Իվան Դորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դորն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունИван Александрович Ерёмин
Ի ծնե անունԻվան Ալեքսանդրովիչ Երյոմին
Ծնվել էհոկտեմբերի 17, 1988 (35 տարեկան)
Չելյաբինսկ
ԵրկիրՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերփոփ, ինդի-փոփ, նեո-սոուլ
Մասնագիտություներաժիշտ, հաղորդավար, երգիչ, դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ, ստեղնաշարային
Գործունեություն2007–այժմ
ԼեյբլԱռաջին երաժշտական հրատարակչություն
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Պարգևներ
Կայքsaykeyword.com/ivan/
 Ivan Dorn Վիքիպահեստում

Իվան Ալեքսանդրովիչ Դորն (ուկրաիներեն՝ Іва́н Олекса́ндрович Дорн (Єрьо́мін), հոկտեմբերի 17, 1988(1988-10-17), Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական երգիչ, դի-ջեյ, հաղորդավար, «Пара Нормальных» խմբի նախկին անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Դորնը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Չելյաբինսկում։ 1990 թվականին հոր՝ Չեռնոբիլի ատոմակայանում աշխատանքի պատճառով տեղափոխվել են Սլավուտիչ։ Մինչև երկրորդ դասարանը կրել է հոր ազգանունը՝ Երյոմին։ Ավելի ուշ մոր՝ Լիդիա Դորնի առաջարկությամբ փոխել է ազգանունը, որովհետև նա չի ցանկացել որ իր որդուն և նրա հորը, թեկուզ ձևական, ինչ որ բան կապի։ Երգել սկսել է դեռևս դպրոցում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել 6 տարեկան հասակում՝ «Սլավուտիչի ոսկե աշուն» փառատոնի ժամանակ։ Իվանը ունի Սոֆյա անունով քույր։

Իվանը ակտիվորեն զբաղվել է սպորտով, ստացել է շատ սպորտային կոչումներ, այդ թվում «Սպորտի վարպետ» (առագաստային սպորտ), «Պարահանդեսային պարերում սպորտի վարպետի թեկնածու», երկրորդ տեղ լողից, երրորդ տեղ թեթև աթլետիկայից։ Ինչպես նաև Իվանը զբաղվել է դաշտի թենիսով, շախմատով ու ֆուտբոլով։

Իվան Դորնը երաժշտական կրթություն է ստացել դաշնամուրի դասարանում, դարձել է մեծաքանակ երաժշտական մրցումների հաղթող, որոնց թվում են մոսկովյան «Վառիր քո աստղը» («Зажги свою звезду»)՝ առաջին տեղ, «Ղրիմի մարգարիտ» («Жемчужина Крыма»)՝ հանդիսատեսի համակրանք, «Սևծովյան խաղեր», 2001 թվական՝ առաջին տեղ, 2005 թվական երկրորդ տեղ, «Յուրմալա 2008»[1]։

«Пара Нормальных» խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Jamiroquai-ի համերգի ժամանակ Իվան Դորնը ծանոթանում է իր ապագա գործընկեր Անյա Դոբրիդնևնայի հետ, որի հետ էլ հետագայում ձևավորում է «Пара Нормальных» դուետը[2]։ Դուետը շատ արագ հայտնիություն է ձեռք բերում, ստեղծելով երիտասարդ, էներգիայով լի երիտասարդների կերպար, որոնք վստահությամբ են նայում ապագային։ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին խումբը թողարկում է դեբյուտային «Ես կմտածեմ happy end» ալբոմը, որը մեկ ամսվա ընթացքում չհեռացավ «Gala Radio»-ի եթերում հեռարձակվող «Шереметьево-Борисполь» թոփ տասնյակի առաջին հորիզոնականներից։ 2010 թվականի ամռանը Իվան Դորնը լքում է խումբը, իսկ նրա տեղը գրավում է Արտյոմ Մեխը։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Իվան Դորնը սկսում է սոլո կարիերան, թողարկելով սեփական երգերը, որոնց կազմում են «Стыцамэн», «Бигуди», «Северное сияние», «Тем более» և այլն։ Apollo Monkeys-ի հետ միասին նա թողարկել է «Կապույտով, դեղինով, կարմիրով»(«Синими, жёлтыми, красными») երգը։

Ինչպես նաև սոլո կարիերայի սկզբից Իվանը թողարկել է «Стыцамэн», «Так сильно», «Северное сияние», «Синими, жёлтыми, красными», «Идолом» և «Танец пингвина» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակներ։

2012 թվականի մայիսի 25-ին Կիևում ու մայիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցավ Co'N'Dorn ալբոմի պաշտոնական շնորհանդեսը։ МузТВ-2012 մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է «Прорыв года» կատեգորիայում։ Ինչպես նաև նոմինացվել է «Степной волк 2012»-ի երեք կատեգորիաներում՝ «Դեբյուտ», «Վիդեո» («Стыцамэн»), «Դիզայն» (պաշտոնական կայք)[3]։ 2012 թվականի հունիսին Billboard Russia-ն Իվան դորնի լուսանկարը տեղադրել է ամսագրի շապիկին, որպես երիտասարդ երաժիշտների գլխավոր հերոս։

2012 թվականի աշնանը Իվան Դորնը Իրինա Շեյկի հետ ձայնագրել է Ю հեռուստաալիքում հեռարձակվող «Топ-модель по-русски»-ի սաունդթրեք, որպես հիմք ընդունելով իր հին «Бигуди» երգի կրկներգը[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի գարնանը Դորնը ռուսական մամուլի կողմից ստացավ մի քանի դրական արձագանքներ։ Մարտին Բուլատ Լատիպով «Афиша»-ում գրում է, ինչպես․ «տեղական էստրադայի նոր, ծագող աստղ»[5]։ Օլեգ Սոբոլևը («Коммерсантъ») մայիսին Դորնին անվանել է «աշխարհում լավագույնը ռուսալեզու զանգվածային փոփ երաժշտության մեջ», որը «կատարում է ամենաադեկվատ համաշխարհային, ամենահիշվող ու ներգործուն երգերը, ռուսերեն լեզվով»[6]։ Ունկնդիրների կարծիքով, Դորնը օգտակար ձևով առանձնացվում է «հավերժ ու անվերջանալի տեղական փոփ բեմերի» ֆոնի վրա, կենդանի ելույթներով, որոնք ուղեկցվում են բարձրակարգ երաժիշտներով[6]։ 2013 թվականի ապրիլին «Стыцамэн» երգը հայտնվեց TimeOut ամսագրի էջում ներկայացված «հարյուր երգեր, որոնք փոխեցին մեր կյանքը» ցանկի մեջ։

Հասարակական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց Դորնի խոսքերով, Ուկրաինայի արևմուտքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ գումար է տրամադրել կամավորներին, իր խոսքերով, խաղաղ բնակչության դեղորայքի համար։ Իր ընկեր Սերգեյ Պրիտուլայի խոսքերով, որը նա արել էր իր ֆեյսբուքյան էջում, իրականում Դորնի նվիրաբերությունները, որոնք նա արել էր բացառապես միայն Ռուսաստանում ստացած հոնորարներից, անցել են ուկրաինական զինվորականների համար համազգեստների ու տեխնիկայի գնման համար։ Առաջացած սկանդալից հետո Պրիտուլան ջնջել է սեփական հայտարարությունը[7]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ամուսնացել է համադասարանցի Անաստասիա Նովիկովայի հետ։ Նրանք ունեն դուստր (2014 թվականի հունիս)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Co'n'dorn
  • Թողարկվել է։ 2012 մայիսի 25
  • Լեյբլ։ Moon Records
  • Տեսակներ։ CD, վինիլ, առցանց բեռնում
Randorn
  • Թողարկվել է։ 2014 նոյեմբերի 11
  • Լեյբլ։ Առաջին երաժշտական հրատարակություն
  • Տեսակներ։ CD, առցանց բեռնում

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Թողարկման տարեթիվ Լեյբլ Ալբոմ
2011 Ավելին(«Тем более») 2011 մարտի 9 Ikon Management Co'n'dorn
Ատում եմ(«Ненавижу») 2011 մայիսի 25
Ստիցամեն(«Стыцамэн») 2011 օգոստոսի 13
Հյուսիսափայլ(«Северное сияние») 2011 նոյեմբերի 25
2012 Կապույտով, դեղինով, կարմիրով(«Синими, жёлтыми, красными») 2012 մարտ 1
Այդոլ(«Идолом») 2012 հոկտեմբերի 18
Վարսափաթթուկ(«Бигуди») 2012 հոկտեմբերի 22 Առաջին երաժշտական
հրատարակություն
Վարսափաթթուկ(«Бигуди (Slider and Magnit Remix)») 2012 հոկտեմբերի 23 -
2013 Անդաստիարակը(«Невоспитанный») 2013 հունիսի 8 Кондорн Компани Randorn
2014 Պինգվինի պարը(«Танец пингвина») 2014 փետրվարի 1 Moon Records
Սպորտային(«Спортивная») 2014 հուլիսի 7 Առաջին երաժշտական
հրատարակություն
Արջուկն է մեղավոր(«Мишка виновен») 2014 նոյեմբերի 6
2015 Համար 23(«Номер 23») 2015 հունվարի 22

Պրոմո սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Թողարկման տարեթիվ Լեյբլ Ալբոմ
2012 Ստիցամիքս(«Стыцамикс») 2012 մայիսի 1 Առաջին երաժշտական
հրատարակություն
Co'n'dorn
Այդպես ուժեղ(«Так сильно») 2012 մայիսի 1
2013 Համբուրել ուրիշին(«Целовать другого») 2013 սեպտեմբերի 25 -

Տեսահոլովակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսաոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2011 Ստիցամեն(«Стыцамэн») Դմիտրի և Եվգեի Միսյուրա Co’n’dorn
Այդքան ուժեղ(«Так сильно»)
«Северное сияние»
2012 «Синими, жёлтыми, красными»
«Идолом»
2013 «Невоспитанный» Randorn
2014 «Танец Пингвина» Ֆիլ Լի
«Спортивная» Իվան Դորն
«Мишка виновен» Ալեքսանդր Կորեշկով և Դմիտրի Լիսենբարտ
2015 «Номер 23» Իվան Դորն
«Телепорт» Իվան Դորն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 «Ինչպես գտնել իդեալին»(«Как найти идеал»)
  • 2010 «Կիևին սիրահարված»(«Влюблённые в Киев»)
  • «Երրորդ մոլորակի գաղտնիքը»(«Тайна третьей планеты») (ուկրաինական)
  • «Ալիսայի ծննդյան տոնը»(«День рождения Алисы») (ուկրաինական )
  • 2013 «12 ամիսներ»(«12 месяцев»)
  • 2014 «Ուրախ երեխաներ- Կոստյա Պոտեխին»(«Весёлые ребята - Костя Потехин»)

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնակցել ռուսական Աստղերի ֆաբրիկային, և հայտնվել է լավագույն 20-յակի մեջ։
  • Վասիլիսա Ֆրոլովայի հետ միասին հաղթել է ուկրաինական «Зірка+Зірка» հեռուստաշոուն։
  • 2012 թվականի օգոստոսին Դորնաբանդան սկսեց Co'n'dorn TV-ի հեռարձակումը[8]։.
  • Coca-Cola ընկերության համար ձայնագրել է «Տոներն են մոտենում»(««Праздник к нам приходит»») երգը[9].
  • 2014 թվականին դարձել է ուկրաինական Х-Фактор-ի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ, փոխարինելով ռեփեր Սերյոգային[10].

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Նոմինացիա Աշխատանքը Արդյունք
2011 Soho Rooms Awards Best Live Concert Հաղթանակ
2012 ZD Awards[11] Տարվա հիթ Իվան Դորն Հաղթանակ
YUNA[12] Լավագույն կատարող Իվան Դորն Առաջադրված
Муз-ТВ մրցանակաբաշխություն Տարվա հիթ Իվան Դորն Առաջադրված
Степной волк[3][13] Վիդեո «Ստիցամեն» Առաջադրված
Դեբյուտ Իվան Դորն Առաջադրված
Դիզայն Պաշտոնական կայք Առաջադրված
Премия RU.TV մրցանակաբաշխություն[14] Լավագույն սկիզբ Իվան Դորն Հաղթանակ
Լավագույն մեկնաբանություն «Ստիցամեն» Առաջադրված
Տարվա կին Glamour 2012[15] Տարվա տղամարդ Իվան Դորն Առաջադրված
Ամենագեղեցիկները Viva! 2012[16] Տարվա տղամարդ Իվան Դորն Հաղթանակ
2013 Муз-ТВ մրցանակաբաշխություն[17] Լավագույն ալբոմ «Co'n'dorn» Հաղթանակ
Լավագույն տեսահոլվակ «Կապույտով, դեղինով, կարմիրով» Առաջադրված
Լավագույն երգ «Կապույտով, դեղինով, կարմիրով» Առաջադրված
Լավագույն երգ «Վարսափաթթուկ» Առաջադրված
Լավագույն կատարով Իվան Դորն Առաջադրված

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Դորնի Ինստագրամը
  • Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-08-02 Wayback Machine
  • Վիկտոր Նեխեզին. (2012 թ․ մայիսի 31). «Иван Дорн - лицо с обложки». Billboard Россия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ИВАН ДОРН- БИОГРАФИЯ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Иван Дорн
  3. 3,0 3,1 Александр Горбачёв. (15 июня 2012). ««Степной волк»-2012 Полный список номинантов премии Артемия Троицкого». Афиша. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 16.06.2012-ին.
  4. Иван Дорн спел для «Топ-модели по-русски»
  5. Булат Латыпов. (1 марта 2012). «Мир поп Иван Дорн и праздничный бит». Афиша. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 07.03.2012-ին.
  6. 6,0 6,1 Иван Дорн - Ъ-Weekend
  7. Анастасия Ефимова (3 февраля 2015 18:50). «Иван Дорн рассказал, на что тратит российские гонорары». ВГТРК.
  8. condornTV - YouTube
  9. Иван Дорн зажигает НОВЫЙ ГОД с Coca-Cola! - YouTube
  10. «В шоу «Х-фактор» новый состав судей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Артур Гаспарян (28 января 2012). «Результаты ежегодной премии «Звуковой дорожки»». Московский Комсомолец. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 07.03.2012-ին.
  12. Надежда Мамыркина (13 декабря 2012). «Объявлены номинанты «Yuna 2012»». obozrevatel.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Объявлены лауреаты независимой музыкальной премии «Степной волк»». Lenta.ru. 18 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Премия RU.TV». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  15. Женщина года Glamour 2012 Արխիվացված 2012-10-20 Wayback Machine - Glamour
  16. Иван Дорн | Самые красивые Голосование 2012 Արխիվացված 2013-03-21 Wayback Machine - Viva!
  17. «Номинанты Премии МУЗ-ТВ 2013, голосование за номинантов». Муз-ТВ. 7 июня 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դորն» հոդվածին։