Arirang TV
Arirang-TV-Logo.svg | |
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Հեռարձակման գոտի | ողջ աշխարհ |
Հեռարձակման լեզու | անգլերեն, կորեերեն, իսպաներեն, արաբերեն[1] |
Հեռարձակման սկսման թվական | 1996[2] |
Վեբ-կայք | arirang.co.kr |
Arirang TV (կորեերեն՝ 아리랑 TV), հարավկորեական միջազգային հեռուստառադիոհեռարձակման ծառայություն։ Դրա կառավարումն իրականացնում է Korea International Broadcasting Foundation ոչ առևտրային հասարակական կազմակերպությունը։
Պատմություն և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Arirang TV հեռուստաալիքը հիմնվել է 1996 թվականին Հարավային Կորեայի կառավարության կողմից «Korea for the World, the World for Korea» կարգախոսով[2]։
2009 թվականին հեռարձակումները իրականացվել են 188 երկրներում 7 լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, չինարեն, իսպաներեն և արաբերեն[1]։
2011 թվականի մայիսից անգլալեզու Arirang TV հեռուստաալիքը հեռարձակվել է թվային եթերի տեսքով՝ Վաշինգտոնի ագլոմերացիայում։ Այսպիսով, Arirang ալիքը միացել է այնպիսի միջազգային ալիքներին, որոնք արդեն հասանելի են ԱՄՆ-ի մայրաքաղաքի բնակիչների հեռուստաեթերում, ինչպիսիք են NHK World-ը, France 24-ը, RT-ն, VTV4-ը և Al Jazeera-ն[3]։
Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրային ցանցը բաղկացած է նորությունների, զվարճանքի, կրթական և վավերագրական ծրագրերից[1]։
Նպատակներն ու խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]
Arirang TV ալիքի նպատակն է կորեական նորությունների և ժամանցային ծրագրերի շուրջօրյա հեռարձակման և արտասահմանյան հեռուստառադիոհեռարձակման ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցության միջոցով Կորեայի և այլ երկրների միջև հարաբերությունների բարելավման շնորհիվ ամբողջ աշխարհում բարելավել Կորեայի իմիջը[4]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստացանցը Arirang անվանումն է ստացել է համանուն կորեական ֆոլկլորային երգից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Arirang TV Fighting Do-or-Die Fight»։ The Korea Times։ 2009-05-20։ Վերցված է 2014-10-24
- ↑ 2,0 2,1 «Arirang TV to overcome triple whammy»։ The Korea Times։ 2011-10-12։ Վերցված է 2014-10-25
- ↑ «Arirang TV begins DTV service in metropolitan Washington, D.C., area»։ The Korea Times։ 2011-04-28։ Վերցված է 2014-10-25
- ↑ «About Arirang»։ Korea International Broadcasting Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-26-ին։ Վերցված է 2014-10-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.arirang.co.kr/ Arirang TV. պաշտոնական կայք (անգլերեն)
- Онлайн-трансляция Archived 2021-06-27 at the Wayback Machine.
Ֆոտո, վիդեո և աուդիո
- Онлайн-трансляция Archived 2021-06-27 at the Wayback Machine.