (Первый канал)»։ Музыка Первого 
  3. «Автор А. Умрихин»։ Первое музыкальное издательство 
  4. «Авторы песни Димы Билана и Джигана - Крик моей души»։ Первое музыкальное издательство 
  5. «Авторы песни Artik feat. Asti & DJ SMASH - Одна на миллион»։ Первое музыкальное издательство 
  6. «Исполнитель и продюсер Артик и его подопечная Asti представили совместное видео»։ журнал «Cosmopolitan» 
  7. 7,0 7,1 «Биография группы Караты»։ Piter FM 
  8. «Биография группы Artik feat. Asti на Яндекс.Музыка»։ Яндекс.Музыка 
  9. «Artik feat. Asti - Моя последняя надежда (3 000 000 просмотров)»։ Moon Records 
  10. «Альбом Artik feat. Asti стал дважды платиновым»։ Warner music 
  11. «Альбом Artik feat. Asti вошел в ТОП-10 наиболее скачиваемых альбомов в iTunes»։ TopHit 
  12. «Биография Artik feat. Asti на Европа+»։ Европа+։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-01-ին 
  13. «Artik feat. Asti стали Лучшим поп-проектом»։ Starhit 
  14. «Номинанты премии Russian MusicBox 2016»։ Russian Musicbox 
  15. «Artik feat. Asti в Топ-10 iTunes»։ Музыка Первого 
  16. «Презентация клипа "Половина"»։ oops.ru (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]